Yerevan, 18.December.2017,
--
:
--
,

Ռումինիայի Գեորգեն քաղաքում անցկացվել է Գեորգենի հայկական արվեստի 7-րդ փառատոնը

 Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում սեպտեմբերի 8-ից 10-ը անցկացվեց Գեորգենի հայկական արվեստի 7-րդ փառատոնը: Փառատոնի պատվավոր հյուրերի թվում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և Գեորգենի հետ եղբայրացած Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:


Փառատոնի եռօրյա ծրագրի մեջ ընդգրկված էին տեղի հայկական ժողովրդական ստեղծագործություններ, Գեորգենի Հայ կաթոլիկ եկեղեցու երգչախմբի և Գեռլա/Արմենոպոլիսի «Հայաքաղաք» պարախմբի կատարմամբ հայկական հոգևոր երգեր և ժողովրդական պարեր, ուղևորություն դեպի Գեորգենի մերձակա Չոբոտ լեռան Հայկական մատուռ, ինչպես նաև Բուդապեշտի «Ուրարտու» թատերախմբի կատարմամբ «Ազնավուր» և «Մուսա Լեռ» մյուզիքլները:

Այս տարի Գեորգենի Հայկական Արվեստի փառատոնը մասն էր կազմում Հարգիտայի Փոքրամասնությունների գեղարվեստական փառատոնի, որտեղ ներկայացված էին հունգարական, հայկական, հրեական, գերմանական, գնչուական և հունական ազգային փոքրամասնությունների պարեր և երգեր:

Փառատոնի այս տարվա թողարկումը նվիրված էր Գեորգենում հայերի հաստատման 380-ամյակին: Ի հիշատակ այդ պատմական տարեթվի՝ սեպտեմբերի 8-ին Հայ կաթոլիկ եկեղեցուն հարակից տարածքում տեղադրվեց Հայկական խաչքար, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին հայկական պատվիրակությունը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և հյուրեր Հունգարիայի հայոց համայնքից: Նույն օրը հանդիսավոր պայմաններում բացվեց Գեորգենի Հայ համայնքի տունը: Այս միջոցառումներին ողջույնի խոսքերով ելույթներ ունեցան մարզպետ Նալբանդյանը և դեսպան Գասպարյանը:

Հանդիսավոր մեկ այլ արարողություն տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին, երբ Գեորգենում բացվեց և Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական կառավարիչ արքեպս. Գիորգի Յակուբինիի ձեռամբ օծվեց Մխիթարյան միաբանության աբբահայր Ստեփանոս Ակոնց-Կյովերին (1740-1824թթ.) նվիրված հուշատախտակը: Աբբահայր Ստեփանոս Ակոնցի և Մխիթարյան միաբանության մասին ելույթներ ունեցան Թըրգու Մուրեշի հունգարահայոց միության նախագահ դոկտ. Աթիլա Պուշկաշը, դեսպան Համլետ Գասպարյանը, Գեորգենի քաղաքապետ Զոլտան Նագին: 
Հայկական պատվիրակության այցի օրերին համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ Լոռու մարզիև Հարգիտա նահանգի միջև:

Հայկական պատվիրակությունը սեպտեմբերի 8-10-ը նահանգի վարչական կենտրոն Միերկուրեա-Չուկում, Օդորհեյու-Սեկույեսկ քաղաքում և Գեորգենում հանդիպումներ ունեցավ նաև Հարգիտայի գործարար շրջանակների հետ, որին մասնակցում էին հիսունից ավելի տեղական ընկերությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Պատվիրակությունը շրջայց կատարեց նաև նահանգի արտադրական ձեռնարկություններ, կրթական հաստատություններ և տուրիստական վայրեր:

Տեղական հեռուստատեսությունը և մամուլը լայնորեն անդրադարձան հայկական պատվիրակության այցինևմշակութային իրադարձություններին:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan