Երևան, 20.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Երվանդ Բոզոյան. «Ռադիկալ փոփոխություններ չկատարելու դեպքում 20 տարի անց կլինի ոչ թե 4 միլիոն մարդ, այլ ընդամենը՝ մեկ»


Օրերս Երևանում տեղի ունեցած Հայաստան–Սփյուռք համաժողովի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեց մի ուղերձ, թե Հայաստանը կարող է 2040 թ–ին չորս միլիոն բնակիչ ունենալ: Այս հայտարարության շուրջ «Փաստը» զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ և պարզել նրա՝ այս խոսքերի նկատմամբ ունեցած կարծիքը:

Հարցին, թե ի՞նչ պետք է անեն իշխանությունները, որպեսզի 2040 թ.–ին ունենանք այդ թիվը և որքանո՞վ է դա իրատեսական այսօրվա պայմաններում, Բոզոյանը պատասխանեց, որ հնարավոր է համարում միայն մեկ պարագայում, այն է՝ եթե Հայաստանի իշխանությունները վարեն այնպիսի քաղաքականություն, ինչպիսին որ չեն վարել վերջին 9 տարվա ընթացքում: Այսինքն՝ եթե Հայաստանի իշխանությունները ռադիկալ փոփոխություններ կատարեն իրենց կողմից վարվող քաղաքականության մեջ, եթե տարեկան ներդրումները կազմեն ոչ թե 100–200 միլիոն ԱՄՆ դոլար, այլ՝ մեկ միլիարդից ոչ պակաս, եթե ստեղծվեն նոր աշխատատեղեր, եթե Հայաստանը նոր լքած մեր հայրենակիցները տեսնեն Հայաստանի բարելավվող վիճակը: Ըստ Բոզոյանի՝ այս դեպքում վիճակը էապես կբարեփոխվի, և մարդիկ նորից կվերադառնան հայրենիք, ինչն էլ իր հերթին կնպաստի ծնելիության մակարդակի բարձրացմանը:

Քաղաքագետը կարծում է, որ սա համալիր տնտեսական և սոցիալական քաղաքականության արդյունք պիտի լինի, բայց վերջին 9 տարիների ընթացքում վարվող քաղաքականությունը ճիշտ հակառակն է եղել:

«Հայաստանում կրճատվել են աշխատատեղերն ու ներդրումները, արտաքին պարտքն է մեծացել, որի արդյունքում մենք ստացել ենք 4 միլիարդ 500 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկեր: Դուք տեսե՞լ եք, թե այդ վարկերը ուր են գնացել, ի՞նչ ներդրումներ են իրականացվել: Հասարակ մարդը չի տեսել, բայց հասարակ մարդու վրա այդ պարտքը եկել է:

Այս ամենը բերել է նրան, որ հասարակության մեջ այսօր կա տոտալ անվստահություն պետության նկատմամբ: Եթե նախկինում այդ անվստահությունը միայն իշխանության նկատմամբ էր, ապա այսօրվա լեգիտիմացված հասարակության մեջ այն ուղղվել է դեպի պետությունը, քանի որ հասարակությունը չի վստահում ոչ միայն իշխանությանը, այլև այն մարդկանց, ովքեր իրենց համարում են ընդդիմություն և կարող էին փոխել իշխանություններին և տանել նոր քաղաքականություն»,– գտնում է Բոզոյանը:
Նա համոզված է, երբ մարդը չի վստահում իշխանությանն ու ընդդիմությանը, չի վստահում նաև պետությանը, ինչն այսօր Հայաստանը տանում է ոչ թե դեպի արտագաղթ, այլ՝ տարհանում:

«Մարդիկ փախչում են՝ հասկանալով, որ սա խորտակվող նավ է հիշեցնում: Եվ այս ամենը մտահոգիչ է դառնում բոլոր իմաստներով, առաջին հերթին՝ անվտանգության տեսակետից»,– նշում է նա:

Ըստ Բոզոյանի՝ եթե մարդիկ փախչում են երկրից, տնտեսության զարգացում օբյեկտիվորեն չի կարող լինել, որովհետև սպառողների քանակը նույնպես նվազում է. «Ցանկացած բիզնես, որը հաշվում է, թե քանի հաճախորդ կարող է ունենալ իր ապրանքի համար, հաճախորդների թվի պակասելուն զուգահեռ թուլանում է: Ինչն էլ իր հերթին բերում է կապիտալի արտահոսք Հայաստանից»:

Քաղաքագետը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ Հայաստանն այսօր հայտնվել է շատ վտանգավոր փոսի մեջ, քանի որ սա գեոմետրիկ պրոգրեսիայի արդյունքով զարգացող ճգնաժամ է:

«Եթե Հայաստանում ռադիկալ փոփոխություններ չկատարվեն, ապա 20 տարի անց կլինի ոչ թե 4 միլիոն մարդ, այլ ընդամենը՝ մեկ»,– ընդգծեց նա:

Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված ներդրումների վերաբերյալ էլ Բոզոյանը նշեց, որ ներդրումները երևացող են դառնում գործարար շրջանակների համար, և եթե դա չի նկատվում, ուրեմն այդ ներդրումները չկան:

«Եթե ներդրումները չեն երևում, նույնիսկ 300 կամ 400 միլիոն ԱՄՆ դոլար լինելու դեպքում, միևնույն է, չեն կարող իրավիճակ փոխել»,– հավելեց նա:



ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» օրաթերթ

loading...
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը մեկնարկում է Թեհրանում կայացել է Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների համատեղ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը Կաթնամթերքը փչանում է, թափում ենք. իրացման խնդիր Ընտրություններ դիսկո ակումբներում, անասնաբուժարաններում և Օհանյանի տանը Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվել է Երևանում սպասարկում իրականացնել» Արման Մելիքյան. «Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումն է» Թևան Պողոսյան. «Եթե համակարգը կոռումպացված է, ապա ուշ թե շուտ նոր նշանակված մարդուն էլ են փչացնում» Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկված է բնակարան գնելու հնարավորությունից» Հայաստանի համար նոր տարբերակ է մշակվել, որը չստորագրելու ընդամենը մեկ պատճառ կա Հերոսական մեկ օր մեր պատմությունից. Դովեղը և Վլադիմիր Մովսիսյանը Այս տարի հինգ ընտանիք է հեռացել. վիճակագրություն դատարկվող գյուղերից Ծառերը հատեք, փող սարքեք 1984–ին Վլադիմիր Մովսիսյանին թուրքերն առևանգեցին սահմանին, արդյունքում նա 14000 հեկտար հող խլեց Ադրբեջանից 2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը 100 տարեկան հասակում վախճանվել Է ֆրանսիացի դերասանուհի եւ երգչուհի Դանիել Դարիյոն. AFP Մեկ շաբաթում Հայաստանի տարածքում գրանցվել է երեք երկրաշարժ Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախկին առաջնորդն իր թեկնածությունը առաջադրելու է 2018-ի նախագահական ընտրություններում Ավստրալիան երկար տարիներ սատարել է ԵԱՀԿ ՄԽ խաղաղ ջանքերին ԼՂ հակամարտության հարցում. ավստրալացի պատգամավոր Արցախի ժողովուրդն իր անկախությունը հռչակել է միջազգային նորմերին և ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան. Շարմազանով Նախագահը մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքին Իրանը կարագացնի բալիստիկ հրթիռների մշակումը Թուրքիան «ցանկացած պահի» կարող Է փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը. Էրդողան Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի ինքնավարության կասեցման գործընթաց կսկսի Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan