Երևան, 21.Հուլիս.2018,
--
:
--
,

Եվրոպայում երբեք էլ չեն ասել, որ Ադրբեջանը ժողովրդավար պետություն է. Ալեքսանդր Ցինկեր

Մեծ հաշվով Եվրոպայում երբեք էլ չեն ասել, որ Ադրբեջանը ժողովրդավար պետություն է, եւ Ադրբեջանը հենց փողի միջոցով է փորձում իր շահերն առաջ տանել:
Խոսելով բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի և մեդիագործընկերների ջանքերի շնորհիվ բացահայտված «Ադրբեջանական լվացքատուն» աղմկահարույց գործի մասին, նման դիտարկում արեց Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, հայ-իսրայելական հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը:

«Այն, որ նման բան եղել է, իհարկե, ակնհայտ է. թե ինչ գումարի մասին է խոսքը  եւ թե ում են տվել, կպարզի հետաքննությունը: Ավելին ասեմ, ես գիտեմ, որ տարբեր ՝ այսպես ասած, ոչ այնքան ժողովրդավար, երկրներ են օգտագործում նման մեթոդը.  երբ Եվրախորհրդարանի պատգամավորները գալիս են տվյալ երկիր,  նրանց շատ լավ են ընդունում, նվերներ են տալիս այն ակնկալիքով, որ դե վերջիններս լավ արտահայտվեն իրենց երկրի մասին: Հիշում եմ՝ Ադրբեջանում անցկացված ընտրությունների ժամանակ բրիտանացի  պատգամավորներից մեկն ասել էր, որ Ադրբեջանում այնքան լավ են կազմակերպել ընտրությունները, որ Եվրոպան պետք է օրինակ վերցնի, այսինքն՝ սրանք ակնհայտորեն պատվիրված ելույթներ են»,-ասաց Ալեքսանդր Ցինկերը, ով այս օրերին Հայաստանում է հայ-իսրայելական ֆորումի անդամների հետ:

Անդրադառնալով ֆորումի աշխատանքներին՝ նա տեղեկացրեց, որ օրերս անցկացված նիստի ընթացքում քննարկվել են հայ-իսրայելական համագործակցությանը, համատեղ նախագծերին առնչվող մի շարք հարցեր: Ֆորումի անդամների հաջորդ հանդիպումը նախատեսվում է գարնանը:

loading...
Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan