Երևան, 20.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Վարչապետը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու ծրագիրը, որի մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ճիշտ աշխատանքեր իրականացնելու դեպքում դա հնարավոր է: «Եթե մենք տնտեսության աճ ապահովենք, եթե աշխատատեղեր ստեղծենք, եթե այստեղ շուկան մեծացնենք, 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը համարում եմ հնարավոր: Եթե ճիշտ քայլենք, դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ վարչապետ»,- նշեց ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով արտագաղթի վերաբերյալ հարցին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ արտագաղթ բոլոր երկրներում էլ կա: Նրա խոսքով՝ արտագաղթը լիովին չի կանգնելու նույնիսկ կյանքի որակի էական բարելավման պարագայում: «Բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանը դառնա ապահով, զարգացող երկիր»,- նշեց Կարեն Կարապետյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև դիտարկմանը, թե սփյուռքահայերի կողմից քննադատություն է հնչում Հայաստանի բիզնես միջավայրի ոչ բարվոք վիճակի համար: Նա շեշտեց, որ  սփյուռքահայերի հետ հարաբերությունների ժամանակ կան և օբյեկտիվ, և սուբյեկտիվ գնահատականներ: «Շատերն անհաջողակ լինելով բիզնեսի մեջ՝ չեն ցանկանում խոստովանել, որ իրենք են սխալվել և ձախողվել: Շատ քիչ գործարարներ կան, որ ընդունում են, որ իրենք են սխալ հաշվարկել: Բայց  մենք  պետք է աշխատենք, որպեսզի վերացնենք անվստահության մթնոլորտը, եթե այդպիսին կա»,- ասաց վարչապետը:

 

loading...
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը մեկնարկում է Թեհրանում կայացել է Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների համատեղ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը Կաթնամթերքը փչանում է, թափում ենք. իրացման խնդիր Ընտրություններ դիսկո ակումբներում, անասնաբուժարաններում և Օհանյանի տանը Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվել է Երևանում սպասարկում իրականացնել» Արման Մելիքյան. «Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումն է» Թևան Պողոսյան. «Եթե համակարգը կոռումպացված է, ապա ուշ թե շուտ նոր նշանակված մարդուն էլ են փչացնում» Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկված է բնակարան գնելու հնարավորությունից» Հայաստանի համար նոր տարբերակ է մշակվել, որը չստորագրելու ընդամենը մեկ պատճառ կա Հերոսական մեկ օր մեր պատմությունից. Դովեղը և Վլադիմիր Մովսիսյանը Այս տարի հինգ ընտանիք է հեռացել. վիճակագրություն դատարկվող գյուղերից Ծառերը հատեք, փող սարքեք 1984–ին Վլադիմիր Մովսիսյանին թուրքերն առևանգեցին սահմանին, արդյունքում նա 14000 հեկտար հող խլեց Ադրբեջանից 2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը 100 տարեկան հասակում վախճանվել Է ֆրանսիացի դերասանուհի եւ երգչուհի Դանիել Դարիյոն. AFP Մեկ շաբաթում Հայաստանի տարածքում գրանցվել է երեք երկրաշարժ Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախկին առաջնորդն իր թեկնածությունը առաջադրելու է 2018-ի նախագահական ընտրություններում Ավստրալիան երկար տարիներ սատարել է ԵԱՀԿ ՄԽ խաղաղ ջանքերին ԼՂ հակամարտության հարցում. ավստրալացի պատգամավոր Արցախի ժողովուրդն իր անկախությունը հռչակել է միջազգային նորմերին և ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան. Շարմազանով Նախագահը մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքին Իրանը կարագացնի բալիստիկ հրթիռների մշակումը Թուրքիան «ցանկացած պահի» կարող Է փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը. Էրդողան Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի ինքնավարության կասեցման գործընթաց կսկսի Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan