Yerevan, 23.September.2017,
--
:
--
,

Արժույթի միջազգային հիմնադրամին են ներկայացվել հարկային եկամուտների բարելավման գործոնները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկելով հարկաբյուջետային կատարողականի արդյունքները՝ Վարդան Հարությունյանը վստահեցրել է, որ կոմիտեն ապահովելու է 1 տրիլիոն 135մլրդ դրամ բյուջեի հաստատված հարկային եկամուտները և ընդգծել է ՀՆԱ-ի աճի վրա կոմիտեի գործունեության ազդեցությունը, մասնավորապես՝ ստվերի վերհանման աշխատանքների արդյունքները. «ՀՆԱ-ի կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մանրածախ առևտրի թողարկումն անհամեմատ աճ է գրանցել՝ 6.4%, իսկ հարկերն ավելացել են 35%-ով, ինչն ակնհայտորեն ստվերի հայտնաբերման արդյունք է»:

Կոմիտեի նախագահը շեշտել է, որ հարկային եկամուտների ավելացումը տեղի է ունեցել ստուգումների՝ մոտ 48%-ով կրճատման և առաջին կիսամյակի ընթացքում 22 մլրդ դրամ գերավճարների վերադարձի պայմաններում: Անդրադառնալով հարկային եկամուտների աճն ապահոված գործոններին՝ Վարդան Հարությունյանն առանձնացրել է համակարգում կառուցվածքային փոփոխությունների կատարումը և մոնիթորինգային կենտրոնի գործարկումը, որով ուղղահայաց հսկողության աշխատանքները ժամանակակից հիմքի վրա են դրվել. «Արձանագրված ցուցանիշները ապացուցում են, որ ստուգման լայնածավալ գործիքների փոխարեն նախապատվությունը տալով բիզնեսի հետ գործընկերության ճանապարհով բացատրական աշխատանքի կատարմանը՝ արդյունքում հնարավոր է ստուգումների կրճատման պայմաններում մուտքերի աճ գրանցել»:

Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեին շնորհավորել է կոմիտեի նախագահին արձանագրված ձեռքբերումների համար և հաջողություն մաղթել նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում՝ հայտնելով համագործակցության պատրաստակամություն:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan