Երևան, 17.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Զորաց քարերի առեղծվածը, կամ փոթորիկ մեկ բաժակ ջրում


Մեր հյուրն է հայագետ Համլետ Մարտիրոսյանը

– Պարոն Մարտիրոսյան, վերջերս երբ հնագետ Աշոտ Փիլիպոսյանը հայտարարեց, որ Զորաց քարերը աստղադիտարան չի եղել, այլ դամբարան է, մեր գիտական հանրության մի մասը փոթորկվեց: Ինչո՞ւ. միթե գիտականորեն արդեն ապացուցված է, որ այն եղել է աստղադիտարան:
– Նախ շփոթությունը գալիս է հենց «աստղադիտարան» բառից: Ամենքը` և՛ Աշոտ Փիլիպոսյանը, և՛ մյուս հնագետները, և՛ ընդդիմադիրները սխալ են ընկալում այս բառը: Ընկալում են որպես այնպիսի աստղադիտարան, ինչպես մենք ենք ընկալում մեր օրերում:
Բայց այն ներկա մեր իմացած աստղադիտարանը չէր: Այդ մարդիկ պարզապես պետք է ֆիքսեին լուսատուների ծագման և մայր մտնելու պահերը: Որովհետև հնում բոլոր աստղախմբերը, այսինքն` համաստեղությունները, որ առանձնացվել են, նաև անզեն աչքով տեսանելի հինգ մոլորակները, Արևն ու Լուսինը համարվել են որոշակի աստվածների մարմնավորումներ:
Այսինքն` երբ որ տվյալ լուսատուն ծագում էր, նշանակում էր, որ երկրի վրա սկսվում էր այդ աստծո ազդեցության ժամանակը: Եվ դա պետք է ճիշտ որոշեին, որպեսզի որոշակի ծեսերով դիմավորեին նրան:
Այդքան բան: Նրանց հետաքրքրել են միայն իրենց աստվածները, որոնց պետք է դիմավորեին և մայրամուտի պահին էլ ճանապարհեին ծեսերով:

– Իսկ դրա շուրջը դամբարանի գոյությունը դուք բացառո՞ւմ եք, որ կարող էր նաև դամբարան լինել այնտեղ:
– Իհարկե, ոչ: Որովհետև շատ հին ժամանակներում թե՛ սրբավայրերը, թե՛ բնակարանները եղել են նաև թաղման վայրեր: Նույնիսկ մարդիկ իրենց հարազատներին իրենց բնակարանում են թաղել: Այսօր էլ շատ եկեղեցիների մուտքի մոտ դամբարաններ են: Մարդիկ տապանաքարերի վրայով քայլելով` մտնում են եկեղեցի:
Այսինքն` Զորաց քարերը աստղերի, լուսատուների ծագումը դիտելու, ծեսեր կատարելու սրբազան վայր էր: Եվ այնտեղ կարող էին նաև թաղումներ լինել, իհարկե:

– Իսկ այն կարծիքը, որ քարերի վրա անցքեր են բացել, որպեսզի պարաններով քաշելով տեղափոխեն, հիմնավոր չի՞ թվում ձեզ:
– Դա արդեն հիմարություն է: Այդտեղ ոչ մի հիմնավոր բան չկա:

– Ես մտածում եմ, թե այդ ինչքա՞ն ամուր պարան կարող էր լինել, որ դիմանար նման քարի ծանրությանը:
– Նման պարան կարող էին հյուսել: Բայց կոնկրետ այդ անցքերը չեն արվել քարը քաշելու համար: Որովհետև կան քարեր, որոնց անցքը եզրից չէ, արված է մեջտեղում: Մի բան, որը բնավ հարմար չէ քաշելու համար:
Ի վերջո, անցքերով քարեր կան ոչ միայն Զորաց քարերում: Կան նաև այլ շատ հին սրբավայրերում: Նույն` Պորտասարում:

– Աշոտ Փիլիպոսյանի այդ տեսակետը հպանցի՞կ է, մակերեսայի՞ն է, միտումնավո՞ր է, ի՞նչ է: Ո՞նց կբնութագրեք:
– Դա Աշոտ Փիլիպոսյանի տեսակետը չէ: Այն կաղապարված մի շատ հին տեսակետ է, որը մշտապես եղել է հնագետների մոտ: Եվ գալիս է իրենց ընդհանուր մակարդակից:
Մինչդեռ հնեաաստղագիտությունն արդեն որոշակիորեն ձևավորված գիտություն է, որն ունի իր պարբերականները, հրատարակությունները: Պարզապես մեր հնագետներն անծանոթ են այդ աշխատանքներին ու չգիտեն, որ աշխարհում նման հետազոտություններ են կատարվում:

– Այսինքն` այստեղ մոտեցման, աշխարհայացքի, գաղափարախոսության հարց չէ:
– Ոչ, անգիտության հարց է: Որովհետև եթե կա այդ գիտությունը, ու նրանք տեղյակ չեն, ապա այստեղ խոսում է անգիտությունը:

– Իսկ աշխարհի գիտնականները ինչպե՞ս են մոտենում մեր Զորաց քարերին: Որքանո՞վ է այն հայտնի այդ թեմայով հետաքրքրվող մարդկանց:
– Չեմ կարող ասել, թե շատ է հայտնի: Շատ քիչ մարդիկ են տեղյակ: Իսկ այն մարդիկ, ովքեր գիտեն մեր այս հնավայրի մասին, նրանց համար խորթ չէ աստղադիտարանի գաղափարը: Որովհետև նմանօրինակ կառույցներն աշխարհում դիտվում են հենց աստղադիտարաններ:

– Աշխարհում շա՞տ կան նման կառույցներ:
– Շատ կան, իհարկե: Շատ–շատ կան` հնագույն ժամանակներից եկող: Այդ խնդիրը լուծելու համար, թե աստղը ո՞ր ուղղությունից և ե՞րբ է ծագելու, կիրառել են տարբեր մեթոդներ: Եվ այսպես ասած` այդ աստղադիտարաններն էլ կառուցվել են դիտելու` տարբեր այդ մեթոդների հիման վրա:

Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Քննարկման է դրվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan