Երևան, 23.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Յոթանասուն տնտեսավարողի արդեն իսկ վերադարձվել է 812 մլն դրամ

Ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշվին մուտքագրման պարզեցված կարգը լրացուցիչ խթան է տնտեսավարողների ներդրումային ակտիվության բարձրացման գործում: Լրագրողների հետ զրույցում ներկայացնելով զրոյական դրույքաչափով  հարկվող գործարքների գծող ավելացված արժեքի հարկի փոխհատուցման ընթացակարգը, նման դիտարկում արեց Պետական եկամուտների կոմիտեի ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանը:

Ընթացիկ տարվա ապրիլի 13-ից ներդրված ընթացակարգի չափորոշիչների համաձայն՝ մինչեւ 20 մլն դրամ հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումն ու վերադարձն իրականացվում է առանց հարկային մարմնի ուսումնասիրության կամ ստուգման ընդամենը 4 աշխատանքային  օրվա ընթացքում:

«2017 թվականի ապրիլի 13-ից  մինչեւ օգոստոսի 31-ը 70 տնտեսավարողի արդեն իսկ վերադարձվել է 812 մլն դրամ, այդ թվում՝ պարզեցված ընթացակարգով 11 տնտեսավարողի՝ 137,3 մլն դրամ ավելացված արժեքի հարկի գումար»,- ասաց նա:

Տիգրան Կիրակոսյանը տեղեկացրեց, որ մինչեւ 2018 թվականի ավարտը գործարկվելու է մեկ միասնական գանձապետական հաշվի համակարգը, ինչի արդյունքում էականորեն փոփոխվելու է  «հաշվանցում» ընթացակարգը:

«Կբարձրանա հարկային մարմինների աշխատանքի արդյունավետությունը, նվազագույնի  կհասցվեն միասնական հաշվին գումարների մուտքագրման եւ միասնական հաշվից դրանց վերադարձման գործընթացի աշխատատարությունը եւ հարկ վճարողների կողմից օրենքով  սահմանվածից ավելի վճարված գումարների վերադարձման ժամկետները»,-նշեց Տիգրան Կիրակոսյանը:

ՊԵԿ ներկայացուցչի խոսքով՝ 2017 թվականի 8 ամսվա ընթացքում 133 տնտեսավարողի վերադարձվել է ավելի քան 37,1 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ, մինչդեռ նախորդ տարի այս թիվը կազմում էր 78 կազմակերպության համար՝ 28,8 մլրդ դրամ:

«Ցուցանիշը պայմանավորված է արտահանմամբ զբաղվող տնտեսավարողների թվի աճով: Իսկ 2016 թվականի սեպտեմբերից մինչեւ 2017 օգոստոս ամիսներին 175 հարկ վճարողի վերադարձվել է  ավելի քան 56,4 մլրդ դրամ»,-ասաց նա:

ԱԱՀ-ի ստացման 180-օրյա ժամանակահատվածը կրճատելու ուղղությամբ տարեսկզբից իրականացված աշխատանքների շնորհիվ այժմ ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է 90-օրյա ժամկետում:

«Զգալի չափով ավելացել է նաեւ օտարերկրյա քաղաքացիների կողմից  ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների արտահանման ժամանակ ԱԱՀ-ի վերադարձի գումարը: Ընդհանուր առմամբ, 2016 թ. սեպտեմբեր-2017 թ. օգոստոս ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից օտարերկրյա քաղաքացիների վերադարձված ընդհանուր գումարը կազմել է 585,9 մլն դրամ»,-նշեց Տիգրան Կիրակոսյանը:

 

 

loading...
Ռուսաստանի սպասելիքները չիրականացան. ի՞նչ հաստատեց Լավրովը Ահազանգ. պաշտպանության նախարարին ուղղված նամակները մնում են անպատասխան, իսկ խնդիրները՝ չլուծված Այգեպանի բացակայությունը «Մենք վերադառնում ենք մեր պորտալարին. Թաթայից գնում ենք դեպի Բեթհովեն» ՄՅՈւ-ն պարտվեց. Մխիթարյանը բացակայում էր «Բազել» - «Մանչեսթր Յունայթեդ». ուղիղ միացում «Յուվենտուս» - «Բարսելոնա». ուղիղ միացում Չինաստանի Ցինտաո քաղաքում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ Դմիտրի Խվորոստովսկին սիրում էր Հայաստանը Միայն Հայաստանում է, որ շախմատի նկատմամբ նման մեծագույն սեր կա. Պսախիս Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սվիդլերի հետ. Գրան Պրի Երևանը ներկայացրել է զբոսաշրջային ներուժը Ամմանում տեղի ունեցած միջազգային համաժողովին ՔԿՀ խցերում չնախատեսված խուզարկություններ են արվել. առգրավվել են հեռախոսներ և բուսական զանգվածներ Հայաստանի մարզերի աշակերտները մասնակցել են Թերի Ջորջի հետ զրույցին Տրանսպորտի, կապի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. նախարար Երեւանի մի շարք փողոցներում կերթեւեկենք միակողմանի. առաջարկը քննարկման է դրվել «Արևային էներգետիկան Հայաստանում զարգանում է երկրաչափական պրոգրեսիայով» ՈւԵՖԱ-ն Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Եվրոպայի 50 լավագույն ֆուտբոլիստների թվում Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կան տուժածներ Երևանի մի շարք փողոցների լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից տեղափոխվել և տեղակայվել են երթևեկելի մասի վրա Անհանդուրժողականության, օտարատյացության դեմ պայքարը Հայաստանի հիմնական գերակայություններից է. Էդվարդ Նալբանդյան Ուսանողներ-իշխանություն քննարկումները՝ տարկետման օրենքի շուրջ. ուղիղ միացում ԱԺ-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan