Երևան, 20.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Եվրախորհրդարանը հետաքննություն կսկսի «Ադրբեջանական լվացքատան» գործով

 

Եվրախորհրդարանը հետաքննություն է սկսելու բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի և մեդիագործընկերների ջանքերի շնորհիվ բացահայտված «Ադրբեջանական լվացքատուն» անվանումով աղմկահարույց գործով: The Guardian-ը տեղեկացնում է, որ Եվրախորհրդարանի անդամները ձայների 349 կողմ, 290 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ քվեարկել են «Ադրբեջանական լվացքատան» գործով խորհրդարանական համապարփակ հետաքննություն սկսելու օգտին:

ԵԽ պատգամավորները կարծիք են հայտնել, որ Բաքուն փորձել է զարտուղի ճանապարհներով ներազդել եվրոպացի օրենսդիրների որոշումների վրա:
««Ադրբեջանական լվացքատուն» ապօրինի ֆինանսական սխեմայի միջոցով Ադրբեջանի վերնախավը տևական ժամանակ ոչ միայն զբաղվել է փողերի լվացմամբ, այլև իր ազդեցությունն ավելացնելու նպատակով խոշոր գումարներ փոխանցել ադրբեջանական շահն առաջ տանող լոբբիստներին, ջատագովներին ու եվրոպացի քաղաքական գործիչներին»,- գրել է պարբերականը:

ԵԽ պատգամավորները պահանջել են այս գործով համապարփակ հետաքննություն իրականացնել՝ պարզելու համար, թե Ադրբեջանի բռնատիրական ռեժիմն ինչպես է ապօրինի ճանապարհներով ազդել եվրոպացի քաղաքական գործիչների որոշումների վրա: Խոսքը վերաբերում է այն քաղաքական գործիչներին, որոնք 2013թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) դեմ են քվեարկել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը դատապարտող զեկույցին:

Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդը կոչ է արել Ադրբեջանի դեմ աննախադեպ դատական գործ սկսել՝ հիմնվելով այն փաստի վրա, որ այդ երկիրը հրաժարվում է ազատ արձակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից արդարացված քաղբանտարկյալին՝ ընդդիմադիր գործիչ Իլգար Մամադովին: 2013թ. հակակառավարական ցույցերի կազմակերպման մեղադրանքով կալանավորված Մամադովի գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ նրան ազատազրկել են երկրի իշխանություններին քննադատելու համար: Սակայն Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է Մամադովին ազատ արձակել:

The Guardian նկատում է, որ եվրոպացիների կողմից Բաքվի դեմ նման կտրուկ հայտարարությունները մատնանշում են, որ Եվրոպայի կարևորագույն հաստատություններում օրակարգային են դառնում Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումների ու կոռուպցիայի հարցերը:

Եվրոպայի խորհրդում կայացած նիստի ժամանակ պատվիրակները կոչ են արել Յագլանդին դատական գործ սկսել Ադրբեջանի դեմ՝ ՄԻԵԴ-ի վճիռներն անտեսելու մեղադրանքով: Ըստ պարբերականի, Եվրոպայի խորհրդի գոյության 68 տարվա պատմության ընթացքում սա աննախադեպ քայլ է:

«Մենք չենք կարող Եվրոպայում քաղբանտարկյալներ հանդուրժել, ինչպես նաև չենք կարող հանդուրժել մի իրավիճակ, որում Ադրբեջանը շարունակում է Մամադովին զրկել ազատության իրավունքից, ինչը հակասում է բարձրագույն դատարանի վճռին: Ժամանակն է, որ Ադրբեջանը լուրջ մտածի Եվրոպայի խորհրդի անդամ լինելու շրջանակում ստանձնած պարտավորությունների ու դրանք իրագործելու մասին»,-ասել է Յագլանդը:

loading...
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը մեկնարկում է Թեհրանում կայացել է Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների համատեղ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը Կաթնամթերքը փչանում է, թափում ենք. իրացման խնդիր Ընտրություններ դիսկո ակումբներում, անասնաբուժարաններում և Օհանյանի տանը Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվել է Երևանում սպասարկում իրականացնել» Արման Մելիքյան. «Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումն է» Թևան Պողոսյան. «Եթե համակարգը կոռումպացված է, ապա ուշ թե շուտ նոր նշանակված մարդուն էլ են փչացնում» Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկված է բնակարան գնելու հնարավորությունից» Հայաստանի համար նոր տարբերակ է մշակվել, որը չստորագրելու ընդամենը մեկ պատճառ կա Հերոսական մեկ օր մեր պատմությունից. Դովեղը և Վլադիմիր Մովսիսյանը Այս տարի հինգ ընտանիք է հեռացել. վիճակագրություն դատարկվող գյուղերից Ծառերը հատեք, փող սարքեք 1984–ին Վլադիմիր Մովսիսյանին թուրքերն առևանգեցին սահմանին, արդյունքում նա 14000 հեկտար հող խլեց Ադրբեջանից 2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը 100 տարեկան հասակում վախճանվել Է ֆրանսիացի դերասանուհի եւ երգչուհի Դանիել Դարիյոն. AFP Մեկ շաբաթում Հայաստանի տարածքում գրանցվել է երեք երկրաշարժ Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախկին առաջնորդն իր թեկնածությունը առաջադրելու է 2018-ի նախագահական ընտրություններում Ավստրալիան երկար տարիներ սատարել է ԵԱՀԿ ՄԽ խաղաղ ջանքերին ԼՂ հակամարտության հարցում. ավստրալացի պատգամավոր Արցախի ժողովուրդն իր անկախությունը հռչակել է միջազգային նորմերին և ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան. Շարմազանով Նախագահը մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքին Իրանը կարագացնի բալիստիկ հրթիռների մշակումը Թուրքիան «ցանկացած պահի» կարող Է փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը. Էրդողան Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի ինքնավարության կասեցման գործընթաց կսկսի Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan