Երևան, 21.Հուլիս.2018,
--
:
--
,
«Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

Եթե նպատակը տարածքի իրացումը լիներ, «Ֆիրդուսի» շուկայի ապամոնտաժման հաջորդ օրը կսկսվեր բնակիչների հետ բանակցությունը...




Այսպես են մտածում Ֆիրդուսի փողոցի բնակիչները, որոնց հարևանությամբ երկու տասնամյակ գործող հագուստի տոնավաճառը ապամոնտաժվեց սրանից ուղիղ երկու ամիս առաջ: Ապամոնտաժվեց մեկ օրվա ընթացքում՝ ծանր տեխնիկայի գործադրմամբ և առևտրականների ու բնակիչների անեծքների ներքո:

Այսօր, երկու ամիս անց քաղաքի կենտրոնում գտնվող շուկան այլևս չկա, փոխարենը՝ դատարկ փողոցն է ու փակ տաղավարները, ոմանց վրա «վաճառվում է» կամ «տրվում է վարձով» գրություններ: Այսօր այնտեղ մի փոքր էլ տխուր է. հատուկենտ տաղավարներ, որտեղ հագուստ ու կոշիկ են վաճառում:

Մեզ հանդիպած վաճառական մի կին, ով չցանկացավ ներկայանալ, եզակիներից է, ով այսօր դեռ կանգնած է «Ֆիրդուսի» շուկայում, եթե այն կարելի է այդպես անվանել: Կինն ասում է, որ կանգած է այստեղ, քանի որ տաղավար չունի և գումար չի վճարում, ընդամենը մի փոքրիկ սեղանիկ ունի, որի վրա ներքնազգեստ է վաճառում:

Նրան է մոտենում բնակիչներից մի կին: Փորձում եմ զրույց բացել: Առևտրական կինը պատմում է, որ իր մյուս կոլեգաները գնացել են կա՛մ Հրազդան, կա՛մ Երևան տոնավաճառներ, մի մասն էլ՝ Երրորդ մասի անցումի տակ են կանգնում: Սակայն ըստ նրա՝ ոչ ոք այդ տեղափոխությունից գոհ չէ, քանի որ իրենց բերած ապրանքը միայն «Ֆիրդուսի» շուկային էր համապատասխանում: Հարցնում եմ՝ ինչո՞ւ:

«Գների առումով: Իսկ այնտեղ իրենք դժվարանում են վարձերը վճարել: Սկզբնական շրջանում մատչելի են տվել, բայց էդքան երկար չի տևել: Ուղղակի այստեղ իրենք իրենց հաճախորդները ունեին, հետո կենտրոնական տեղ էր, դրա համար էլ հիմա շատ վատ վիճակի մեջ են հայտնվել:

Ես էստեղ կանգնում եմ, գումար չեմ վճարում, քանի որ տաղավար չունեմ, պատերի վրա ապրանք չեմ շարում: Ի՞նչ իմաստ ուներ էս ամենը: Ուղղակի իրենք իրենց վատությունը ժողովրդին արեցին, անիմաստ ձևով: Երևի Գռզոյի տեղերը ազատ էր մնացել, ժողովրդին դադարգյուն արեցին, տարան գցին իրանց տաղավարները»,– ասաց նա:

Նշենք, որ և՛ այս վաճառական կինը, և՛ մեզ հանդիպած մի քանի բնակիչներ միաբերան նշում էին, թե շուկայի փակման առաջին և հիմնական պատճառը նրանց կոնկրետ առևտրի մոլ տեղափոխելու պահանջն էր, այն է՝ Խաչատուր Սուքիասյանին պատկանող:
Տարածքի բնակիչ կինն էլ նշեց, որ իրենց ոչ ոք չի մոտենում. «Չեն ասում ոչ մի բան, անորոշ վիճակում ժողովուրդը նստած է, տարհանումից հետո բացարձակ ոչ ոք չի մոտեցել: Ոչ գիտես էս կողմ ես, ոչ՝ էն կողմ: Չեն գալիս՝ ասեն կքանդեն կամ չեն քանդի»:

Բնակիչներից Վարդան Հովհաննիսյանը նույնպես հաստատեց տարեց կնոջ խոսքերը, նշելով, որ թեև շուկան փակվել է իրացման գոտու շրջանակներում, բայց մինչ օրս ոչ մի փոփոխություն չի կատարվել և անհայտ է՝ ընդհանրապես նման բան կլինի, թե ոչ:
Հարցին, թե ինչու է այդպես կարծում, պատասխանում է. «Եթե լիներ, շարունակական հետևանքներ նույնպես կլինեին: Սակայն ոչ մի շարժ չկա, որ գոնե դրանով ենթադրեինք, թե ինչ–որ փոփոխություններ կարող են տեղի ունենալ»:

Ճշգրտմանը, թե խնդիրը միայն տաղավարները չէի՞ն, նշում է, թե ոչինչ չի կարող ասել, սակայն ունեն փաստ, որ տվյալ պահին ոչ մի իրացում չի կատարվում, շուկան այլևս չկա, և իրենք այնտեղ բնակվում են:

Ինչ վերաբերում է նրան, որ այդ թաղամասի նախագիծը կա, Վարդանը պատասխանում է. «Այո, ասում են ծրագիր կա, մենք նման բան ձեր պես լսել ենք, բայց այդ ամենի սկիզբը դեռ չի երևում, ոչ մի շարժ չկա: Ըստ իրենց՝ շուկայի ապամոնտաժման նպատակը տարածքի իրացումն է եղել, բայց չկա իրացման հետ կապված որևէ գործողություն: Եթե մի քանի հարևանի տուն քանդեին, իրացնեին, կմտածեինք, որ իրացում է տեղի ունենում, կատարվում է ինչ–որ փոփոխություն: Ավելին, այս պահին մեր տան հետ կապված որևիցե գնահատում չի եղել, ոչ ոք չի եկել մեր տուն, գործընթաց չկա, իրացման մասին խոսք չկա: Եթե նպատակը իրացումը լիներ, շուկայի փակման հաջորդ օրը կգային բնակիչների հետ բանակցություններ վարելու»,– ասաց նա:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» օրաթերթ

loading...
«Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը»
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan