Երևան, 20.Հունիս.2018,
--
:
--
,
Թրամփի գործունեության հավանության վարկանիշը ռեկորդ Է արձանագրել Ոստիկանները խուզարկել են «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների բնակարաններ Մեգան Մարքլը հարսանիք է գնացել իր չափսին անհամապատասխան զգեստով Հիվանդի կողքին՝ որպես առաջատար անոթաբան, ընկեր ու հոգեբան. Տիգրան Քամալյան Ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով «Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ. Արծրուն Հովհաննիսյանի արձագանքը Գեներալին քարկոծելով` կուսակիցներին թվում է, թե «սրբագործվում են» Գանգեսյան ջրերում Զենքի սպառնալիքով մարդուն առևանգելու համար քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ

ՀՀ միգրացիոն ծառայության խնդրանքով ՌԴ մուտքի արգելանք ունեցող ՀՀ 6 հազար քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները վերացվել են

 Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը շուրջ 15 հազար անձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությանը՝ նրանց նկատմամբ կիրառվող ՌԴ մուտքի արգելանքը վերացնելու հարցով: Ազգային ժողովում այս մասին ասաց Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին: «Խոսքն այն անձանց մասին է, ովքեր կամա, թե ակամա մեծ կամ փոքր խախտումներ են թույլ տվել Ռուսաստանում: Ռուսաստանն օրենսդրորեն և պրակտիկորեն պատժամիջոցներ է սահմանել այն ժամանակ, երբ անձը, ով խախտումներ է թույլ տվել, դուրս է եկել երկրի տարածքից: Երբ 2014թ. սկսվել է այս գործընթացը, շուրջ 3 միլիոն մարդ հայտնվել է բարդ իրավիճակում: Խոսքը, բնականաբար, միայն Հայաստանի քաղաքացիների մասին չէ»,- ասաց Եգանյանը:

Նա հավելեց, որ իրենք ՌԴ միգրացիոն ծառայության հետ ունեցած համագործակցության համաձայնագրի շրջանակներում մեխանիզմ են սահմանել, որով նման խնդիր ունեցող քաղաքացին դիմում է Հայաստանի միգրացիոն ծառայություն: «Մեր ծառայությունը միջնորդագրով, հավաքելով այդ դիմումները, դիմում է ներկայացնում միգրացիոն դաշնային ծառայություն՝ խնդրելով մեղմել պատժամիջոցները կամ վերացնել: Մենք յուրաքանչյուր քաղաքացու հետ անհատական աշխատանքով շուրջ 15 հազար քաղաքացու հարցով դիմել ենք ՌԴ միգրացիոն ծառայություն, որից շուրջ 6 հազարի դեպքում մեր խնդրանքը բավարարվել է: Դրան գումարած մենք խնդրել ենք, որպեսզի ՌԴ-ում գտնվող անձինք, ովքեր նման խնդիր ունեն և վախենում են դուրս գալ երկրից, և եթե նրանց խախտումները փոքր են,  նրանց մեղմ վերաբերվեն: Դա նույնպես հարգվել է. այս դեպքում էլ 22 հազար անձի նկատմամբ պատժաչափը վերացվել է»,- պարզաբանեց Գագիկ Եգանյանը:

Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե որքանով է ՀՀ քաղաքացիների նկատմամբ ՌԴ մուտքի արգելանք կիրառելը համապատասխանում Եվրասիական տնտեսական միության իրավական կարգավորումներին՝ Գագիկ Եգանյանը պարզաբանեց, որ ԵԱՏՄ-ն անկանոն միգրացիայի հետ կապված  կարգավորումներ չունի: Նա նշեց, որ ԵԱՏՄ իրավակարգավորումները աշխատանքային միգրացիային են վերաբերվում, իսկ օտարեկրացիների կողմից միգրացիոն օրենսդրությունը պետք է հարգվի:

 

loading...
Թրամփի գործունեության հավանության վարկանիշը ռեկորդ Է արձանագրել Ոստիկանները խուզարկել են «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների բնակարաններ Մեգան Մարքլը հարսանիք է գնացել իր չափսին անհամապատասխան զգեստով Հիվանդի կողքին՝ որպես առաջատար անոթաբան, ընկեր ու հոգեբան. Տիգրան Քամալյան Ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով «Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ. Արծրուն Հովհաննիսյանի արձագանքը Գեներալին քարկոծելով` կուսակիցներին թվում է, թե «սրբագործվում են» Գանգեսյան ջրերում Զենքի սպառնալիքով մարդուն առևանգելու համար քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ Լոնդոնի «Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի Ուղիղ միացում ԱԺ-ից Բելգիայում ալմաստների ողորկման հեղաշրջիչ տեխնոլոգիա են ստեղծել Թրամփը Չինաստանին սպառնացել Է մաքսերի հերթական ընդգրկուն բարձրացմամբ Սպիտակ տունը հավաստեց, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները կդադարեցվեն Արցախ մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացի զույգն ԱԳՆ է դիմել հարսանեկան զգեստով Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն Էրդողանին հեռուստաբանավեճի է հրավիրել Պենդերեցկու հոբելյանական փառատոնին հրավիրված են հայ բարձրաստիճան այրեր ու երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Պենտագոնի՝ 716 միլարդ դոլարի բյուջեի նախագիծը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ծառայության ղեկավար կազմի հետ Ճապոնիայում տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո Ոստիկանությունը Մանվել Գրիգորյանի գործով նոր բացահայտում է արել. տեսանյութ Թուրքիան չի հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից. Չավուշօղլու
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan