Երևան, 21.Հուլիս.2018,
--
:
--
,
«Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

Խավարումից` արարում


«Խավարում» ցուցահանդեսը փակվեց, բացվեց «Արարում» ցուցահանդեսը: Ինչպես Աստվածաշնչում է ասվում` «Սկզբում Աստված Երկինքն ու Երկիրը ստեղծեց: Եվ Երկիրն անձև ու դատարկ էր, և խավար կար անդունդի վրա:

Եվ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա, և Աստված ասաց` լույս լինի, և լույս եղավ: Աստված տեսավ, որ լույսը բարի է և Աստված լույսը բաժանեց խավարից»:
Թումանյանի տուն թանգարանում բացված ցուցահանդեսից հետո ինքներս մեզ ասացինք, որ ավելի լավ է մտածենք ու խոսենք լավ ու ուրախ բաների մասին: Որովհետև լույսը բարի է: Ու լռեցրեցինք այդ ցուցադրությունն ու որոշեցինք անցնել առաջ:

 Եվ Հայաստանի ազգային պատկերասրահում բացեցինք «Հովհաննես Այվազովսկի. արարում» ցուցահանդեսը: Վենետիկյան Մխիթարյանների միաբանության անդամներն էլ իրենց հավաքածուից բերեցին ու առաջին անգամ Հայաստանում ցուցադրեցին նկարչի «Քաոս. աշխարհի արարում» կտավը:

Մի խոսքով` կարծես ամեն ինչ ընկավ իր տեղը: Ոչ մի խավարում, այսուհետև` արարում:
Հետևում մնաց տխրությունը, վիշտը, արյունը, կացինը, գնդակահարության գործիքը, լացը, աղերսը, մանկան արցունքը, նրա սարսափած աչքերը, անարդարությունից ատամների կրճտոցը, հայրենասերի հոգու ոռնոցը, մտքի մղձավանջը: Մի խոսքով` ամեն վատ բան, որը կմթագներ մեր ուղեղը, կցավեցներ մեր քունքերը, որոնք անվերջ շփելու կարիք կունենայինք արդեն:

...Լուսավոր խոսքեր հնչեցին պատկերասրահում. հավաքված են ազգիս ու պետությանս մեծերը, հավաքված են արտասահմաններից մեր պատվարժան հյուրերը: Հավաքված են ջահել աղջիկներն ու տղաները, ովքեր, հիացմունքից բերանները բացած, նայում ու ըմբոշխնում են արարման լույսը:

Մեր մշակույթի էսթետ ղեկավարն է պատմում մեծ նկարչի ու նրա մեծ գործերի մասին: Մեր մեծ նկարիչը 200 տարեկան է, ահա համարյա այդքան տարի մենք նրա ներքին տեսողության շնորհիվ հաղորդակից ենք աշխարհի ստեղծման հրաշքին, մենք` հայերս:
Ու այսպես մեր երկրում լույսը հաղթեց խավարին: Ավելի ճիշտ` հաղթել տվեցինք: Արեցինք այնպես, որ մեր ուղեղները մնան կուսական մաքրությամբ, հետևում թողեցինք մութի բերած մաղձը, դառնությունը, որոնք որպես հիվանդություն երկար ժամանակ փաթաթվելու էին մեր հոգիներին:

Այնպես որ, պարոնայք, խավարումից արարում մեկ քայլ է:


Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
«Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը»
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan