Երևան, 21.Հուլիս.2018,
--
:
--
,
«Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

«Անցնինք Սասուն, մտնինք Վան» հայտնի երգի հեղինակը ծանր վիճակում է


«Աշուղի գրիչը երբեք չի հանգստանում: Ազգագրական–ռազմահայրենասիրական երգեր գրելը ինձ համար առաջնահերթ է, քանի որ մանկուց պապերիցս լսել եմ ֆիդայինների մասին ու գրեթե բոլորի անվամբ երգեր եմ գրել: Խոստացել եմ երգեր գրել ապրիլյան պատերազմի զոհվածների մասին ու հույս ունեմ՝կկարողանամ ինքս ինձ տված երդումը կատարել: Բնակարանային շատ վատ պայմաններում եմ ապրում ու ստեղծագործում եմ, քանի որ առանց երգի չեմ կարող ապրել»,–«Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, աշուղ Ռազմար Սասունցին:

Աշուղ Ռազմար Սասունցին (Ռազմար Պանդուխտի Վարդումյան) ծնվել է Իրինդ գյուղում, որտեղ նորովի հաստատվեցին Սասուն աշխարհից տեղահան եղած հայերը: Աշուղը երգեր է գրում ու երգում հայրենի Սասունի բարբառով, պահում գեղջուկ մարդու հպարտ ու աներեր կամքը:

Աշուղի հեղինակած՝ «Անցնինք Սասուն, մտնինք Վան», «Հավքերն եկան», «Անդրանիկին» և այլ սիրված երգերը վաղուց արդեն ժողովրդինն են: 470 երգերին ծնունդ տված աշուղը ապրում է 30 քմ մակերեսով հանրակացարանային սենյակում:

«Ստեղծագործելու համար սեղանի տեղ էլ չունեմ: Բազում պարգևներս փոշու մեջ կորչում են, դնելու տեղ չկա: Ցավս շատ մեծ է: Դուստրս՝ ամուսնու և երեխաների հետ բավականին ժամանակ իմ տանն են ապրել: Ստիպված լքեցին երկիրը: Որդիս 38 տարեկան է, ու չեմ կարողանում ամուսնացնել, որովհետև ապրելու տեղ չունենք: Ինձ հարկավոր չեն պետական պարգևները, երբ պետությունը ինձ անտեսում է: Հազար անգամ դիմել եմ խնդրանքով, որ մի բնակարան հատկացնեն: Պատասխան չկա: Սեպտեմբերի 21–ին տարբեր հարթակներից կհնչեն իմ երգերը, բայց ոչ ոքի մտքով չի անցնի, որ ես ծանր վիճակում եմ»,–մանրամասնեց աշուղ Ռազմար Սասունցին:

Այս տարի աշուղի համար հոբելյանական էր՝ ծննդյան 65–րդ տարեդարձը:
«Ոչ մի կերպ չնշվեց, ոչ ոք չհիշեց իմ գոյության մասին: Ես վիրավորված եմ, բայց չեմ պատրաստվում թողնել երկիրս: Սա իմ երկիրն է, ու ես արմատներով կպած եմ այս հողին»,–նշեց նա:

 Ռազմար Սասունցին ապրիլ–մայիս ժամանակահատվածում 23 օր եղել է Արցախում: Նա իր երգերով ոգևորել է սահմանապահ զինվորին և, կամավորագրված լինելով հայրենիքի պաշտպանությանը, երգելուն զուգահեռ զենք է կրել:

«Այդ 23 օրերի ընթացքում ես այնքան բան եմ տեսել, որ անգամ մինչև կյանքիս վերջը գրեմ, էլի գրելու բան կմնա, բայց երբ երգերս մնում են թղթի վրա, սրանից սիրտս ցավում է: Իմ զենքն էլ իմ երգն է: Ես առաջնագիծ մտա իրական զենքը ձեռքիս, որ գոնե մի սրիկայի սատկացնեի ու ասեի՝ ես աշուղ Ռազմար Սասունցին եմ, եկել եմ վրեժս լուծելու»:

Լուսինե Ղազարյան
«Փաստ» օրաթերթ

loading...
«Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը»
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan