Երևան, 21.Հուլիս.2018,
--
:
--
,
«Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

Երևանում բացվեց Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» խորագրով ցուցահանդեսին 52 գեղանկարչական, 26 գրաֆիկական, 1 դեկորատիվ-կիրառական և 20 վավերագիր աշխատանքներ ներկայացվեցին: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։  Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

«Այվազովսկին հիանալի ծովանկարիչ էր, որը մասնավոր ներդրումներ էր կատարում  մշակույթի զարգացման գործում: Նա երազում էր համախմբել աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող հայ նկարիչներին, որ միասնական ուժերով կարողանային զարկ տալ հայ կերպարվեստի բարգավաճմանը: Ժամանակին դա նրան չհաջողվեց, բայց այս ցուցադրությունը գուցե այդ նպատակին ծառայի:

Անցյալ տարի Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու կտավների ժամանակավոր ու բացառիկ ցուցադրությունը ռեկորդ սահմանեց.  4 օրվա ընթացքում 555 հազար արվեստասեր այցելեց այնտեղ: Կարծում եմ, որ այս ցուցադրությունն էլ Հայաստանում կարող է համապատասխան ռեկորդ սահմանել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նա շեշտեց՝ շատ է ցանկանում, որ «Նոյը իջնում է Արարատից» ստեղծագործությունը մեզ մշտապես հիշեցնի մեր սրբազան հայրենիքի, իսկ «Աշխարհի արարումը» կտավը՝  Աստծո գոյության մասին:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի խոսքով՝  այս ցուցահանդեսը մեծ մշակութային իրադարձություն է Հայաստանի ազգային պատկերասրահի և անձամբ իր համար: «Հովհաննես Այվազովսկու արվեստը սիրված և ընդունված է ողջ աշխարհում: Նա ստեղծել է ավելի քան 6 000 կտավ և այսօր դրանց մի փոքր մասը հնարավորություն ունենք ցուցադրելու Հայաստանում: Այս միջոցառումը կազմակերպելիս հսկայական գիտական աշխատանք ենք կատարել, իրականացրել ուսումնասիրություններ, ինչու չէ նաև բացահայտումներ արել, արդյունքում տպագրվել է հարուստ  կատալոգը»,- շեշտեց նա:

Սա Այվազովսկու կտավները ներկայացնող ամենամեծ ցուցահանդեսն է Հայաստանում, ցուցանմուշները տրամադրել են Հայաստանի տարբեր թանգարանները և կարողացել ենք ներկայացնել նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հանրահայտ ստեղծագործությունը»,- ասաց ցուցահանդեսի կուրատորը: Նա ընդգծեց, որ պատկերասրահն ունի Այվազովսկու գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների հզոր նմուշներ:

Ցուցահանդեսից բացի, Հայաստանում կանցկացվի Այվազովսկուն նվիրված երկօրյա միջազգային գիտաժողով, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ից 16-ը: Գիտաժողովին հրավիրված են հյուրեր Ֆեոդոսիայի հուշային թանգարանից, Լոնդոնի, Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի թանգարաններից:

Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017 թվականի հիշարժան տարեթվերի ցանկում:

loading...
«Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը»
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan