Երևան, 17.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

ՀԶՀ-ն պաշտոնական ներկայացուցիչներ է նշանակել ԱՄՆ-ում և Ուկրաինայում

Հայաստանի զարգացման հիմնադրամը պաշտոնական ներկայացուցիչներ է նշանակել Միացյալ Նահանգներում և Ուկրաինայում։ Այդ մասին համագործակցության հուշագրերը կնքվել են Հայաստանի զարգացման հիմնադրամում։ 

«Եվս երկու հոգի միացավ մեր ցանցին։ Երկուսից էլ շատ մեծ սպասելիքներ ունեմ, երկուսն էլ բեռնափոխադրող կազմակերպությունների տերեր են, որոնք պատրաստ են զեղչով կամ ինքնարժեքով ապրանքը տեղ հասցնել, ինչը մեզ համար կարևոր է, քանի որ հայկական ապրանքներն արտահանելիս հենց բեռնափոխադրումն է բարձրացնում գինը»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ 

Ինչպես տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, դրանցից մեկով Հայ-Ամերիկյան բիզնես խորհդրի վարչության անդամ և «Global USA» ընկերության հիմնադիր Միքայել Հայրապետյանը նշանակվել է Կալիֆորնիայում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ։ «Global USA»-ը ԱՄՆ օդային, ծովային, ցամաքային բեռնափոխադրումների արտոնագրերով գործող ընկերություն է, որը «մեկ պատուհանի» սկզբունքով տրամադրում է ներմուծում-արտահանում շղթայի բոլոր ծառայությունները։ «Ընկերության վաճառքի և առևտրի մասնագետը, որը վերահսկում է բիզնես գործարքները՝ սկսած պայմանագրերի կնքումից, ֆինանսական վերահսկողությունից մինչև մաքսային ձևակերպումներ, նույնպես պատրաստ է աջակցել հայաստանյան արտահանողներին»,- նշել է ՀԶՀ նորանշանակ ներկայացուցիչը։ «Ի՞նչպես համապատասխանեցնել արտադրանքը ամերիկյան շուկայի պահանջներին, ինչպե՞ս ներկայացնել արտադրանքը հայկական համայնքից դուրս՝ գլոբալ ամերիկյան շուկա դուրս գալու համար, մեր մասնագետները պատրաստ են խորհրդատվություն տրամադրել հայաստանյան արտահանողներին»,- նշել է Մ. Հայրապետյանը։ 

Մեկ այլ հուշագրով՝ գործարար, «Հայկական նախաձեռնություն» բարեգործական ֆոնդի նախագահ Հայկ Աղվանյանը նշանակվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայում։ Նրա ղեկավարած «Կոնտինենտալ սերվիս» ընկերությունը զբաղվում է տրանսպորատային բեռնափոխադրումներով։ «Արդեն նախնական ուսումնասիրություններ ունեմ, պահանջարկն առկա է, մեծածախ գնորդների հետ բանակցություններ են սկսվել՝ գնումների վերաբերյալ։ Ուկրաինացի գործընկերներս հիմնականում հետաքրքրված են հայկական սննդամթերքով, պահածոներով, մրգերով, բանջարեղենով, թեթև արդյունաբերության արտադրանքով։ Նաև նպատակ ունեմ Ուկրաինայի երիտասարդ հայերին ներգրավել աշխատանքում՝ երկրի տարբեր տարածաշրջաններում հայկական արտադրանքն առաջ մղելու համար»,- նշել է Ուկրաինայում ՀԶՀ նորանշանակ պաշտոնական ներկայացուցիչ Հայկ Աղվանյանը։ 

Պաշտոնական ներկայացուցիչները նաև ներդրումների ներգրավման գործառույթ են ստանձնել։ Նրանց աջակցությամբ արտահանման կամ տվյալ երկրներում նոր բիզնես կոնտակտներ հաստատելու նպատակով հայաստանյան գործարարները կարող են կապ հաստատել հիմնադրամի միջոցով։

loading...
Քննարկման է դրվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan