Yerevan, 18.December.2017,
--
:
--
,

Հեշտ հայրենասիրության սինդրոմը


Մտավոր, կրթական, գիտական գորշ ու ծույլ ընկալումների մեր այս ժամանակներում, երբ ալարում ենք արթուն հայացք ունենալ ու նայել երևույթների խորքը, որոնք հաճախ կարող են նաև հակասական թվալ, ու փորձել պարզել հակասությունների պատճառը, Հրանտ Բագրատյանը եզակիներից է, ով ասում է բաներ, որոնք դեմ են մեր` դարերով եկած ու մեզ հասած պատկերացումներին, որ յուրացրել ենք լավ սովորող աշակերտի պես:
Սովորել ենք, արդեն գիտենք ու` վերջ: Մեզ այլևս ուրիշ բան իմանալ պետք չէ թեմայի վերաբերյալ: Մոտավորապես այսպես ենք մտածում:

Իսկ քաղաքական վերնախավի վերաբերյալ էլ մեր բարեկամ Արծրուն Պեպանյանի կարծիքը հետևյալն է` «Մեր քաղաքական դաշտը նույնիսկ արված ուսումնասիրություններն ընկալելու, «մարսելու» կարողունակություն չունի»: Էլ ո՞ւր մնաց հուսանք, որ իրենք ինչ–որ բան քննեն ու բացահայտեն, նոր տեսություններ առաջ նետեն, այլ տեսանկյունով նայեն մեր` վաղուց սերտած դասերին:

Հրանտ Բագրատյանն է, որ ժամանակ առ ժամանակ մեր քնած կամ քնկոտ միտքը խուտուտ է տալիս ու ասում` արթնացեք:

Եվ բոլորովին այս դեպքում անգամ կարևոր էլ չէ, թե նրա առաջ քաշած թեզերը որքանով են անհերքելի: Կարևորն այն է, որ նա մեզ մտածելու ու մտածելուց հետո նաև գործելու, գործ անելու է մղում:

Հայոց լեզվի մասին իր մտածումները ներկայացնելուց հետո, հիմա էլ խոսում է մեր պատմության ու այդ պատմության մեջ Հայ առաքելական սուրբ եկեղեցու խաղացած դերի մասին: Ի վերջո, նա ցանկանում է գտնել հիմքերը, թե ինչո՞ւ մեր ժողովուրդը, անցնելով դարերի ու հազարամյակների միջով, չկարողացավ ունենալ իր կուռ ու կենտրոնաձիգ պետությունը: Ո՞րն էր պատճառը:

Քանի՞ անգամ ենք մենք մեզ նույն հարցը տվել ու փորձել պատասխանը գտնել: Շա՛տ քիչ: Գուցե նաև ա՞յն պատճառով, որ ինչպես Հայկ Ասատրյանն է ասում` «Հոգևոր ծուլությամբ պայմանավորված մտավոր մակերեսայնությունը, ահա, խեղդում է մեզ: Այսօր մեր կյանքի որ կողմն էլ վերցնենք, գիտականության փոխարեն հանդիպում ենք բանդագուշանքի, մտածումի փոխարեն՝ հույզի, ձևի փոխարեն՝ քաոսի, կազմակերպության փոխարեն՝ անկանոնության»:

Հետևաբար մենք մեր ձախողումների մեջ հազար անգամ սրան ու նրան ենք մեղադրել, խոսել ենք մեր աշխարհագրական աննպաստ դիրքի մասին, խոսել ենք Աստծու կամոք ընտրված մեր հարևանների մասին, խոսել ենք ամեն ինչից, բայց մատներս հազվադեպ է եղել, որ դրել ենք վերքի վրա, որը մեր մարմնի վրա է կամ մեր հոգու մեջ է, և, որը սեղմելով, մեզ ցավ ենք պատճառելու:

...Ես հիմա պատկերացնում եմ, թե Հրանտ Բագրատյանի` այս թեմայով գրառման վրա ինչքան հարձակումներ կլինեն, ինչքան հայրենասերներ կծլեն–կբուսնեն մեր միջից, ովքեր կխոսեն մեր պատմության ու մեր անսխալականության մասին:

Ավելին` կգրոհեն նրա վրա, որպես մարդու, ով համարձակվել է մեր սրբության սրբոց եկեղեցու վարած քաղաքականությանը «ծուռ» աչքով նայել: Փորձել է քննել եկեղեցի ու պետություն հարաբերությունները ու անգամ, որպես գիտնական, թվերի լեզվով հիմնավորել, որ ազգային–պետական եկամուտների բաշխման ու դրանց կառավարման նման պայմաններում ոչ մի պետություն էլ չէր կարող զարգանալ, առավել ևս մեծաքանակ բանակ պահել ու այդ բանակը դարձնել մարտունակ:


Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan