Ереван, 23.Сентябрь.2017,
--
:
--
,

Երևան քաղաքում ստերիլիզացվել են 3144 թափառող կենդանիներ, իսկ 7632-ը՝ վնասազերծվել

2017 թվականին  ստերիլիզացվել են 3144  թափառող կենդանի, իսկ  7632-ը վնասազերծվել են: Թափառող կենդանիների թաղումը կատարելու նպատակով Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 5000 քմ տարածք Էրեբունի վարչական շրջանում: Ինչպես  տեղեկացրին  Երևանում թափառող կենդանիների դեմ պայքարող  «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունից, տարածքը հատկացված է ընկերությանը, և «Յունիգրաֆ-Իքս»-ից բացի որևէ մեկն այդ տարածքում իրավունք չունի կենդանի թաղել:

«2017թ. ընթացքում մինչև սեպտեմբերի 10 ներառյալ «Յունիգրաֆ -Իքս» ընկերության կողմից ստերիլիզացվել են 3144, վնասազերծվել է 7632 թափառող կենդանի»,-ասաց  «Յունիգրաֆ-Իքս»  ընկերության լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունից տեղեկացրին՝ թափառող կենդանիների մոտ հավանական վարակիչ հիվանդությունների հայտնաբերման ուղղությամբ ևս քայլեր են իրականացվում: «Յունիգրաֆ-Իքս» ընկերության կլինիկայում որսված թափառող կենդանիները ենթարկվում են հետազոտության  և ստերիլիզացիա կատարելու դեպքում դրանց նկատմամբ իրականացվում են պատվաստման ու բուժման աշխատանքներ:

Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ թափառող շների մոտ հայտնաբերվում են մի շարք հիվանդություններ, օրինակ, ժանտախտ, մաշկային հիվանդություններ։ Որոշ հիվանդություններ բուժման ենթակա չեն, նման դեպքերում թափառող կենդանիները քնեցվում են։ «Կան հիվանդություններ, որոնք  մինչև կենդանուն բաց թողնելը մասնագետները բուժում են։ Ստերիլիզացված բոլոր կենդանիները մինչև բաց թողնելը պատվաստվում են մի շարք հիվանդությունների դեմ և ճիճվաթափվում»,-ասաց նա:

 Իսկ թափառող կենդանիների թաղումն իրականացվում է Էրեբունի վարչական շրջանի տարածքում՝ Նուբարաշենի խճուղու հարևանությամբ գտնվող թափառող կենդանիների գերեզմանոցում: Սակայն, քանի որ տարածքը Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի հիման վրա հատկացված է «Յունիգրաֆ -Իքս» ընկերությանը, ընկերությունից բացի որևէ մեկն այդ տարածքում իրավունք չունի կենդանի թաղել։

Երևանում դեռևս չկան նաև ընտանի կենդանիների զբոսանքի համար հատկացված հատուկ տարածքներ: «Սակայն ներկայում Երևանի քաղաքապետարանը քայլեր է իրականացնում քաղաքի վարչական շրջաններում շների զբոսանքը կազմակերպելու համար առանձին տարածքներ առանձնացնելու և հատկացնելու ուղղությամբ, և շուտով այդ աշխատանքները կավարտվեն»,- տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունից:

Երևան քաղաքի ավագանու 2011թ. համապատասխան որոշմամբ ՝ ընտանի կենդանիների զբոսանքի համար արգելված վայրերն են մանկական հրապարակները, առողջապահական, կրթական, մշակույթի, սպորտի հիմնարկների և շուկաների տարածքները: Քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելու դեպքում սահմանվում է տուգանք նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով։ Երևան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը 5000 դրամ է:

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan