Երևան, 21.Հուլիս.2018,
--
:
--
,
Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար

«Ադրբեջանական լվացքատան» հետ կապված բացահայտումները շարունակվում են. CNN-ի աշխատակիցն Ադրբեջանից 2,6 մլն դոլար է ստացել

Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս: Այս անգամ հերթական բացահայտումներից մեկը կապված է CNN հեռուստաընկերության նախկին աշխատակցի հետ:

Այս մասին հայտնում է ադրբեջանական  azadliq.info լրատվական գործակալությունը:

Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) «Ադրբեջանական լվացքատուն» անունը կրող ուսումնասիրության մեջ, ի թիվս այլ բացահայտումների, Ադրբեջանից կաշառք ստացած գործիչների մեջ նշվում է CNN հեռուստատեսության նախկին պրոդյուսեր Էսկարտ Սագերի անունը:

Նախագծի կողմից իրականացված բացահայտման համաձայն` 2014-ին Էսկարտ Սագերի՝ Արաբական Էմիրություններում գրանցված բանկային հաշվին Hilux Services կազմակերպության կողմից փոխանցվել է 1 մլն 975 հազար եվրո, ինչը համարժեք է 2,6 մլն դոլարի:

Բացահայտման մեջ նշվում է, որ Էսկարտ Սագերն, Ադրբեջանից գումարներ ստանալով, գրել է հոդվածներ, որոնցով պրոպագանդել է Ադրբեջանի տեսակետները կապված տարբեր հարցերի հետ, կամ պաշտպանել ադրբեջանամետ գործիչներին:

«Հոդվածներից մեկը աջակցում է իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն, որը մեղադրվում էր ադրբեջանական մեքենայից փող ստանալու եւ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի վերանայման մեջ»,- նշված է Ադրբեջանի կոռուպցիոն գործարքները մերկացնող հոդվածում:

Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման (Organized Crime and Corruption Reporting Project) նախագիծը հրապարակել էր տեղեկություն, ըստ որի Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է մոտ  3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ: Նշվում է, որ գումարի մեծ մասը վճարվել է լոբբիստներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին ու գործարարներին: Վճարման սխեման հատկապես հաջող է անցել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում 2013 թվականին Ադրբեջանի համար խիստ կարևոր զեկույցի քվեարկության ժամանակ: Այդ քվեարկությունը, որը կապված է Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ, ներկայումս հետաքննության տակ է, դրա հետ կապված զեկույցը պատրաստ կլինի 2017 թվականի վերջին:

loading...
Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ)
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan