Երևան, 23.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,

Կառավարությունը մտադիր է զիջել պարարտանյութերի և սերմերի դիմաց գյուղացիների կուտակած պարտքերը

 

 Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ 2012 թվականից մինչ 2016 թ.-ը գյուղացիներին տրամադրված պարարտանյութերի և սերմերի դիմաց կուտակված պարտքերին: «Ցանկանում եմ անդրադառնալ գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցության զանազան ծրագրերով գյուղացիներին 2012 թվականից տրամադրված պարարտանյութերի և սերմերի դիմաց կուտակված պարտքերի հավաքագրման խնդրին։ Մայիս ամսին կառավարության կողմից տրվել է համապատասխան հանձնարարական»,- ասաց ՀՀ վարչապետը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացնելով իրավիճակը՝ նշեց, որ համաձայն հանձնարարականի իրենք դիմել են Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն ու մարզպետարաններին, որպեսզի տրամադրեն պարտքերը ցանկը՝ ըստ հասցեատերերի:  «Դրան համապատասխան մենք կամփոփենք և կներկայացնենք կառավարություն համապատասխան որոշում՝ զիջելու կամ այլ կարգադրություն տալու համար: Բայց քանի դեռ ցուցակները հասցեական չկան՝ մենք չենք կարողանում ամփոփել: Այժմ շարունակական աշխատում ենք»,- ասաց նախարարը: Նա ընդգծեց նաև, որ 2017 թվականին տրամադրված պարարտանյութերի ու սերմերի դիմաց վճարումները կատարվել են 100 տոկոսով, որևէ պարտք չի գոյացել:  

Արձագանքելով, Կարեն Կարապետյանը նշեց, որ որոշում են կայացրել  2012-2016 թթ.-ին կուտակված գյուղացիների  պարտքերը զիջել՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և սկսել մաքուր էջից, մանավանդ, որ ըստ վարչապետի, 2017-ի պրակտիկան ցույց է տվել՝  կարելի է կազմակերպել  գործընթացը՝ առանց պարտք կուտակելու:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը ՀՀ մարզպետներին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը՝ ըստ հանրապետության մարզերի և համայնքների, ներկայացնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, 1-շաբաթյա ժամկետում ամփոփման համար։

Գյուղատնտեսության նախարարին էլ հանձնարարվեց 1-ին կետով սահմանված պարտքերի վերջնական ամփոփված ցանկը ստանալուն պես 1-շաբաթյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հարցին վերջնական կարգավորում տալու նպատակով՝ պարտքերի զիջման մեխանիզմների կիրառմամբ։  

«Մենք այսուհետ շատ կոշտ կարգապահությամբ ենք գնալու: Բոլոր միջնորդ կառույցներին այս գործընթացից պետք է հանենք՝ պարոն Առաքելյան, աշխատենք ուղիղ հասցեատիրոջ հետ: Նրան պետք է ասենք, որ այս զիջումն ավանդույթ չի լինելու, մեկ անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին և գնում առաջ»,- ընդգծեց վարչապետը:

loading...
«Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի վտանգ չկա. միջազգային փորձագիտական խումբ Ավելի քան 2000 տավուշցի ստացել է անվճար բուժզննում Մամեդյարովը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ Պելեի բարեկամ Հակոբը ՀԶՀ-ն պաշտոնական ներկայացուցիչներ է նշանակել ԱՄՆ-ում և Ուկրաինայում Վահան Բիչախչյանը մասնակցել է «Ժիլինա-2»-ի հերթական խաղին Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Թուրքիայից ժամանած մտավորականների ԱՄՆ երեք կոնգրեսական հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում» Ծառերի տակ 100–200 տոննա դեղձ կա թափված. դժգոհություն գյուղացիներից Զիջման ևս մեկ քայլ՝ հայկական կողմից Երվանդ Բոզոյան. «Ռադիկալ փոփոխություններ չկատարելու դեպքում 20 տարի անց կլինի ոչ թե 4 միլիոն մարդ, այլ ընդամենը՝ մեկ» Ապրիլյան պատերազմի վերաբերյալ 23 գանգատի դատաքննությունը սկսված է Նիկոլայ Ծատուրյան. «Չպետք է ցորենի նման շաղ տան կոչումները» Մեղավորը Էռնեկյանը չէ, մեղավորը մենք ենք Չեխական զենքը Ադրբեջան է հասել ահաբեկչական խմբավորումներին «դիվանագիտական» չվերթներով զենք մատակարարելու շրջանակներում Նաթանյահուն, համաշխարհային կառավարությունն ու հայոց ղեկավարները Դավիթ Բաբայան. «Ալիևին ամենալավ պատասխանն իր դուստրն է տվել՝ ՄԱԿ սելֆիներով» Էյֆելյան աշտարակ՝ 1889-ին դրա բացման պահից 300 մլն մարդ Է այցելել Ալեքսիս Օհանյանը խոստացել է, որ դուստրը կայցելի Հայաստան. Reddit-ի համահիմնադիրը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը Գաբրիել Սարգսյանը` Լիբանանի շախմատի չեմպիոն Ստորագրվել է «Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր Գործարար-տնտեսական համաժողովում քննարկվեցին այլ երկրների հետ տնտեսական համագործակցության հեռանկարները Հայաստանն ու Սլովենիան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր Աշոտյանը Բաքվում Ադրբեջանին հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով ՀՀ կառավարությունը նախատեսում է բարեփոխել Գյումրիի օդանավակայանի ենթակառուցվածքները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan