Երևան, 20.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Բաքվում անհանգստացած են քրդական հանրաքվեից՝ ԼՂ անկախացումը դառնում է անխուսափելի


Մեր հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը

– Հնարավոր է՝ մի քանի օրից Իրաքում տեղի ունենա Քրդստանի անկախության հանրաքվեն: Նախ, զարգացումներն ինչպիսի՞ն են, այս անգամ որքանո՞վ է հավանական այդ հանրաքվեի անցկացումը:
– Դատելով նրանից, որ Էրբիլը մերժել է հանրաքվեն հետաձգելու բոլոր առաջարկները, իսկ քարոզարշավն էլ պաշտոնապես մեկնարկել է, այս պահին չկա որևէ նշան, որ հանրաքվեն տեղի չի ունենա: Եթե, իհարկե, որևէ ֆորս–մաժոր տեղի չունենա: Թեպետ ԻՊ–ը դժվար թե կարողանա նման ֆորս–մաժոր ստեղծել, Թուրքիան և մյուսները՝ նույնպես:

– Եթե անգամ հանրաքվեն կայանա, Իրաքյան Քրդստանն իսկապե՞ս կստեղծվի:
– Անկախ պետության գաղափարը վաղուց է տարածված: Բավականին մեծ է այն քրդերի թիվը, ովքեր ուզում են ունենալ անկախ պետություն: Մյուս կողմից էլ, ուզեն, թե չուզեն, Մերձավոր արևելքում քարտեզի վերաձևումն արդեն սկսված է: Դարասկզբի արհեստական սահմաններն ակնհայտորեն չեն գործում: Ուստի մեծ է հավանականությունը, որ քրդական պետությունը կստեղծվի: Դա միայն ժամանակի խնդիր է:

– Իսկ հանրաքվեի անցկացումը կարո՞ղ է վարակիչ լինել քրդաբնակ շրջաններ ունեցող մյուս պետությունների՝ Սիրիայի, Թուրքիայի և Իրանի քրդերի համար:
– Դա լուրջ հարց է լինելու, անընդհատ ալիքներ է տալու:

– Ամենաշատը կարծես թե Թուրքիան է երկյուղում հանրաքվեի անցկացումից: Այնտեղ քրդերը թվով ավելի՞ շատ են, թե, այնուամենայնիվ, քրդական հարցը կարող է դառնալ Թուրքիայի փլուզման պատճառ, ինչը շատ փորձագետներ կանխատեսում են:
– Խնդիրն այն է, որ քրդական պետություն ունենալու գաղափարը Թուրքիայում ոչ պակաս չափով է արմատներ ձգել: Տասնամյակներ շարունակ Քրդական բանվորական կուսակցությունը պայքարում է այդ գաղափարի կյանքի կոչման համար: Այսինքն, կա ընդհատակյա շարժում: Իսկ Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդումներն ավելի են ուժեղացրել այն: Այնպես որ, Թուրքիան անհանգստանալու հիմքեր իսկապես ունի:

– Իսկ Թուրքիայի քրդերն այդ հանրաքվեի վերաբերյալ որևէ դիրքորոշում կամ կարծիք հայտնե՞լ են:
– Այնպես չէ, որ Թուրքիայի բոլոր քրդերը միանշանակ կողմ են անկախ պետություն ունենալուն: Օրինակ, Էրդողանի իշխանության առաջին շրջանում, երբ արձանագրվեց տնտեսության տպավորիչ աճ, բավականին շատ քրդեր քվեարկեցին Էրդողանի օգտին: Այսինքն, բարեկեցությունը գերադասեցին այդ օրակարգին: Իհարկե, կա մի հատված, որը բոլոր դեպքերում շարունակում է մնալ անկախության ջատագով: Բայցևայնպես, Թուրքիայի քրդերի տրամադրությունները շատ փոփոխական են: Մյուս կողմից էլ, այսօր իրավիճակն այլ է: Էրդողանն այլևս չի կարողանում տնտեսական տպավորիչ ցուցանիշներ ապահովել, իսկ քրդերի նկատմամբ հետապնդումներն ստացել են բացահայտ բնույթ:

– Իսկ ուժային կենտրոնների, օրինակ, ԱՄՆ–ի դիրքորոշումը քրդական այդ հարցի, հանրաքվեի նկատմամբ ինչպիսի՞ն է: Հանրաքվեն կարո՞ղ է օգտագործվել Մերձավոր արևելքում ինչ–ինչ խնդիրներ լուծելու համար:
– Իհարկե, ԱՄՆ–ն պաշտոնապես չի ողջունում Իրաքի մասնատումը: ԱՄՆ–ում էլ կան շրջանակներ, որոնք անհանգստացած են քարտեզի վերաձևումով: Բայց մեծ առումով քրդերն ապացուցել են, որ ավելի կանխատեսելի գործընկեր են ԱՄՆ–ի ու Արևմուտքի համար, քան նույն Թուրքիան: Օրինակ, Սիրիայի քրդերին ԱՄՆ–ն դաշնակից է ճանաչել այն բանի համար, որ Թուրքիայի պատերազմն ահաբեկիչների դեմ մաքուր չէր: Իսկ քանի որ ԱՄՆ–ի համար ահաբեկչության դեմ պայքարը շատ մեծ նշանակություն ուներ, ԱՄՆ–ին այլ տարբերակ չէր մնում, քան գտնել մի այնպիսի խաղացող, որն իսկապես կկռվեր ԻՊ–ի դեմ: Թերևս այդտեղ քրդերի պայքարը անգնահատելի էր՝ ունեին զինվորական ստորաբաժանումներ, ռազմական ոգի և ԻՊ–ին դուրս մղելու ցանկություն:

– Իսկ արդեն հանրաքվեի անցկացումը կարո՞ղ է ազդել մեր տարածաշրջանի վրա, մասնավորապես Հայաստանի մասով որևէ ազդեցություն կարող է ունենալ:
– Ուշագրավ է, որ Բաքվում բավականին անհանգստացած են այդ հանրաքվեով ոչ միայն նրա համար, որ Թուրքիայի դաշնակիցն են, իսկ Թուրքիան չի ցանկանում այդպիսի փաստ ճանաչել, բայց նաև այն առումով, որ դա անջատողականության և անկախության հերթական դեպքն է: Նրանք հասկանում են, որ նման վիճակներն ավելի անխուսափելի են դարձնում ԼՂ անկախացումը, ինքնորոշման իրավունքի իրացումը: Այս առումով վերջին ամիսներին թուրք–ադրբեջանական մամուլից նկատելի էր, որ անհանգիստ են:

– Իսկ այդ դեպքում Հայաստանն ի՞նչ կարող է անել այդ գործընթացները հօգուտ ԼՂ հարցի կիրառելու կամ մատնանշելու համար:
– Նախ չեմ կարծում, թե Քրդական պետության ստեղծումը կարող է նախադեպ լինել ԼՂ–ի համար: ԼՂ–ն ինքը շատ հակամարտությունների համար է նախադեպային: Երկրորդ, իրենց պարամետրերով այդ գործընթացները բավականին տարբեր են: Ամեն դեպքում Իրաքը դիսֆունկցիոնալ պետություն է, այսինքն՝ չի գործում որպես միասնական պետություն: Անունով կա, բայց իրականում ոչ ֆունկցիոնալ է: Նման դեպքերում քաղաքակիրթ ապահարզանը դառնում է հարցի լուծում: ԼՂ–ի դեպքում քաղաքակիրթ ապահարզանի մասին խոսք լինել չի կարող, որովհետև հայ բնակչության՝ անկախ ապրելու ցանկությունն ընդունվեց, մեղմ ասած, սվիններով: Իրաքի դեպքում դա չկա: Միգուցե Բաղդադը չի ցանկանում տեսնել այդ հանրաքվեն, բայց չի էլ նախաձեռնում այն, ինչը արեց Ադրբեջանը: Թեպետ ուժն էլ չի բավականացնի՝ քրդերն այդքան թույլ չեն: Ուստի միակ բանն այն է, որ հերթական դեպքն է արձանագրվում, երբ ժողովուրդն ուզում է ապրել անկախ, իր կամքն արտահայտում է և այդ որոշումը կյանքի է կոչում:

Արփի Սահակյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը մեկնարկում է Թեհրանում կայացել է Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների համատեղ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը Կաթնամթերքը փչանում է, թափում ենք. իրացման խնդիր Ընտրություններ դիսկո ակումբներում, անասնաբուժարաններում և Օհանյանի տանը Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվել է Երևանում սպասարկում իրականացնել» Արման Մելիքյան. «Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումն է» Թևան Պողոսյան. «Եթե համակարգը կոռումպացված է, ապա ուշ թե շուտ նոր նշանակված մարդուն էլ են փչացնում» Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկված է բնակարան գնելու հնարավորությունից» Հայաստանի համար նոր տարբերակ է մշակվել, որը չստորագրելու ընդամենը մեկ պատճառ կա Հերոսական մեկ օր մեր պատմությունից. Դովեղը և Վլադիմիր Մովսիսյանը Այս տարի հինգ ընտանիք է հեռացել. վիճակագրություն դատարկվող գյուղերից Ծառերը հատեք, փող սարքեք 1984–ին Վլադիմիր Մովսիսյանին թուրքերն առևանգեցին սահմանին, արդյունքում նա 14000 հեկտար հող խլեց Ադրբեջանից 2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը 100 տարեկան հասակում վախճանվել Է ֆրանսիացի դերասանուհի եւ երգչուհի Դանիել Դարիյոն. AFP Մեկ շաբաթում Հայաստանի տարածքում գրանցվել է երեք երկրաշարժ Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախկին առաջնորդն իր թեկնածությունը առաջադրելու է 2018-ի նախագահական ընտրություններում Ավստրալիան երկար տարիներ սատարել է ԵԱՀԿ ՄԽ խաղաղ ջանքերին ԼՂ հակամարտության հարցում. ավստրալացի պատգամավոր Արցախի ժողովուրդն իր անկախությունը հռչակել է միջազգային նորմերին և ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան. Շարմազանով Նախագահը մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքին Իրանը կարագացնի բալիստիկ հրթիռների մշակումը Թուրքիան «ցանկացած պահի» կարող Է փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը. Էրդողան Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի ինքնավարության կասեցման գործընթաց կսկսի Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan