Երևան, 24.Նոյեմբեր.2017,
--
:
--
,
Սամվել Կարապետյանը «Հեռուստամարաթոն-2017»-ին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց մոտ 6 ժամ ձգված պարտիան. Գրան Պրի Հիշողություն ունեցող մետաղով բացառիկ վիրահատություններ Արամյանց ԲԿ-ում Ուղիղ միացում. Լոս Անջելեսում տեղի է ունենում «Հեռուստամարաթոն-2017»-ը ՀՀ Նախագահը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի անդամներին է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման հեռանկարները ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա Գագիկ Ծառուկյանն Արցախում զորամաս կկառուցի Ադրբեջանը հաստատել է հայկական դիրքերի մոտ ադրբեջանցի զինծառայողի դիակ հայտնաբերելու մասին լուրը Արցախում ականի պայթյունից վիրավորում ստացած զինվորին Երեւան են տեղափոխում

ԵՏՄ–ից դուրս գանք, որ ո՞ւր մտնենք



Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը սեպտեմբերի 11–ին ԵՏՄ–ից Հայաստանի դուրս գալու օրինագիծը պաշտոնապես շրջանառության մեջ դրեց: «Ելք»–ի նախաձեռնության վերաբերյալ այս օրերին քաղաքական տարբեր հարթակներում քննարկումներ են ծավալվում:
ՀՀԿ–ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը չի ողջունում «Ելք»–ի նախաձեռնությունը:

«Դիրքորոշումս բացասական է: Այն բացարձակապես չի բխում Հայաստանի շահերից»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Խոսրով Հարությունյանը:

Նշենք, որ կարծիքներ կան, թե իշխանության համարձակությունը չի բավականացնի դուրս գալ ԵՏՄ անդամակցությունից: Նման դիրքորոշում էր հայտնել նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ նշելով, որ իշխանությունը ԵՏՄ–ից դուրս գալու մասին մտածելու «դուխ» անգամ չունի:

Անդրադառնալով այդ կարծիքներին, Խոսրով Հարությունյանը նշեց. «Մեծ քաղաքականության մեջ փողոցի տրամաբանություն չի կարող լինել: «Դուխով» տղա, «դուխով» մարդ… Այդպիսի հասկացողություններ մեր քաղաքականության մեջ չկան: Երկու պարզ բան կա՝ առաջինը՝ հնարավորություններ, երկրորդը՝ կարողություններ: Այստեղ «դուխի» հարցը չէ»:

Խոսրով Հարությունյանը շեշտեց, որ ԵՏՄ–ից դուրս գալու հարցն օրակարգ բերելու անհրաժեշտությունը չկար:

«ԵՏՄ–ից դուրս գանք, որ ո՞ւր մտնենք: Ուղղակի օդում մնա՞նք: Նրանք, որոնք հաճախ որպես արևմտյան ուղղության ջատագովներ են ներկայանում, մի պարզ հարցի չեն պատասխանում. իսկ Եվրամիությունը պատրա՞ստ է ընդունել իր կառույցի մեջ: Իհարկե՝ ոչ: Փոխարենը՝ մնալով ԵՏՄ–ի մեջ, օգտվելով այդ շուկայի մեծ հնարավորություններից, ինտեգրացիոն կարողություններից, մենք զուգահեռ ի հեճուկս շատ շատերի խորացրեցինք մեր հարաբերությունները ԵՄ–ի հետ: Արդյունքում նոյեմբերին ԵՄ–ի հետ կստորագրենք արտաքին առևտրի խորը և համապարփակ համաձայնագրի նոր ադապտացված տարբերակը, ինչը նոր հնարավորություններ կտա Հայաստանին»,–ընդգծեց պատգամավորը:

Դիտարկմանը, թե ԵՏՄ–ին որպես այլընտրանք հաճախ հենց ԵՄ–ն են տեսնում, մեր զրուցակիցը նկատեց. «Բայց ԵՄ–ն պատրա՞ստ է մեզ ընդունել: ԵՄ–ն Ուկրաինային ու Վրաստանին չի ընդունում, Հայաստանին իր Ղարաբաղյան կոնֆլիկտով ինչո՞ւ պետք է ընդունի: Հարցրել ե՞ք որևէ եվրոպացու: Ոմանք փորձում են ցանկալին որպես իրողություն ներկայացնել: Ուզում եմ նորից շեշտել, որ մեծ քաղաքականությունը խարսխված է երկու սյուների վրա՝ իրողություն և հնարավորություն, ուրիշ ոչինչ չկա: Այստեղ դուխի հարցը չի»:
Խոսրով Հարությունյանի կարծիքով ԵՏՄ–ի կազմում մնալով ԵՄ–ի հետ համագործակցությունը միանգամայն հնարավոր է:

«Այդպես եմ մտածում ոչ միայն ես, այլև ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները: Հակառակ պարագայում մենք չէինք նախապատրաստվի հիմնական փաստաթղթի ստորագրմանը, որը կլինի նոյեմբերին»,–ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Բրյուսելը պատրաստվում է Եվրամիություն–Հայաստան նոր համաձայնագրի ստորագրմանը։

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Սամվել Կարապետյանը «Հեռուստամարաթոն-2017»-ին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար Զիդանն իր աջակցությունն է հայտնել «Սևիլիա»-ի քաղցկեղով հիվանդ մարզչին Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց մոտ 6 ժամ ձգված պարտիան. Գրան Պրի Դաղստանում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ Հիշողություն ունեցող մետաղով բացառիկ վիրահատություններ Արամյանց ԲԿ-ում Ստվերային շրջանառությունները կրճատելու նպատակով ՊԵԿ-ը նոր մոտեցումներ կկիրառի Ուղիղ միացում. Լոս Անջելեսում տեղի է ունենում «Հեռուստամարաթոն-2017»-ը Իրանում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ դրամահավաք- միջոցառումը Դոննարումային չի վախեցնում այն, որ իրեն համարում են Բուֆոնի փոխարինող Ճապոնիայի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա ՀՀ Նախագահը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի անդամներին է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման հեռանկարները ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա Գագիկ Ծառուկյանն Արցախում զորամաս կկառուցի Ադրբեջանը հաստատել է հայկական դիրքերի մոտ ադրբեջանցի զինծառայողի դիակ հայտնաբերելու մասին լուրը Կառավարությունը Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի համար կիրառում է 50 տոկոս զեղչ Կառավարությունը ձեռնպահ մնաց «Ծառուկյան» խմբակցության առաջարկի ընդունումից Արցախում ականի պայթյունից վիրավորում ստացած զինվորին Երեւան են տեղափոխում Ամանորին Թել-Ավիվից Երևան հետադարձով ավիատոմսը կարժենա 175 դոլար ԼՂ հակամարտությունը ռազմական կարգավորում չունի. Ստոլտենբերգ Հայաստանի կորուստը սարսափելի երազ է Ռուսաստանի համար. Վլադիմիր Սոլովյով Ռիո Ֆերդինանտը Մխիթարյանի չխաղալը կապում է Պոգբայի վերադարձի հետ Առողջապահության նախարարությունում ՀԿ-ների հետ քննարկվել է պապիլոմավիրուսի դեմ իրականացվող պատվաստումների թեման Պետական պարտքի մասին օրենքը մեղմացվում է Կառավարության նիստից հետո ճեպազրույց լրագրողների հետ. ուղիղ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan