Երևան, 19.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Հայկական մասնիկ հեռավոր Պատայայում

Թաիլանդի ծովափնյա քաղաքներից մեկում՝ հեռավոր Պատայայում, արդեն 2007 թվականից գործում է հայկական խոհանոցը ներկայացնող «Արմենիա» ռեստորանը: Ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ, երբ ռեստորանի ներկայիս սեփանակատերերը որոշեցին գնալ Թաիլանդ հանգստանալու: Վիտալի և Արայիկ Մուրադյաններն ու Կարեն Սերոբյանը եղան Պատայայում, քաղաք, որն ամեն տարի ընդունում է միլիոնավոր զբոսաշրջիկների աշխարհի տարբեր երկրներից: Տարվա կտրվածքով այն ընդունում է ավելի շատ զբոսաշրջիկ, քան իր բնակչությունն է: Ահա այս ակտիվ քաղաքում, որտեղ գործում են բազմաթիվ հյուրանոցներ, հյուրատներ, ռեստորաններ, չկար հայկական խոհանոցը ներկայացնող սննդի կետ: Տղաները որոշեցին համատեղ հիմնել հայկական ռեստորան, որը կոչվելու է «Արմենիա»:

Ռեստորանի բացումը տեղի ունեցավ 2007 թվականի մարտին: Մինչ այդ, զգալի նախապատրաստական աշխատանք է տարվել: Հայաստանից հրավիրվել են խոհարարներ, որոնք տեղում աշխատել են արդեն ձևավորված պրոֆեսիոնալ թիմի հետ, քաղաքում գովազդային լուրջ արշավ է իրականացվել: Սկզբնական շրջանում թիրախում եղել են ԱՊՀ երկրներից, հիմնականում Ռուսաստանից եկած զբոսաշրջիկները, որոնցից շատերը քաջատեղյակ էին հայկական խոհանոցի համին: Նրանցից շատերի համար բավական էր կարդալ ռեստորանի անվանումը՝ «Արմենիա», որից հետո շատ արագ դասվում էին ռեստորանի այցելուների շարքին: Այցելուները կարող են համտեսել հայկական տոլմա, մածուն, լավաշ և այլն: Ռեստորանի սեփականատերերը, սակայն, եղածով չեն սահմանափակվում, աշխատում են գրավել տարբեր երկրներից եկած զբոսաշրջիկների: Ճաշացանկում ներառում են նաև այլ երկրների խոհանոցը ներկայացնող ճաշատեսակներ:

Ինչպես տղաները «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին, մի շրջան կար, որ ռեստորանի առջև հերթ էր գոյանում, շատերը սպասում էին, մինչև ներսում տեղ ազատվեր: Այս ակտիվությունը հաշվի առնելով, սեփականատերերը որոշեցին ավելացնել «Արմենիա» ռեստորանի թիվը: Լինելով Պատայայում, այցելելով «Արմենիա» ռեստորան, պարզ է դառնում, որ այն պարզապես բիզնես չէ: Մուտքից արդեն նկատելի է, թե ինչպիսի խնամքով են ընտրված ու դասավորված Հայաստանը խորհրդանշող այս կամ այն իրերը, պատից կախված նկարները, ձևավորված ճաշացանկը, որի սկզբնամասում, ի դեպ, ներկայացված էր կարճ տեղեկատվություն Հայաստանի մասին, սեղանների՝ հայկական նախշազարդերով ծածկոցը և այլն: Այցելուների թվում հայերը շատ քիչ են, հատկապես Հայաստանի բնակիչները: Եթե հայեր լինում են, ապա հիմնականում Ռուսաստանից:

Տարիներ անց, երբ Ռուսաստանում, քաղաքական հարցերով պայմանավորված, իրավիճակը փոխվեց, հաջորդեցին տնտեսական պատժամիջոցներն ու ռուբլու արժեզրկումը, այդ երկրից դեպի Պատայա եկող զբոսաշրջիկների հոսքը կտրուկ նվազեց: Դա իրենց վրա զգացին հյուրանոցներն ու ռեստորանները: Այժմ Պատայայում գործում է երկու «Արմենիա» ռեստորան: Չնայած դժվարություններին, տղաները դրանք պահպանում են՝ աշխատելով ներգրավել այլ երկրների զբոսաշրջիկների: Այսօր այցելուների թվում և եվրոպացիներ են, և չինացիներ:

Սեփականատերերը նշում են, որ առաջիկայում նախատեսում են նորովի ներկայանալ, նոր շունչ հաղորդել ռեստորանին, հարստացնել ճաշացանկը: Այն ոչ միայն հեռավոր Պատայայում ապահովում է հայկական ներկայությունը, այլև դարձել է յուրօրինակ հավաքատեղի տեղի հայերի համար: Պատայայում ապրող շուրջ 20 հայերը պարբերաբար այցելում են ռեստորան՝ նշելով տարբեր առիթներ, միմյանց տեսնելու կամ պարզապես համտեսելու հայկական ուտեստները:

Աննա Գզիրյան

 

 

loading...
Գյուղական բնակչության թիվը նվազել է Երևանում հակասրճարան այցելելը մոդայիկ է, մարզում՝ ավելորդ ծա՞խս Թանկացումներ դիզվառելիքի շուկայում. ինչո՞ւ ոլորտը չի կարգավորվում Լարիսա Ալավերդյան. «Եթե այս օրենքը դրսի պահանջ է, ապա մեզ համար ամոթ է» Պատմական էքսպերիմենտ՝ Հայաստանի դեպքում Կընկնենք քարե դար. ատոմակայանի փակման հետևանքները Ի՞նչ գաղափարի շուրջ է պետք բանակցել Սերգո Կարապետյանի ժամանակ 1,5 միլիոն դոլարի վնաս է հասցվել պետությանը. նոր քրեական գործ Մարդասիրությունն ու այն կրողները՝ «Փրկության քարտեզ»–ում Ֆիլմ, որտեղ խոսում են միայն օտարները Կաննում կայացել Է «Տրոցկի» ռուսական սերիալի համաշխարհային պրեմիերան Ռաֆայել Նադալը բաց կթողնի Բազելի մրցաշարը «Բարսելոնա»-«Օլիմպիակոս». ուղիղ միացում Միջխորհրդարանական միությունը գլխավորել Է մեքսիկացի Գաբրիելա Կուեւաս Բարոնը Քսենիա Սոբչակն իր թեկնածությունը կառաջադրի 2018թ-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններում Կատալոնիան չի ընկրկի «Կոնվերս բանկ»-ից հափշտակության գործով մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Մխիթարյանը և Ղազարյանը հանդիպել են Լիսաբոնում Սիրիայում գեներալ Է զոհվել, որը պատասխանատու Էր Դեյր Զորի պաշտպանության համար Մոսկվայում տաքսու հայազգի վարորդը թունավորել է ուղևորներին և թալանել նրանց ՉԼ. Օրվա խաղերի անոնս Վլադիմիր Ռախմանինը միգրացիան կանխելու համար առաջարկում է խթանել ներդրումները գյուղատնտեսության ոլորտում Լևոն Հայրապետյանի ոսկե տառերով է գրվել բոլորիս սրտերում. Արցախի պետնախարար Նախագահն ընդունել է Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներին ՖԻԴԵ-ն Հայկ Մարտիրոսյանին, Մանուէլ Պետրոսյանին և Արման Միքայելյանին շնորհել է գրոսմայստերի տիտղոս
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan