Երևան, 23.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,

Ալավերդցի քրեական հեղինակությունների ռազբորկաները Երևանում

Ինչպես արդեն գրել ենք, այսօր` կեսօրին, Երևանի Կենտրոնում` «Թուֆենկյան» հյուրանոցի մուտքի մոտ, կրակոցներից ծանր վիրավորվել է ալավերդցի «քրեական հեղինակություն» Վահագն Աբգարյանը և սպանվել նրա տղաներից մեկը՝ Գագիկը:

Ովք՞եր են նրանք: Ամիսներ առաջ մենք անդրադարձել էինք Ալավերդի քաղաքում տիրող քրեական իրավիճակների մասին:

Ահա, թե ովքեր են քաղաքի «տերերը».



«Մամուլում հաղորդագրություն տարածվեց Ալավերդի քաղաքում տեղի ունեցած մի դաժան սպանության մասին:
Մեր տեղեկություններով՝ Ալավերդու շուկայի տարածքում, բոլորի ներկայությամբ, «Մակարով» տեսակի ատրճանակից մի քանի կրակոցով 39–ամյա Կարեն Փիրուզյանին սպանել է Վալերի (Վալոդիկ) Դավթյանը: Նրան ձերբակալել են:

Ովքե՞ր են նրանք՝ սպանողն ու սպանվողը: Ինչո՞ւ է սպանվել, ովքե՞ր են նրանց թիկունքին:
Հարգելի ընթերցողնե՛ր, պինդ «բռնվեք», Վովա Գասպարյա՛ն, Դուք էլ պինդ «բռնվեք», եթե անտեղյակ եք, գրում ենք իրականությունը:

Եվ այսպես. Ալավերդի քաղաքում բացահայտ գործում է իրար թշնամի երկու հանցավոր խմբավորում (կարող ենք բանակ ասել): Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական ու թշնամի Վահագն Աբգարյանը:
Ի դեպ, Վահագն Աբգարյանը Ալավերդի քաղաքում շրջում է զրահապատ մեքենայով ու բազում թիկնապահներով:

2015–ի սեպտեմբերին Ալավերդու քաղաքապետի ընտրություններն էին: Հիմնական թեկնածուները մարզպետ Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու վերոհիշյալ հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը՝ Արթուր Աբգարյանն էին: Հաղթեց մարզպետի թեկնածուն: Այն ժամանակ էլ Տարոնն ու Վահագնը իրար դեմ էին «աշխատում»:
Մեկ տարի առաջ՝ «կիսագողական» ռազբորկաներից մեկի ժամանակ, Տարոն Աբգարյանի տղաներից Վարդան Փիրուզյանը «Մակարով» ատրճանակից սպանեց Վահագն Աբգարյանի խմբի երկու տղաների՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Էդվարդ Պողոսյանին և ալավերդցի Վարդան Ավագյանին: Մինչ օրս նա հետախուզման մեջ է:
Եվ ահա երկու օր առաջ Վահագնի խմբին «հարող» Վալերի (Վալոդիկ) Դավթյանը ասես վրեժ լուծեց՝ սպանեց փախուստի մեջ գտնվող Վարդանի եղբորը՝ Կամո Փիրուզյանին:
Այս նոր սպանության առիթով հայտարարվեց, թե մարզի քննչական վարչության պետ Թ. Շուշանյանը քննչական խումբ է ստեղծել, հարուցվել է քրեական գործ (սպանություն, ապօրինի զենք–զինամթերք կրել, պահել, օգտագործել):

Իսկ որտե՞ղ էին մինչ այդ նույն Շուշանյանը, մարզի ու Ալավերդու իրավապահ մարմինները: Անտեղյա՞կ են մշտապես զենք–զինամթերք կրող, զրահապատ մեքենաներով ու թիկնապահներով շրջապատված, ահ ու սասափ տարածող այս խմբավորումների գոյության մասին: Այն դեպքում, երբ սպանություններ արդեն եղել էին:

Ասում ենք «Ազդարարի ինստիտուտ» ենք ուզում ստեղծել: Բա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի ազդարարող չունի՞ էդ կողմերում, որ տեղեկանա, թե ինչ բեսպրեդել ու անիշխանություն է տիրում Ալավերդի քաղաքում:

Թե՞ ուզում եք իրար կոտորեն՝ պրծնեք: Բա ժողովո՞ւրդը:
Երբ Ալավերդու մեր աղբյուրին հարցրինք, թե իշխանություններն ի՞նչ են մտածում, նա կարճ պատասխանեց՝ իշխանությունները հենց իրենք են՝ Աբգարյանները: Իշխանությունները քանի՞ գլուխ ունեն, որ նրանց հախից գան:

Ի դեպ, երկու խմբավորումների տերերն էլ բավականին հարուստ են ու բազմաթիվ շարժական ու անշարժ գույք ունեն: Օրինակ՝ Վահագն Աբգարյանը, ով որոշ մարդկանց համոզմամբ, քաղաքի «նայողն է», սեփականատերն է Սանահինի հյուրանոցի, քաղաքում մի քանի դեղատների, խանութների:

Նա է առոք–փառոք շրջում շքեղ զրահապատ մեքենայով:
Երկու խնբավորումն էլ քարի հանքեր ունեն:

Տարոն Աբգարյանը Լալվարի քարի հանքի սեփականատերն է, ում հետ փայատեր է նաև ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի ղեկավարը:
Լավ, սեփականությունները մի կողմ:

Հայաստանի իրավապահ մարմինները ի վիճակի չե՞ն Ալավերդի քաղաքում «սովետական կարգեր» հաստատել, այսինքն` խմբավորումների իշխանության փոխարեն օրենքի իշխանություն հնարավոր չէ՞ հաստատել:

Երկու կողմերից դեռ քանի՞ մարդ պետք է սպանվի, դեռ Ալավերդու բնակիչները քանի՞ տարի ահաբեկված պետք է ապրեն, որ իրավապահները հասկանան, որ այս գործը պետք է «քոքից բռնեն» ու արմատախիլ անեն»:

loading...
«Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի վտանգ չկա. միջազգային փորձագիտական խումբ Ավելի քան 2000 տավուշցի ստացել է անվճար բուժզննում Մամեդյարովը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ Պելեի բարեկամ Հակոբը ՀԶՀ-ն պաշտոնական ներկայացուցիչներ է նշանակել ԱՄՆ-ում և Ուկրաինայում Վահան Բիչախչյանը մասնակցել է «Ժիլինա-2»-ի հերթական խաղին Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Թուրքիայից ժամանած մտավորականների ԱՄՆ երեք կոնգրեսական հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում» Ծառերի տակ 100–200 տոննա դեղձ կա թափված. դժգոհություն գյուղացիներից Զիջման ևս մեկ քայլ՝ հայկական կողմից Երվանդ Բոզոյան. «Ռադիկալ փոփոխություններ չկատարելու դեպքում 20 տարի անց կլինի ոչ թե 4 միլիոն մարդ, այլ ընդամենը՝ մեկ» Ապրիլյան պատերազմի վերաբերյալ 23 գանգատի դատաքննությունը սկսված է Նիկոլայ Ծատուրյան. «Չպետք է ցորենի նման շաղ տան կոչումները» Մեղավորը Էռնեկյանը չէ, մեղավորը մենք ենք Չեխական զենքը Ադրբեջան է հասել ահաբեկչական խմբավորումներին «դիվանագիտական» չվերթներով զենք մատակարարելու շրջանակներում Նաթանյահուն, համաշխարհային կառավարությունն ու հայոց ղեկավարները Դավիթ Բաբայան. «Ալիևին ամենալավ պատասխանն իր դուստրն է տվել՝ ՄԱԿ սելֆիներով» Էյֆելյան աշտարակ՝ 1889-ին դրա բացման պահից 300 մլն մարդ Է այցելել Ալեքսիս Օհանյանը խոստացել է, որ դուստրը կայցելի Հայաստան. Reddit-ի համահիմնադիրը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը Գաբրիել Սարգսյանը` Լիբանանի շախմատի չեմպիոն Ստորագրվել է «Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր Գործարար-տնտեսական համաժողովում քննարկվեցին այլ երկրների հետ տնտեսական համագործակցության հեռանկարները Հայաստանն ու Սլովենիան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր Աշոտյանը Բաքվում Ադրբեջանին հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով ՀՀ կառավարությունը նախատեսում է բարեփոխել Գյումրիի օդանավակայանի ենթակառուցվածքները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan