Երևան, 16.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Դեբեդցիները ծայրահեղ քայլերի կդիմեն, եթե մարզպետի խորհրդականը ներդրումներ չկատարի


Լոռու մարզի Դեբեդ համայնքի բնակիչները համայնքի միջով անցնող Հանքաձոր վտակի վրա կառուցված «Չանախչի» փոքր հիդրոէլեկտրակայանի տնօրենից ներդրումներ են պահանջում: ՀԷԿ–ը համայնքին տարեկան 8000 դրամ հարկ է վճարում՝ փոխարենը բնակիչներին հազարավոր դրամների վնասներ է հասցնում: ՀԷԿ–ը մեծ քանակությամբ ջուր է օգտագործում, Դեբեդ գյուղն էլ մնացել է առանց ջրի:

«Էդ տարածքներում ջուրն արդեն անհասանելի է, մարդկանց ծառերն ու հողամասերը չորանում են, որովհետև ջուր չկա, ամբողջը ՀԷԿ–ն է օգտագործում»,– «Փաստ»–ի հետ զրույցում բողոքեցին Դեբեդ համայնքի բնակիչները:

Դեբեդն աչքի է ընկնում գեղեցիկ բնությամբ: Գյուղացիների խոսքով՝ իրենք կարող են այդ տարածքներում հանգստավայրեր կառուցել և սեփական բիզնեսով զբաղվել, ՀԷԿ–ի պատճառով, սակայն, չեն կարողանում համայնքի տուրիզմը զարգացնել:

«5 հոգի այդ ՀԷԿ–ում աշխատում է ու 80000 դրամ աշխատավարձ ստանում, եթե այդ մարդիկ կարողանան հանգստյան գոտի սարքել, մի սեզոնում կարող են ավելի շատ վաստակել, քան իրենց աշխատավարձն է»,– փոխանցեց մեր աղբյուրը:
Նույն աղբյուրը հայտնեց, որ մի քանի անգամ արդեն ավագանու անդամները փորձել են ՀԷԿ–ի տնօրենին իրենց նիստերին հրավիրել և քննարկել հարցը, հանդիպումն այդպես էլ չի կայացել:

«Չանախչի» փոքր ՀԷԿ–ը, «Փաստ»–ի տեղեկություններով, պատկանում է Լոռու մարզպետի խորհրդական Աշոտ Մանուկյանին:

«Մենք կարող ենք ապացուցել, որ այդ ՀԷԿ–ն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ, մենք ամենաբարձր շեմն ենք իր առջև դնելու, թող ծրագիր անի գյուղում, թող լուսավորություն անցկացնի գյուղում կամ նման այլ ծրագրեր»,– ասաց նա:

Դեբեդցիները պատրաստվում են կրկին ՀԷԿ–ի տնօրենին գյուղ հրավիրել և իրենց պահանջները ներկայացնել, հակառակ դեպքում պատրաստվում են ծայրահեղ քայլերի դիմել:

 


Մանյա Պողոսյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև 14 միլիոն դոլար «տղերքին». Ջորջ Քլունիի անակնկալը ընկերներին Հաջորդ տարվանից գործարար շրջանակներին կներկայացվեն ԵՄ-ի հետ համաձայնագրից բխող հնարավորությունները Կյանքից հեռացել է գրականագետ Ֆելիքս Մելոյանը ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan