Երևան, 22.Հուլիս.2018,
--
:
--
,

Ապրիլյան դեպքերը կրկնելու պարագայում Ադրբեջանը կստանա շատ խիստ պատասխան. Նալբանդյան

Եթե Ադրբեջանը փորձի կրկնել ապրիլյան դեպքերը, ապա կստանա շատ խիստ պատասխան: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում պատասխանելով ներկաների հարցերին՝ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանը երաշխավորն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության, հիմա մենք ինքներս ենք դա ասում, սակայն դա նաև ճանաչված պետք է լինի աշխարհի կողմից»,- նշեց նա:

Ադրբեջանի կողմից  զենքի գնման վերաբերյալ հարցին ՀՀ արտգործնախարարը պատասխանեց, որ նրանք գումար ունեն, գնում են:

«Այսօր զենքի շուկան այնպիսի դաժան շուկա է, որ զենք վաճառողները պայքարում են իրենց միջև, թե ում գտնեն, որ իրենցից զենք առնեն: Իսկ Ադրբեջանը գումար ունի»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

 Նրա խոսքով՝  մեր զինվորները ոչ թե կռվում են ոստիկանական ատրճանակով, այլ ունեն ժամանակակից զենք ու զինամթերք:

 «Մենք չունենք այդ նավթի, գազի էժան ձևով ստացած գումարները, միլիարդները, իսկ գիտեք Ադրբեջանի բյուջեն ինչ թվերի է: Մենք մեր հնարավորությունների սահմանու ձեռք ենք բերում զինամթերք, որ պահենք բալանսը, և դա է պատճառը որ մեծ պատերազմ մինչ այսօր չկա»,- շեշտեց Էդվարդ Նալբանդյանը:

Խոսելով Հայաստան-Իրան հարաբերությունների մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ մոտակա օրերս բարձր մակարդակի այցելություններ են ունենալու:

«Մենք շատ ինտենսիվ կապեր ունենք Իրանի հետ»,- ընդգծեց նա:

loading...
Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan