Երևան, 20.Հունիս.2018,
--
:
--
,
Թրամփի գործունեության հավանության վարկանիշը ռեկորդ Է արձանագրել Ոստիկանները խուզարկել են «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների բնակարաններ Մեգան Մարքլը հարսանիք է գնացել իր չափսին անհամապատասխան զգեստով Հիվանդի կողքին՝ որպես առաջատար անոթաբան, ընկեր ու հոգեբան. Տիգրան Քամալյան Ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով «Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ. Արծրուն Հովհաննիսյանի արձագանքը Գեներալին քարկոծելով` կուսակիցներին թվում է, թե «սրբագործվում են» Գանգեսյան ջրերում Զենքի սպառնալիքով մարդուն առևանգելու համար քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ

Էս խոշորացումը հանեն, մնացած հարցերը կլուծվեն



Տավուշի մարզի Չորաթան համայնքը չորանում է. ահազանգում են գյուղի բնակիչները: Սահմանամերձ Չորաթանն այսօր խմելու ջրի խնդրի առջև է կանգնած: Չորաթանցի Քալանթարյանների տան եղած բոլոր դույլերում ու տակառներում ջուր է կուտակած: Բազմանդամ ընտանիքը 3 օրվա ջուր է հավաքել:

«3 օրը մեկ է ջուրը լինում, վեդրոքերը լցնում ենք, որ 3 օր հերիքի: Ջուրը օրվա մեջ մի ժամ է լինում, մինչև վեդրոքերը լցնում ենք, կտրվում ա: Մարդ կա՝ սավսեմ չօնի»,– դժգոհեց Գեղեցիկ Քալանթարյանը:

Ջուր կրելուց արդեն Քրիստինե Գրիգորյանն ուժասպառ է եղել: Ամեն օր աշխատանքից հետո նա 4 հոգուց բաղկացած ընտանիքի համար հարևան թաղամասից ջուր է բերում՝ անցնելով 2 քարուքանդ փողոցով:

 «Ես ինչ էս գյուղ հարս եմ եկել, խմելու ջուր չի եղել, միշտ ջուր եմ կրել»,– գանգատվեց երիտասարդ կինը:
 Նա հողամասում լոբին էր հավաքում: Բերք այս տարի գրեթե այստեղ չի եղել: Չորաթանում ոռոգման ջուր նույնպես չկա: Այս տարի չորային էր, 4 ամիս շարունակ տեղումներ չեն եղել, անձրևի հույսին հող մշակող գյուղացին բերք չի կարողացել ստանալ: Լոբին նա միշտ քաղաքում բնակվող բարեկամուհու մոտ վաճառելու էր ուղարկում:
 
«Հենա, մի երկու մեշոկ կարտոշկա ենք հանել, ինչ է ջուր չի իլել, որ ջրենք, սաղ գիլուլ է»,– տեղեկացրեց Չորաթանի բնակչուհին:
 «Իմ սարու լոբին էլ էս տարի չի տառել, մի անգամի ենք մենակ քաղել, լոխ չուրացել ա»,– իր հերթին բողոքեց Ժենյա տատը:

Չորաթանում հողագործության հույսով չեն ապրում: Ծնունդով հարևան Արծվաբերդ գյուղի բնակիչ, մոսկվաբնակ գործարար Սուրեն Երիցյանն իր հայրենի և այս գյուղերում «Տավուշ տեքստիլ» գործարաններ է բացել՝ շինարարական ձեռնոցներ են արտադրում:
 Գործարանի շնորհիվ չորաթանցիները երկու տարի է՝ աշխատանքով են ապահովված: Չորաթանն ունի 280 տնտեսություն՝ 1040 բնակիչ: Գործարանում աշխատելու համար նաև հարևան գյուղերից են մարդիկ գալիս այստեղ: Նույնիսկ աշխատուժի պակաս է զգացվում, Չորաթանի գործարանում 10 թափուր աշխատատեղ կա:

Գործարանը կառուցվել է հենց սահմանի մոտ՝ թշնամու դիրքերից ընդամենը 5–6 կմ հեռավորության վրա: Գործարանի արտադրած շինարարական ձեռնոցներն արտահանվում են Ռուսաստան և Ուկրաինա, ասում են՝ մեծ պահանջարկ կա: Այստեղ աշխատող մարդիկ օրական 5000–8000 դրամ են վաստակում՝ կախված աշխատանքի բնույթից ու չափից:

«Եթե յուրաքանչյուր գյուղում նման մի գործարան լինի, մարդիկ չեն արտագաղթի Հայաստանից: Մարդը եթե աշխատում է, ուրեմն խնդիր չունի»,– ասաց գյուղապետ Վարուժան Բաղմանյանը:
 
Չորաթանցի Գեղեցիկ Քալանթարյանի տան նկուղի երևացող մասում իրար կողքի 5 բանալի է կախված. Դրանք հարևան տների բանալիներն են: Հարևանները վաղուց Չորաթանից Ռուսաստանի Դաշնություն են հեռացել՝ բանալիները նրան պահ տալով:
 
Վերջին երկու տարիներին Չորաթանից, սակայն արտագաղթ չկա, ներգաղթ է եղել՝ 6 ընտանիք է եկել այստեղ: Գյումրիից, Բյուրականից ու անգամ Երևանից բնակիչներ է այս սահմանամերձ գյուղ բերել «Տավուշ տեքստիլ»–ը: Գործարանի հիմնադիր Սուրեն Երիցյանի ջանքերով առաջիկա 15 օրվա ընթացքում կլուծվի նաև Չորաթանի խմելու ջրի հարցը:
Այսօր ամենից շատ չորաթանցիներին, սակայն համայնքների խոշորացումն է անհանգստացնում: Այս համայնքը հարևան 15 համայնքների հետ միասին նոյեմբերին միավորվելու է Բերդ քաղաքի հետ: Կառավարությունից գյուղացիներին չեն բացատրել, թե խոշորացումն ինչ է տալու համայնքին:

«Եթե գյուղում մի վթար լինի, այսօր ես էդ վթարը կարող է մի քանի րոպեում վերացնեմ: Իսկ եթե խոշորացվի, մինչև հաղորդենք Բերդ, ընդեղից գան ըստեղ վթարի չափ որոշեն, դրանք ծախսեր են, չէ՞: Ո՞նց եք էդտեղ օպտիմալացում տեսնում»,– հարցրեց գյուղապետը:
 Բնակիչների խոսքով՝ եթե խոշորացումը հանեն, մնացածը լուծվող խնդիրներ են: 75–ամյա Արաքսյա Քալանթարյանն ասաց, որ առանց ոռոգման ջրի, տրասնպորտի ու քարուքանդ ճանապարհների էլ կարող են ապրել: Նրա ուզածը միայն խաղաղություն է: 24 տարի առաջ կոմբայնավար ամուսինը հենց հնձի ժամանակ հակառակորդի գնդակից է զոհվել: Որդին 20 տարեկանից հոր գործն է շարունակում. ադրբեջանական դիրքերի անմիջապես կողքին ցորեն է հնձում, մոր սիրտը շատ անհանգիստ է:

«Մենակ խաղաղություն եմ օզում, վար տղաս կարա իրա րեխեքին պահի»,– լացը խեղդելով հույս հայտնեց չորաթանցի մայրը:

Մանյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Թրամփի գործունեության հավանության վարկանիշը ռեկորդ Է արձանագրել Ոստիկանները խուզարկել են «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների բնակարաններ Մեգան Մարքլը հարսանիք է գնացել իր չափսին անհամապատասխան զգեստով Հիվանդի կողքին՝ որպես առաջատար անոթաբան, ընկեր ու հոգեբան. Տիգրան Քամալյան Ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով «Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ. Արծրուն Հովհաննիսյանի արձագանքը Գեներալին քարկոծելով` կուսակիցներին թվում է, թե «սրբագործվում են» Գանգեսյան ջրերում Զենքի սպառնալիքով մարդուն առևանգելու համար քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ Լոնդոնի «Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի Ուղիղ միացում ԱԺ-ից Բելգիայում ալմաստների ողորկման հեղաշրջիչ տեխնոլոգիա են ստեղծել Թրամփը Չինաստանին սպառնացել Է մաքսերի հերթական ընդգրկուն բարձրացմամբ Սպիտակ տունը հավաստեց, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները կդադարեցվեն Արցախ մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացի զույգն ԱԳՆ է դիմել հարսանեկան զգեստով Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն Էրդողանին հեռուստաբանավեճի է հրավիրել Պենդերեցկու հոբելյանական փառատոնին հրավիրված են հայ բարձրաստիճան այրեր ու երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Պենտագոնի՝ 716 միլարդ դոլարի բյուջեի նախագիծը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ծառայության ղեկավար կազմի հետ Ճապոնիայում տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո Ոստիկանությունը Մանվել Գրիգորյանի գործով նոր բացահայտում է արել. տեսանյութ Թուրքիան չի հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից. Չավուշօղլու
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan