Երևան, 18.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Զիջման ևս մեկ քայլ՝ հայկական կողմից


Մեր հյուրն է քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» քաղաքական, վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

– Պար՛ոն Պապյան, ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է վերադարձնել ԼՂ այն տարածքները, որոնց «վերադարձը անվտանգության իմաստով սպառնալիք չի լինի ոչ Ղարաբաղին, ոչ էլ ընդհանրապես հանգուցալուծմանը»: Նախ՝ ի՞նչ տարածքների մասին կարող է խոսք գնալ:

– Այդ ձևակերպումն այնքան լայն է, որ դրա տակ կարելի է ցանկացած տարածք էլ մտցնել: Օրինակ՝ կարելի է ասել, որ ԼՂԻՄ–ի շուրջ գտնվող 7 շրջաններն էլ չեն սպառնում անվտագությանը: Ասվում է՝ «վերադարձը անվտանգության իմաստով սպառնալիք չի լինի ոչ Ղարաբաղին, ոչ էլ ընդհանրապես հանգուցալուծմանը»: Սա նշանակում է, որ այդ տարածքները պետք է տրվեն մինչև հանգուցալուծումը: Այսինքն՝ տաս, հետո սպասես, որ հանգուցալուծում կլինի:
Ես որևէ տարածք չեմ տեսնում, որը կարելի է հանձնել առանց անվտանգությունը խաթարելու: Այն ամբողջական համակարգ է: Մյուս կողմից՝ հիշեցնեմ, տարածքները ազատագրում էինք որպես անվտանգության գոտի: Անգամ նրանք, ովքեր խոսում էին տարածքները հանձնելու մասին, ասում էին, որ դա հնարավոր է միայն համարժեք անվտանգության գործիքների առկայության դեպքում: Այսինքն՝ տալիս ենք տարածքը որպես անվտանգության միջոց, բայց դիմացն ի՞նչ համարժեք միջոց ենք ստանում: Բայց այս պարագայում անգամ դրա մասին խոսք չկա: Սա բացարձակ անընդունելի լուծում է, որովհետև այն ոչ թե խաղաղության կամ անվտագության, այլ ուղղակի պատերազմի կբերի: 1994 թ. զինադադարից առ այսօր տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքը միշտ էլ դրված է եղել: Հիմա այն ավելի է կոշտացել:

– Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում նման հայտարարությունը:

– Շատ պարզ: Ես դեռ ԵՏՄ–ն անդամակցելու ժամանակ եմ դա ասել՝ Ադրբեջանը ԵՏՄ մտցնելու համար Ղարաբաղի հարցը մանրադրամ մի դարձրեք: Նման հայտարարությամբ ՌԴ–ն հերթական անգամ ուզում է մեր հաշվին սիրաշահել Ադրբեջանին: Սիրաշահում է, որ իր ազդեցությունն ուժեղացնի ու հետո Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու հնարավորություն ունենա: Մենք սպասարկում ենք Ռուսաստանի շահերը՝ զոհաբերելով Ղարաբաղը և մեր անվտանգությունը:

– ՄԱԿ–ում Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ու նշեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի: Նշեց՝ կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք՝ Արցախը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Կարծիքներ հնչեցին, թե նախագահի ելույթն այս մասով առանձնահատուկ էր: Նախորդ ելույթներից տարբերվող շեշտադրումներ կայի՞ն:

– Արցախի մասով չկար, որովհետև այդ առումով Սերժ Սարգսյանը բազմիցս ասել է՝ եթե Ադրբեջանը պատերազմ վերսկսի ՝մենք կճանաչենք Արցախի անկախությունը: Մի կողմ եմ դնում, թե որքանո՞վ է ճիշտ ճանաչումը կապել Ադրբեջանի գործողությունների հետ: Կամ ընդհանրապես որքանո՞վ է ճիշտ Արցախի անկախության ճանաչումը, ես կողմ եմ միացնելուն: Բայց Արցախի անկախության ճանաչման մասին բազմիցս է ասվել: 2016–ի ապրիլին պատերազմ սկսվեց, ասվեց այդ մասին, բայց ո՞ւր է: Սերժ Սարգսյանն իր ասածներն իրագործե՞ց, ճանաչե՞ց: Ասելով չէ: Ամեն ինչ պարզ է դառնում քաղաքական գործիչների ոչ թե խոսքերից, այլ գործերից: Իսկ մենք տեսել ենք, որ խոսքն ու գործը տարբեր են:

– Մոտ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հնարավո՞ր է, որ բանակցային գործընթացի նոր փուլ սկսվի:

– Եթե նոր փուլ ասելով նկատի ունենք ինչ–որ ճեղքում կամ փոփոխություն, ապա չի կարող լինել, որովհետև Ադրբեջանը միանշանակ պատրաստ չէ: Բոլոր զիջումներն այս կողմից են: Հիմա մենք զիջման ևս մեկ քայլ արեցինք:
Մենք հայտարարել ենք տարածքների միակողմանի հանձնման մասին՝ ոչնչի դիմաց: Նալբանդյանը խոսել է միակողմանի հանձնման մասին: Եթե առաջ կարգավիճակի հստակեցումը տարածքներ հանձնելու հետ կապակցության մեջ էինք դնում, հիմա դա էլ չկա: Որևէ բան էլ հնարավոր չէ: Առաջիկա հանդիպմանը առավելագույնը տարածքներ հանձնելու առումով հստակեցումներ կլինեն: Բայց անկախ նրանից 5 թե 7 շրջան կհանձնեն, ցանկացած տարածքի հանձնում համակարգային փլուզման կբերի: Մենք կկորցնենք Ղարաբաղը, գուցեև ոչ միայն Ղարաբաղը:


Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Պատանի շախմատիստներն օլիմպիադայում 4-րդ տեղում են Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալը կավելանա Հայաստանում ԱՄԷ դեսպանն այցելել է Կողբի Բագրատ Սահակյանի անվան միջնակարգ դպրոց Ճապոնիայում ճանապարհներին սկսվել են անվարորդ ավտոմեքենայի փորձարկումները
Օրվա պոեզիան. Ժամանակի հետ...
375 մլն մարդ ստիպված կլինի հարկադրաբար փոխել աշխատանքը ավտոմատացման պատճառով Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին Տարեկան մինչեւ 650 հազար մարդ Է մահանում գրիպի հետ կապված հիվանդություններից. ԱՀԿ Ամերիկացիների մեծամասնությունը համակրում է Մելանյա Թրամփին Ճապոնիայում ինքնավերականգնվող ապակի են ստեղծել Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը կկայանա 2018 թվականի մայիսի 19-ին Դավթաշենի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը Նորամուծություն ֆեյսբուքում. հնարավոր կլինի թաքցնել օգտատերերի եւ խմբերի գրառումները «Ավստրալական գրիպը»՝ գլխացավանք բրիտանացիների համար Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմը հանվել է Գրականագետ Ֆելիքս Մելոյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա Հայաստանի գրողների միության շենքում Օրվա խաղերի անոնս Ինչպես թալանեցին Ջիգարխանյանին. НТВ-ի ռեպորտաժը Վրաստանում հայտնաբերվել է «Կոնվերսբանկի» ավազակային հարձակման մեջ 3-րդ մեղադրվողը «Թուրքական հոսքը» ռուսական գազը Եվրոպա կհասցնի Բուլղարիայի տարածքով Կասկածելի մսեղիքի մեջ՝ ավանակի և ձիու միս. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan