Երևան, 16.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Կարո Փայլանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով

Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը սեպտեմբերի 19-ին հյուրնկալվել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում: Ուսանողների հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը Փայլանին հանձնեց բուհի ոսկե մեդալ:

Ներկայացնելով հյուրին՝ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը շեշտեց, որ Հայաստանի երրորդ  Հանրապետության հռչակումից հետո Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի առաջին հայազգի պատգամավորն:

«Նա առաջինն է, ով  Թուրքիայի խորհրդարանում բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության խնդիրը: Կարո Փայլանը մինչև պատգամավոր ընտրվելը եղել է Թուրքիայի հայ համայնքի ակտիվ գործիչներից  մեկը և հատկապես զբաղվել է կրթական խնդիրներով»,- ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը:

Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկանը կարևորեց նաև, որ Կարո Փայլանը զբաղվում է, ոչ միայն հայ համայնքի շահերի պաշտպանությամբ և խնդիրների բարձրաձայնմամբ, այլև նրա գործունեության օրակարգում է Թուրքիայի Հանրապետության փոքրամասնությունների խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը:

Կարո Փայլանը ԵՊՀ ուսանողներին ողջույնի խոսք ուղղելուց հետո պատասխանեց նաև ուսանողների հարցերին:

«Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում և որ առիթ ունեցա Երևանի պետական համալսարանում ձեզ հետ հանդիպելու: Ակտիվ երիտասարդներին տեսնելով՝ Հայաստանի և մեր ապագայի հանդեպ լցվում եմ մեծ հույսով: Ինչպես գիտեք, ես Թուրքիայի քաղաքացի եմ և թուրքական խորհրդարանի պատգամավոր, իսկ պատգամավոր դառնալուց հետո առաջին անգամ եմ  գտնվում Հայաստանում:

Ես պայքարում եմ Թուրքիայում ժողովրդավարության հաստատման համար: Կարծում եմ՝ հայերը նույնպես պետք է մասնակցեն Թուրքիայում ժողովրդավարության հաստատման գործին: Այս գործը սկսել է Հրանտ Դինքը, և մենք շարունակում ենք»,- ուսանողներին ողջունեց Կարո Փայլանը:

Այն հարցին, թե ինչ հանգամանքներում է Փայլանը պատկերացնում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Թուրքիայի մեջլիսի պատգամավորը շեշտեց, որ դա, ըստ իրեն, հնարավոր է այդ երկրում ժողովրդավարության հաստատման արդյունքում:

loading...
Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև 14 միլիոն դոլար «տղերքին». Ջորջ Քլունիի անակնկալը ընկերներին Հաջորդ տարվանից գործարար շրջանակներին կներկայացվեն ԵՄ-ի հետ համաձայնագրից բխող հնարավորությունները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan