Երևան, 23.Փետրվար.2018,
--
:
--
,
Սահմանադրությամբ չորրորդ նախագահի առջև խնդիր է դրվում իր կերպարն ու ներկայությունը ձևավորելու. Արմեն Սարգսյան Ուկրաինայում մասնագետները հետազոտում են նշանավոր հայ գործիչների կենսագրությունները Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է իր անվան շուրջ Ադրբեջանում բարձրացած վայնասունին Ադրբեջանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության և քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանն անդրադարձել են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը Հայաստանի Նախագահն անբիծ գրական ճաշակի տեր է. Նիալ Ֆերգյուսոնը հիացական գրառում է կատարել ԵՄ-ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. 17 մլն եվրոն ու «աչքփակոցին» Տեսչական մարմինը կայացրել է սյունաձև բազալտների մոտ շինարարական աշխատանքները դադարեցնելու որոշում Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին

Արևմուտքի նախերգանքն ու Հայաստանը. Սաֆարովի դեպքը՝ նոր լույսի ներքո



«Ադրբեջանական լվացքատուն» հետաքննության նոր տվյալները, ի դեմս այլ մանրամասների, վկայում են նաև, որ Հունգարիան հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վաճառել է 7 մլն դոլարի դիմաց:

Ըստ այդ տվյալների՝ 2012–ի հենց այն նույն ժամանակահատվածում, երբ Հունգարիան Ադրբեջանին է արտահանձնել Ռամիլ Սաֆարովին, ավելի քան 7 մլն դոլար է փոխանցվել հունգարական MKB բանկում ադրբեջանցի քաղաքական գործչի որդու անունով բացված հաշվին: Բացված հաշիվը կապված է եղել օֆշորային մի ընկերության հետ, որը սերտ կապերի մեջ է եղել Ադրբեջանի կառավարության հետ:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ Արևմուտքի համբերության բաժակն արդեն լցվել է:

«Տարիների ընթացքում Ադրբեջանը հրաժարվում է կատարել միջազգային իր պարտավորությունները բոլոր առումներով: Հաշվի առնելով այդ փաստն՝ Արևմուտքն արդեն ստիպված է անցնել անուղղակի արշավների: Սա խոսում է ընդհանուր մի հանգամանքի մասին՝ Ալիևը և իր ռեժիմն արդեն լցրել են Արևմուտքի համբերության բաժակը: Սա կարող ենք համարել լուրջ նախազգուշացում Ալիևին: Իհարկե, պաշտոնական մակարդակով որևէ երկիր պատժամիջոցներ չի կիրառել Ադրբեջանի նկատմամբ, բայց սա կարող է լինել այն մթնոլորտի նախերգանքը, որը ստեղծվում և խտանում է Ադրբեջանի շուրջ»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ այս ժամանակահատվածում տեսնում ենք, որ թե՛ իսրայելական, թե՛ անգլիական, և թե՛ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում բացահայտվում են Ալիևի և իր ընտանիքի կոռումպացվածության փաստերը:
«Դրանցից մեկն էլ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման շրջանում 7 միլիոն ԱՄՆ դոլարի փոխանցումն է Հունգարիա: Այն ժամանակ էլ կային զրույցներ, որ Ադրբեջանը խոստացել է խոշոր ներդրումներ կատարել Հունգարիայում, ինչի դիմաց Օրբանն իբրև թե համաձայնել էր Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնել: Բայց այժմ ակնհայտ է դառնում, որ բացի ներդրումներ կատարելուց, մենք գործ ունենք նաև փրկագնի վճարի հետ: Մենք հետևում ենք ադրբեջանական ԶԼՄ–ներին: Հետաքննող ընկերություններին և իրավապաշտպաններին ֆինանսավորող Սորոսի, «The Guardian» –ի և մյուսների բացահայտումներն ու հրապարակումներն Ադրբեջանը փորձում է ներկայացնել այնպես, թե դրանք արվում են հայկական լոբբիի ճնշման տակ: Այնուամենայնիվ, չպետք է խուսափել սրանից: Կարծում եմ՝ Ռամիլ Սաֆարովի դեպքը պետք է նոր լույսի ներքո ներկայացվի»,–ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ այս խնդիրը պետք է եվրոպական կառույցների քննարկման առարկան դառնա:

«Հայաստանն այդ հարցը պետք է պաշտոնապես օրակարգ մտցնի և բացատրություններ պահանջի Հունգարիայից և այն քաղաքական գործիչներից, որոնք ներգրավված են եղել Ադրբեջանի խավիարային դիվանագիտության մեջ: Գոնե այս մասով Հայաստանը պետք է հիմնավորի իր կողմից ներկայացվող պահանջները Եվրոպական արդարադատության և այլ կտրվածքներով»,– նշեց քաղաքագետը:

Գուրգեն Մարգարյանի գործով 2016–ի հունվարին ՄԻԵԴ–ում սկսվեց գործընթացը:
 Նրա հարազատների շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանի կարծիքով՝ Սաֆարովին վաճառելու վերաբերյալ հրապարակվածն իրավական դաշտում առանձնապես ազդեցություն չի ունենա:

«Բայց չի բացառվում, որ բարոյական առումով ազդեցություն կունենա, ինչը կարող են հաշվի առնել նաև դատավորները: Որ գումար են վճարել նրա արտահանձնման համար, դա փաստ է, ինչն այն ժամանակ էլ էր ակնհայտ: Տարիներ առաջ պարտատոմսերի մասին էր խոսվում՝ ասում էին, որ Ադրբեջանը խոստացել է 3 մլրդ եվրոյի պարտատոմս գնել Հունգարիայից: Մեծ հաշվով այս խոսակցությունները միշտ էլ եղել են և այն, որ առանց գումարի չէին արտահանձնի, փաստ էր»,– նկատեց Նազելի Վարդանյանը:

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ–ում գործի ընթացքին, Նազելի Վարդանյանը նկատեց. «Մեր փաստերը ՄԻԵԴ–ում այնքան ուժեղ են, որ առանց դրա էլ պարզ է դառնում՝ արտահանձնումն օրենքի խախտումներով է արվել, և Հունգարիան օրենքը խախտել է: Իսկ Ադրբեջանի նախագահը հենց իր ստորագրած հրամանագիրն է խախտել: Ադրբեջանում ներման մասին հրամանագիր կա, որի համաձայն՝ ցմահ բանտարկյալին կարող է ներում շնորհվել միայն այն դեպքում, երբ ցմահ ազատազրկումը փոխվի 20 տարի ազատազրկման: Անգամ նշված փոփոխության դեպքում բանտարկյալին ներում կարող է շնորհվել միայն այն ժամանակ, եթե նա 10 տարի կրել է իր պատիժը: Իսկ Սաֆարովն ընդամենը 8 տարի է ազատազրկված եղել»:

Նազելի Վարդանյանը ՄԻԵԴ–ի որոշման առումով լավատեսորեն է տրամադրված:
«Հիմա կոմունիկացիայի փուլն ավարտվել է: Կարծում եմ՝մինչև տարեվերջ կամ մյուս տարվա սկզբին մենք ՄԻԵԴ–ի որոշումը կունենանք: Որոշման առումով կանխատեսումներ անելը դժվար է: Իրականում ամեն ինչ կարող է լինել՝ հնարավոր է նույնիսկ ՄԻԵԴ–ի վրա ինչ–որ քաղաքական ազդեցություններ լինեն: Բայց ես միշտ դրական եմ տրամադրված, գիտեմ, որ մենք ճիշտ ենք: Ադրբեջանը և Հունգարիան օրենսդրության և կոնվենցիայի մի քանի խախտումներ են թույլ տվել: Եթե ամեն ինչ ըստ օրենքի արվի, պետք է որ դրական որոշում ունենանք»,– եզրափակեց փաստաբանը:

Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Սահմանադրությամբ չորրորդ նախագահի առջև խնդիր է դրվում իր կերպարն ու ներկայությունը ձևավորելու. Արմեն Սարգսյան Ուկրաինայում մասնագետները հետազոտում են նշանավոր հայ գործիչների կենսագրությունները Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է իր անվան շուրջ Ադրբեջանում բարձրացած վայնասունին Ադրբեջանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության և քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանն անդրադարձել են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը Հայաստանի Նախագահն անբիծ գրական ճաշակի տեր է. Նիալ Ֆերգյուսոնը հիացական գրառում է կատարել ԵՄ-ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. 17 մլն եվրոն ու «աչքփակոցին» Կարեն Ղահրամանյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Դավիդ Յուրչենկոն շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում. ՀՖՖ Տեսչական մարմինը կայացրել է սյունաձև բազալտների մոտ շինարարական աշխատանքները դադարեցնելու որոշում Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին Հայաստանն Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր է նախաստորագրել Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Ախթալայի ԼՀԿ-ի պոչամբարի նյութերի՝ գետը թափվելու հարցին Իվետա Տոնոյանը վստահեցնում է՝ Գագիկ Ծառուկյանը իրեն որևէ պաշտոնից չի հեռացրել Փայլանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցով դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում փայտից տաղավար է կառուցվում. բնապահպանները դեպքի վայրում են ԱԺ-ում մեկնարկել են սումգայիթյան ջարդերի վերաբերյալ խորհրդարանական լսումները. ՈՒՂԻՂ Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ Բժիշկները ողջունում են դեղերը դեղատոմոսով գնելու ԱՆ գաղափարը, սակայն որոշ հարցերի շտկման անհրաժեշտություն են տեսնում Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին հոբելյանի առթիվ Վարուժան Հոկտանյան. «Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» Վերջին խոսքը Սերժ Սարգսյանինն է. սպասողական իրավիճակ՝ քաղաքական դաշտում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan