Երևան, 21.Հուլիս.2018,
--
:
--
,

Արմեն Ռուստամյանն անդրադարձել է «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հնարավորությանը

Կոալիցիոն գործընկերներ ՀՅԴ-ն և իշխող հանրապետական կուսակցությունը կքննարկեն «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարցը, եթե դաշինքը նման հարց ներկայացնի: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք միշտ պատրաստ ենք որևէ քաղաքական ուժի հետ համագործակցել՝ կլինի դա կոալիցիոն, թե մեկ այլ ձևաչափում: Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ կլինի ապագայում, կգա օրը կտեսնենք: Եթե «Ծառուկյան» դաշինքը նման հայտ ներկայացնի, կոալիցիան կքննարկի: Մենք որևէ մեկի հետ հարաբերվելու տաբու չունենք: Մենք մեր երկրում թշնամիներ չունենք, այլ ունենք հնարավոր գործընկերներ և կարող ենք ունենալ գաղափարական հակառակորդներ: Եթե որևէ դաշտից մեր գաղափարները և մոտեցումները կպաշտպանեն, մենք այսօր էլ պատրաստ ենք համագործակցել նրանց հետ»,-  նշեց Ռուստամյանը:

Հարցին՝ թե ո՞ր դեպքում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան կարող է փոփոխության ենթարկվել, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Միակ տարբերակը որ փոփոխության ենթարկվի, կլինի այն պարագայում, երբ կվերանան այն նպատակները և հիմքերը, որոնց համար մենք ստորագրել ենք համագործակցության հուշագիրը: Եթե կողմերից մեկը ասի, որ այդ նպատակները արդեն իր համար հիմք չեն, այդ պարագայում կոալիցիան կփոխվի: Հիմա նույն տրամաբանությունը պետք է գործի նաև այն դեպքում, եթե մեզ ցանկանան միանալ այլ քաղաքական ուժեր: Եթե նրանք կընդունեն մեր գաղափարները, մոտեցումներն ու նպատակները, մենք պատրաստ կլինենք համագործակցել»:

loading...
Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan