Երևան, 17.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Գործարար-տնտեսական համաժողովում քննարկվեցին այլ երկրների հետ տնտեսական համագործակցության հեռանկարները

 «Երկրները մեկ հարկի տակ» փառատոնի շրջանակում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ գործարար-տնտեսական համաժողով: Միջոցառումը նվիրված է Եվրամիության անդամ պետությունների հետ համագործակցության ընթացակարգին, ներդրումային հնարավորություններին, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների, ասիական երկրների` մասնավորապես Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման ֆոնին տնտեսական համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին: Միջոցառմանը  ներկա գտնվեցին ՀՀ-ում տարբեր երկրների արտակարգ և լիազոր դեսպաններ, պաշտոնական հյուրեր արտերկրից և սփյուռքահայ գործարարներ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը նախարարության անունից ողջունեց համաժողովի մասնակիցներին և նշեց, որ ամենամյա այս փառատոնը արդեն իսկ իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանում անցկացվող տնտեսական միջոցառումների շարքում և տարեցտարի դրա դերն ու կարևորությունը ավելի է մեծանում:

«Այս միջոցառման հիմնական նպատակը մասնակից երկրների տարբեր ոլորտների ներկայացուցիչների կապերի ստեղծումն է, ինչը հետագայում կարող է վերաճել ընկերության, բարեկամության, կամ փոխշահավետ համագործակցության: Վստահ եմ, որ այս համաժողովը կնպաստի մասնակից երկրների հնարավորությունների և նրանց միջև համագործակցության ձևաչափերի բացահայտմանը՝ նոր թափ հաղորդելով համագործակցության հետագա ընդլայնմանը»,- ասաց Եգանյանը:

Նրա խոսքով` Հայաստանը կարող է տնտեսական կամուրջ դառնալ, հաշվի առնելով Հայաստանի հարաբերությունները տարբեր երկրների և տնտեսական կառույցների հետ:

«Պետք է փաստել, որ ութերորդ անգամ անցկացվող այս փառատոնը տվել է իր պտուղները և ներկայումս կան համագործակցության հաջողված փորձեր»,- ասաց Եգանյանը:

 

loading...
Քննարկման է դրվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan