Երևան, 19.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,
ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակին այս տարի կարժանանա iPod-ի ստեղծող Թոնի Ֆադելը Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների ԼՂ գոտում ռազմական գործողությունները բացառելու համար կողմերը պետք է կյանքի կոչեն պայմանավորվածությունները. Քերի Քեվինո Առողջապահական 2 հիմնարկների միավորման արդյունքում կտնտեսվի 9 մլն դրամ Վարչապետը հանձնարարեց տրամաբանական չափով ազատականացնել անտառահատումներն ու իրականացնել կոշտ վերահսկողություն Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Բոլորիս առաջ է մղում մի նպատակ՝ ունենալ առաջադեմ ազգ․ վարչապետ Լարիսա Ալավերդյան. «Եթե այս օրենքը դրսի պահանջ է, ապա մեզ համար ամոթ է» Կընկնենք քարե դար. ատոմակայանի փակման հետևանքները

Նորաշեն համայնքի ղեկավարի և նրա վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար երկու անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. արդյունքում մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017թ. մայիսի 3-ին` ժամը 18:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Վ.Արտաշատ-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Լադա Պրիորա» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով հետապնդել են Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին պատկանող «Վազ2107» մակնիշի 44VV443 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ղեկին այդ պահին գտնվել է վարորդ Կարեն Ղազարյանը, ապա՝ հրազենից կրակոցներ արձակվել նրանց  ուղղությամբ և հեռացել դեպքի վայրից։

Արձակված կրակոցների հետևանքով Կ.Ղազարյանն ստացել է ձախ ազդրի վերին երրորդականի, ձախ սրունքի և աջ վերանրակային շրջանի հրազենային վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ հանցագործության կատարման ժամանակ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի իրական համարանիշերը փոփոխված են եղել, պարզվել է սեփականատիրոջ ինքնությունը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, հստակեցվել նրանց գործողությունները։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2017 թվականի մայիսի 9-ին 4 անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ, և նրանց նկատմամբ հայտարարվել հետախուզում։

2017 թվականի սեպտեմբերի 21-ին հետախուզվողներից երկուսը՝ Ռ.Գալստյանն ու Ա.Նազարյանը, ինքնակամ վերադարձել են Հայաստան։

Ա.Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ռ.Գալստյանն մեղադրանք է առաջադրվել 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակին այս տարի կարժանանա iPod-ի ստեղծող Թոնի Ֆադելը Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների Հայաստանի քաղաքացիները կկարողանան հանրաքվե պահանջել Համայնքային զարգացման կենտրոն հիմնելու համար կառավարությունը Տեղ գյուղին կտրամադրի կառույց ԼՂ գոտում ռազմական գործողությունները բացառելու համար կողմերը պետք է կյանքի կոչեն պայմանավորվածությունները. Քերի Քեվինո Տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվությունը 1 ամսվա փոխարեն կտրամադրվի 10 օրվա ընթացքում ԱՄՆ-ը հայտարարել են, որ ահաբեկիչները նոր «սեպտեմբերի 11» են պատրաստում Առողջապահական 2 հիմնարկների միավորման արդյունքում կտնտեսվի 9 մլն դրամ Վարչապետը հանձնարարեց տրամաբանական չափով ազատականացնել անտառահատումներն ու իրականացնել կոշտ վերահսկողություն Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Բոլորիս առաջ է մղում մի նպատակ՝ ունենալ առաջադեմ ազգ․ վարչապետ Գյուղական բնակչության թիվը նվազել է Երևանում հակասրճարան այցելելը մոդայիկ է, մարզում՝ ավելորդ ծա՞խս Թանկացումներ դիզվառելիքի շուկայում. ինչո՞ւ ոլորտը չի կարգավորվում Լարիսա Ալավերդյան. «Եթե այս օրենքը դրսի պահանջ է, ապա մեզ համար ամոթ է» Պատմական էքսպերիմենտ՝ Հայաստանի դեպքում Կընկնենք քարե դար. ատոմակայանի փակման հետևանքները Ի՞նչ գաղափարի շուրջ է պետք բանակցել Սերգո Կարապետյանի ժամանակ 1,5 միլիոն դոլարի վնաս է հասցվել պետությանը. նոր քրեական գործ Մարդասիրությունն ու այն կրողները՝ «Փրկության քարտեզ»–ում Ֆիլմ, որտեղ խոսում են միայն օտարները Կաննում կայացել Է «Տրոցկի» ռուսական սերիալի համաշխարհային պրեմիերան Ռաֆայել Նադալը բաց կթողնի Բազելի մրցաշարը «Բարսելոնա»-«Օլիմպիակոս». ուղիղ միացում Միջխորհրդարանական միությունը գլխավորել Է մեքսիկացի Գաբրիելա Կուեւաս Բարոնը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan