Երևան, 21.Հուլիս.2018,
--
:
--
,

Մեղավորը Էռնեկյանը չէ, մեղավորը մենք ենք


1961 թ. հիմնադրված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համար 1974 թ. ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Ժ. Շեխլյանի և Լ. Չերքեզյանի ձեռքով նախագծվեց և 1982 թ. շահագործման հանձնվեց օդանավակայանի կլոր շենքը, որը մեծ իրադարձություն էր Հայաստանի համար: 52 տարի անց՝ 2013 թ. արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքը քանդելու առաջարկությամբ: Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել էր դիմումը:

Օդանավակայանի կառավարիչը հին մասնաշենքը քանդելու մտադրությունը բացատրել էր նրանով, որ կառույցի պահպանումը և վերականգնումը լուրջ ծախսեր է պահանջում: Բայց արդեն 2015 թ. դեկտեմբերին քաղաքապետարանի կողմից «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ–ին «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար թույլտվություն էր տրամադրվել: Որոշումը մեծ դժգոհություն առաջացրեց ճարտարապետների և հասարակության շրջանում:
Նույնիսկ բողոքի ակցիաներ կազմակերպվեցին: «Պաշտպանե՛նք «Զվարթնոցը» միասին, «Ստոպ Էռնեկյան» գրություններով երթ իրականացվեց դեպի Արգենտինայի դեսպանատուն:

Երկու տարի անց՝ անկախության 26–րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը Էդուարդո Էռնեկյանին ազգային հերոսի կոչում շնորհեց:

«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի պահպանման համար պայքարողների շարքում էր նաև ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Վերջինիս համար Էդուարդո Էռնեկյանին ազգային հերոսի կոչում շնորհելու փաստն անընդունելի է:

«Ես պայքարել եմ իր դեմ «Զվարթնոց» օդանավակայանի պահպանման համար: Ես չեմ կարծում, որ պետք էր իրեն շքանշան տալ: Էդուարդո Էռնեկյանը մեղավոր է: Եթե իր մեղքը փարատեր, ուղղեր, ես միգուցե կողմ լինեի, բայց հիմա ինչի՞ համար պետք է կողմ լինեմ: Ինքն այդպես էլ չհասկացավ, որ ազգային մշակույթ ոտնահարեց: Հիմա ազգային հերո՞ս է դառնում: Ես իսկապես չեմ հասկանում: Բայց նա մեղավոր չէ, մեղավորը շքանշան տվողն է՝ իրենք չեն գիտակցում:

Ազգային մշակույթ ոտնահարողը պետք է ազգային հերոսի կոչում ստանա՞: Քայլի մեջ տրամաբանություն չեմ տեսնում»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց ճարտարապետը:
Վերջինս, սակայն, չի կիսում այն կարծիքները, թե կոչումները տարեցտարի արժեզրկվում են:

«Ասել, թե կոչումներ տալը պետք է դադարեցնել, այդպես չէ: Կոչումներ բոլոր երկրներում ու բոլոր ժամանակներում էլ տրվել են: Ես չեմ կարծում, թե այդ կոչումները որևէ ժամանակ հիմնավորված չեն եղել: Միշտ էլ հիմնավորվել են որևէ ցայտուն աշխատանքով կամ ներդրմամբ: Այս պարագայում, երբ խոսում ենք Էդուարդո Էռնեկյանի մասին, մենք հասկանում ենք, թե ինչն է կասկածելի: Կասկածելին այն է, որ նա ազգային մշակույթը ոտնահարեց, չգիտակցեց ու հիմա էլ ազգային հերոսի կոչում է ստանում: Թեև այս հարցում ևս մեղավորն ինքը չէ: Մեղավորը պատկան մարմիններն են, որոնք պետք է տեր լինեին խնդրին, բայց տեր չեղան: Մեծ հաշվով՝ մեղավորն էռնեկյանը չէ, մեղավորը մենք ենք»,– ընդգծեց Սաշուր Քալաշյանը:

Ճարտարապետի խոսքով՝ «Զվարթնոց»–ի կլոր մասնաշենքի հարցը դեռ առկախված վիճակում է:

«Առկախված վիճակում է, որևիցե մեկը ձայն չի հանում: Այս ամբողջ ընթացքում Էռնեկյանի կողմից որևէ դրական քայլ չեղավ: Իսկ ազգային հերոսի կոչում են տալիս, որովհետև բավականին մեծ գումար է ծախսել Հայաստանի տարբեր խնդիրների լուծման համար: Միգուցե ազգային հերոսի կոչում ստանալու համար «հատուցե՞լ» է իր մեղքը՝ չգիտեմ»,– եզրափակեց մեր զրուցակիցը:

Ճարտարապետները մինչ օրս համոզված են, որ «Զվարթնոց»–ի կլոր մասնաշենքը պահպանելու համար կարելի է ուղղակի ամրացման աշխատանքներ կատարել և ոչ թե քանդել պատմամշակութային արժեքը:


Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan