Երևան, 16.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Ծառերի տակ 100–200 տոննա դեղձ կա թափված. դժգոհություն գյուղացիներից



Դեղձը չի մթերվում, արտահանումն էլ՝ գրեթե դադարեցված է. գյուղացիները փակուղու առջև են կանգնել: Արմավիրի մարզի Լենուղի գյուղի այգիներում դեղձը ծառերի տակ է մնացել:

«Հիմա, ծառերի տակ 100–200 տոննա դեղձ կա թափված: Չի մթերվել, չենք կարողացել վաճառել, բերքահավաք էլ չենք արել ու սաղ դեղձը թափվել է: Ծառերի տակ ոտք դնելու տեղ չկա»,– «Փաստ» օրաթերթին ահազանգեցին Լենուղի գյուղի բնակիչները:
Միակ գործարանը, որը գյուղացիներից դեղձ է ընդունում «Նոյ»–ն է: Այն դեղձը գնում է կիլոգրամը 60 դրամով, բայց գյուղացին հնարավորություն չունի բերքը գործարան հասցնել: Այն ստիպված կիլոգրամը 40 դրամով վերավաճառողներին է տալիս, որպեսզի նրանք դեղձը գործարան հասցնեն:

«Միջնորդն ավելի շատ է աշխատում, քան դեղձատերը: Մի կիլոգրամը 40 դրամով ենք վաճառում: Մենակ բանվորին մի օրվա համար 5000 դրամ փող ենք տալիս: Ամեն այգում ամենաքիչը 3 բանվոր է պետք: Մարդ կա, որ ինքն է դեղձը գործարան տանում՝ 15000 դրամի էլ տեղափոխման համար մեքենային է վճարում»,– դժգոհեցին այգետերերը: «Փաստ»–ի տեղեկություններով, սակայն գործարանը գյուղացիներին տեղում չի վճարում: Գյուղացուց գնած բերքի դիմաց կվճարեն փետրվարին:

««Նոյն» էլ քմահաճ է, մի օր տանում է, 3 օր չի տանում»,– բողոքեց գյուղացին:
Գյուղացիները պատմեցին, որ 15 օր է՝ ինչ դադարեցվել է արտահանումը: Անհատ ձեռներեցները Լենուղի են եկել և դեղձ գնել: Վերջին օրերին, սակայն գնորդները հրաժարվել են գյուղացու հետ առևտուր անել:

«Չեք պատկերացնի՝ սկզբում ինչքան լավ էր: Նույնիսկ դաշտերի համար վիճում էին, թե ով որ դաշտը պետք է տանի, հետո կամաց–կամաց սաղ հետ քաշվեցին: Մի քանի օր առաջ եկան, ասեցին, որ Ռուսաստանում դեղձը չի ծախվում, չենք կարող տանել: Դաշտ կար, որ արդեն գինն էին պայմանավորվել, բայց թողեցին ու գնացին»,– փոխանցեց մեր զրուցակիցը:

Լենուղիում շուրջ 250 հեկտար դեղձի այգի կա, բերքի քանակից չեն դժգոհում: Համայնքում ոռոգման ջուր չկա, ինչի պատճառով էլբերքի որակը տուժել է:
Արդեն մեկ ամիս է այս համայնքում ջուր չկա: Լենուղու բնակիչները ստիպված խմելու ջրով են դաշտերը ոռոգում:

«Կանալում ջուր չկա, որ տան: Խմելու ջրով էլ հնարավոր չի ջրել: Մի ահավոր վիճակ է: Ծառերը չորանում են: Դեղձը ծառին թոշնել է, գնորդը գալիս տեսնում է «գուպկայա» դեղձը, թողնում գնում է»,– ասաց հողագործը:

Արարատի մարզի այգետերերը նույնպես դեղձի մթերումից են բողոքում: Նրանց խոսքով՝ մարզում գործող գործարանները դեղձ չեն ընդունում: Նշավան համայնքի բնակիչ Վիկտոր Համբարձումյանը դեղձը չի կարողանում իրացնել:

«Ծառերի տակ սաղ դեղձ է թափված, ոչ մի գործարան չի ուզում, շուկայում էլ այդքանը չի վաճառվում»,– ասաց նա:

Մանյա Պողոսյան

loading...
Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև 14 միլիոն դոլար «տղերքին». Ջորջ Քլունիի անակնկալը ընկերներին Հաջորդ տարվանից գործարար շրջանակներին կներկայացվեն ԵՄ-ի հետ համաձայնագրից բխող հնարավորությունները Կյանքից հեռացել է գրականագետ Ֆելիքս Մելոյանը ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan