Nyut.am | Ավելի քան 2000 տավուշցի ստացել է անվճար բուժզննում
Երևան, 21.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Ավելի քան 2000 տավուշցի ստացել է անվճար բուժզննում

Տավուշցիներին մատուցած անվճար բուժծառայությունների շնորհիվ հետազոտվել է 2023 տավուշցի: Նաև տեղացի բժիշկները ստացել են վերապատրաստման հնարավորություն:

Գլենդելի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից Նոյեմբերյանի հիվանդանոցում սեպտեմբերի 16-21-ը կատարած անվճար զննումների, բուժման և վիրահատությունների մասին խոսեցին կազմակերպիչները:

«Արդեն 3 տարի շարունակ Հայաստանում կարևոր գործ է արվում Գլենդելի բժշկական կենտրոնի կողմից: Գլենդելի բժշկական կենտրոնի 15 բժիշկներ և 20 բուժքույրեր այս տարի ապահովել են անվճար բուժծառայություններ: Բժիշկների խմբում ոչ միայն եղել են հայեր, այլ նաև ամերիկացիներ:  Տարեցտարի ավելանում է բժիշկների քանակը: Այս առաքելության շնորհիվ նաև հայաստանյան բժիշկները հնարավորություն են ստացել վերապատրաստվել Ամերիկայի բարձրագույն բժիշկների հետ»,-ասաց ծրագիրն իրականացնող «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և շնորհակալություն հայտնեց բժիշկներին:

Նրա խոսքով՝ այս տարի առանձնահատուկ էր նաև այն առումով, որ նաև ԵՊԲՀ-ից ևս մասնակցել են 5 շրջանավարտներ, որոնք հնարավորություն են ունեցել շփվելու ԱՄՆ-ից եկած բժիշկների հետ:

Սրտաբույժ Արբի Նահապետյանը, ով արդեն 3-րդ տարի է, ինչ ղեկավարում է Հայաստան եկող բժիշկների խումբը, ասում է, որ իսկապես ուրախ են ծրագրի շարունակականության համար: «Այս տարի զննեցինք 2023 հիվանդի, կատարեցինք 18 վիրահատություն, ընդունեցինք 300 երեխայի, 260 հոդի սրսկում իրականացրեցինք: Ուզում եմ հատկապես նշել Տավուշում այդ զննումներն անցկացնելու անհրաժեշտությունը: Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները դժվարությամբ են ապրում ու բարգավաճում»,-ասաց նա ու հավելեց, որ 3 տարի առաջվա համեմատ՝ կարող է փաստել, որ ժողովուրդը կարողանում է գյուղատնտեսությամբ լավ արդյունք ստանալ:

Սրտաբանի խոսքով՝ Տավուշում զգալի է զարկերակային ճնշման խնդիրը: Իրականացրել են նաև հանրային կրթություն՝ ժողովրդին փոխանցել են առանց աղի հանքային ջուր խմելու և վակցինացիաների կարևորությունը:

«Ծրագրի կարևորությունն այն է, որ ոչ միայն բուժում են առկա խնդիրները, այլ նաև տեղի բժիշկներին և ուսանողներին սովորեցնում են նոր տեխնոլոգիաներ կիրառել: Կարևոր է, որ սահմանամերձ գոտիներում կարողանանք ստեղծել կայուն և շարունակական բժշկական կարողություններ»,- եզրափակեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը: 

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan