Երևան, 17.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Երաշտն իր գործն արեց. մսամթերքի թանկացման պատճառն՝ ըստ փոխնախարարի


Հայաստանում մսամթերքի շուկայում թանկացումներ են արձանագրվել: Ըստ ԱՎԾ տվյալների՝ մսամթերքի ապրանքախմբում 2017 թ. օգոստոսին 2016 թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 6,1%, իսկ 2017 թ. հուլիսի համեմատ 1,4% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017 թ. օգոստոսին հուլիսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0,2–1,9%–ով, այդ թվում գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գյումրիում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 1,7%–ով:
Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Փաստ»–ի հետ զրույցում խոսեց այն հնարավոր գործոնների մասին, որոնք կարող էին ազդել մսամթերքի գնի բարձրացման վրա:

«Քանի որ այս տարի երաշտի տարի է, մենք անասնակերի խնդիր ունենք: Անասնակերի հետ կապված խնդիր կա ինչպես խոշոր եղջերավոր կենդանիների, թռչունների, խոզերի, այնպես էլ՝ մանր եղջերավորների պարագայում: Պատճառն այն է, որ և՛ խոտի կուտակումն է պակաս եղել, և՛ ծղոտի: Հատիկն էլ, բնականաբար, թանկ կլինի: Անասնաբուծությամբ զբաղվող մարդը գիտի, որ երեք–չորս ամիս պահած կենդանուն ևս մի քանի ամիս պետք է պահի ու հասցնի մորթի ժամանակահատվածին: Նա կեր պետք է առնի, որը թանկ է: Նշանակում է, որ ձեռքի տակ եղած մորթի ենթակա կենդանուն պետք է թանկ վաճառի, որովհետև կերը թանկ է: Նա ստիպված կգնա այդ քայլին, որ մնացած կենդանիներին կարողանա հասցնել արդյունավետության սահմանին՝ մորթի ենթակա տարիքին»,– նշեց Աշոտ Հարությունյանը:

Փոխնախարարը չի բացառում, որ որոշակի ժամանակահատվածում դիտվի նաև գնանկում:
«Հարցի մյուս կողմն էլ պետք է նայենք: Օրինակ, ես անասնաբույծ եմ, ունեմ ընդհանուր առմամբ տասը խոշոր եղջերավոր անասուն: Քանի որ շուկայում անասնակերը թանկացել է, իսկ իմ հնարավորություններն ապահովում են միայն հինգ գլուխ անասունի կերը, ես պետք է հարկադիր մորթի գնամ: Այսինքն՝ չի բացառվում, որ չպլանավորված մորթ լինի: Սա կբերի շուկայում մսի արժեքի էժանացմանը: Որոշակի ժամանակահատված հետո գինը կբարձրանա, որովհետև կենդանին սնվել է արդեն թանկ կերով: Սա կբերի նրան, որ անասնագլխաքանակն էլ պակաս կլինի: Ընդհանուր առմամբ շուկան ինքն է թելադրում: Եթե պահանջարկը մեծ եղավ, գինն էժան կլինի, եթե ոչ՝ հակառակը»,–ընդգծեց Աշոտ Հարությունյանը՝ հավելելով, որ մսի գնի բարձրացումը տրամաբանորեն կապում է անասնակերի պակասի հետ:

«Օրինակ՝ խոզի կերը թանկ էր, իսկ միսն՝ էժան: Ի՞նչ տեղի ունեցավ: Քանի որ կերը թանկ էր, մսի պահանջարկն էլ՝ քիչ, խոզ չպահեցին: Այսինքն՝ այլևս ձեռնտու չէր և շուկայում քանակը պակասեց: Հիմա կա պահանջարկ՝ միսը պակաս է, գինը՝ բարձր: Բայց հետո այս իրավիճակը կբերի նրան, որ գլխաքանակը կսկսի մեծանալ:Այնուամենայնիվ շուկան կենդանի օրգանիզմ է՝ ինքնակարգավորման երևույթը գործելու է: Վառ օրինակ կա. անցած տարի անընդհատ խոսվում էր, որ վարունգը չի վաճառվում, բայց այսօր վարունգը շատ լավ վաճառվում է: Այստեղ պահանջարկ–առաջարկի նորմն է, որին արհեստականորեն ոչ մի կերպ չես կարող միջամտել: Բայց երաշտն իր գործն արեց՝ ունենք հացահատիկի ու խոտի պակաս, որն էլ, բնական է, անասնաբուծության համար կունենա իր բացասական հետևանքը»,– եզրափակեց փոխնախարարը:


Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Քննարկման է դրվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan