Երևան, 23.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,

Գյուղում ո՛չ խանութ կա, ո՛չ մանկապարտեզ, ո՛չ դպրոց

 


Շիրակի մարզի Ջաջուռավան գյուղը թաղված է խնդիրների մեջ: Այստեղ նույնիսկ հողագործությամբ, անասնապահությամբ չեն զբաղվում, քանի որ չունեն սեփական հողային ռեսուրսներ և արոտավայրեր: Գյուղում այս պահին 180 մարդ կա: 15 տարի առաջ Ջաջուռավանը 307 բնակիչ է ունեցել: Ջաջուռավանի բնակիչները գաղթել են Մուշից ու Բասենից: Ամենաշատ բնակիչներն այս գյուղը 1970 թվականին է ունեցել, երբ բնակչության թիվը 422–ի է հասել: Գյուղում մշակվում են միայն տնամերձ հողամասերը, այլ տարածքներ գյուղը չունի, անասնապահությամբ ևս զբաղվել չեն կարող, միայն մի քանի տնտեսություն է, որ անասուններ է պահում: Արոտավայր չունենալու պատճառով անասունները հաճախ հայտնվում են հարևան գյուղերի արոտավայրերում, ինչն էլ առաջացնում է այդ գյուղերի բնակիչների դժգոհությունը: Չկաների շարքն այսքանով չի ավարտվում: Չկա նաև մանկապարտեզ, իսկ դպրոցը նախատեսված է միայն տարրական դասարանների համար: Հենց այս պատճառով է, որ գյուղից վերջին տարիներին մի քանի ընտանիքներ են մեկնել, իսկ արտագնա աշխատանքի մեկնում են գրեթե բոլոր տնտեսություններից: «Մի մասը երկաթգծում է աշխատում: Մի մասն էլ գոյատևում են բացառապես թոշակ–նպաստով»,– հայտնեց գյուղապետ Աշոտ Գրեյանը:

Ջաջուռավանում նույնիսկ խանութ չկա, գյուղապետը պարզաբանում է` աղքատ գյուղ է, չկա այնպիսի մի ընտանիք, որը կունենա անհրաժեշտ նախնական գումարը` փոքր խանութ բացելու համար, հարևան գյուղերից կամ քաղաքից այստեղ ներդրում անել չեն համարձակվում, գիտեն` սոցիալական վիճակը ծանր է: «Ում կապը քաղաքի հետ շատ ուժեղ է, էնտեղից 10 դրամ էժան իրանց ապրանքն առնում են գալիս: Մարդը գնա վարկ վերցնի բերի խանութ բացի, մեկ է` «տակ» է տալու, մարդիկ «նիսյա» են առևտուր անելու»,– նկատեց Գրեյանը: Տնակում է տեղակայված գյուղապետարանը:

Մարզկենտրոնից 16 կմ հյուսիս–արևելք գտնվող գյուղը ևս տրանսպորտից զրկված է: Ջաջուռավանը շուտով այլ գյուղերի հետ կմիավորվի: Գյուղապետ Աշոտ Գրեյանը երկմտում է այս հարցի շուրջ: Մի կողմից փոքր և բազմաթիվ խնդիրների առաջ գյուղի համար խոշորացումը փրկություն կլինի, մյուս կողմից էլ ինքնուրույնությունից կզրկվեն: «Եթե մի բան կարողանում էին անել, դա ինքնուրույն էինք անում, հիմա դրանից էլ կզրկվենք»,– ասաց նա:


Մանյա Պողոսյան
«Փաստ» օրաթերթ

loading...
«Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի վտանգ չկա. միջազգային փորձագիտական խումբ Ավելի քան 2000 տավուշցի ստացել է անվճար բուժզննում Մամեդյարովը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ Պելեի բարեկամ Հակոբը ՀԶՀ-ն պաշտոնական ներկայացուցիչներ է նշանակել ԱՄՆ-ում և Ուկրաինայում Վահան Բիչախչյանը մասնակցել է «Ժիլինա-2»-ի հերթական խաղին Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Թուրքիայից ժամանած մտավորականների ԱՄՆ երեք կոնգրեսական հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում» Ծառերի տակ 100–200 տոննա դեղձ կա թափված. դժգոհություն գյուղացիներից Զիջման ևս մեկ քայլ՝ հայկական կողմից Երվանդ Բոզոյան. «Ռադիկալ փոփոխություններ չկատարելու դեպքում 20 տարի անց կլինի ոչ թե 4 միլիոն մարդ, այլ ընդամենը՝ մեկ» Ապրիլյան պատերազմի վերաբերյալ 23 գանգատի դատաքննությունը սկսված է Նիկոլայ Ծատուրյան. «Չպետք է ցորենի նման շաղ տան կոչումները» Մեղավորը Էռնեկյանը չէ, մեղավորը մենք ենք Չեխական զենքը Ադրբեջան է հասել ահաբեկչական խմբավորումներին «դիվանագիտական» չվերթներով զենք մատակարարելու շրջանակներում Նաթանյահուն, համաշխարհային կառավարությունն ու հայոց ղեկավարները Դավիթ Բաբայան. «Ալիևին ամենալավ պատասխանն իր դուստրն է տվել՝ ՄԱԿ սելֆիներով» Էյֆելյան աշտարակ՝ 1889-ին դրա բացման պահից 300 մլն մարդ Է այցելել Ալեքսիս Օհանյանը խոստացել է, որ դուստրը կայցելի Հայաստան. Reddit-ի համահիմնադիրը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը Գաբրիել Սարգսյանը` Լիբանանի շախմատի չեմպիոն Ստորագրվել է «Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր Գործարար-տնտեսական համաժողովում քննարկվեցին այլ երկրների հետ տնտեսական համագործակցության հեռանկարները Հայաստանն ու Սլովենիան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր Աշոտյանը Բաքվում Ադրբեջանին հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով ՀՀ կառավարությունը նախատեսում է բարեփոխել Գյումրիի օդանավակայանի ենթակառուցվածքները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan