Երևան, 19.Հունիս.2018,
--
:
--
,
ԵՄ պաշտոնյան մտահոգիչ է համարում ՀՀ սահմանին և Արցախի շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումները Մանվել Գրիգորյանը գործընկերներին կոչ է արել համաձայնություն տալ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու. aysor.am Նոր նշանակումներ՝ Զինված ուժերում Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին լիազորությունն իրականացնելու է ՊՆ-ում Ուղիղ միացում կառավարության նիստից Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան Չեմ կարծում, որ տեղի ունեցածի համար միայն Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա. Էդմոն Մարուքյան Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. ԱԱԾ տնօրեն Եթե հաստատվի Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը, նա պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ. ՀՀԿ

Երևան քաղաքում ստերիլիզացվել են 3144 թափառող կենդանիներ, իսկ 7632-ը՝ վնասազերծվել

2017 թվականին  ստերիլիզացվել են 3144  թափառող կենդանի, իսկ  7632-ը վնասազերծվել են: Թափառող կենդանիների թաղումը կատարելու նպատակով Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 5000 քմ տարածք Էրեբունի վարչական շրջանում: Ինչպես  տեղեկացրին  Երևանում թափառող կենդանիների դեմ պայքարող  «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունից, տարածքը հատկացված է ընկերությանը, և «Յունիգրաֆ-Իքս»-ից բացի որևէ մեկն այդ տարածքում իրավունք չունի կենդանի թաղել:

«2017թ. ընթացքում մինչև սեպտեմբերի 10 ներառյալ «Յունիգրաֆ -Իքս» ընկերության կողմից ստերիլիզացվել են 3144, վնասազերծվել է 7632 թափառող կենդանի»,-ասաց  «Յունիգրաֆ-Իքս»  ընկերության լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունից տեղեկացրին՝ թափառող կենդանիների մոտ հավանական վարակիչ հիվանդությունների հայտնաբերման ուղղությամբ ևս քայլեր են իրականացվում: «Յունիգրաֆ-Իքս» ընկերության կլինիկայում որսված թափառող կենդանիները ենթարկվում են հետազոտության  և ստերիլիզացիա կատարելու դեպքում դրանց նկատմամբ իրականացվում են պատվաստման ու բուժման աշխատանքներ:

Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ թափառող շների մոտ հայտնաբերվում են մի շարք հիվանդություններ, օրինակ, ժանտախտ, մաշկային հիվանդություններ։ Որոշ հիվանդություններ բուժման ենթակա չեն, նման դեպքերում թափառող կենդանիները քնեցվում են։ «Կան հիվանդություններ, որոնք  մինչև կենդանուն բաց թողնելը մասնագետները բուժում են։ Ստերիլիզացված բոլոր կենդանիները մինչև բաց թողնելը պատվաստվում են մի շարք հիվանդությունների դեմ և ճիճվաթափվում»,-ասաց նա:

 Իսկ թափառող կենդանիների թաղումն իրականացվում է Էրեբունի վարչական շրջանի տարածքում՝ Նուբարաշենի խճուղու հարևանությամբ գտնվող թափառող կենդանիների գերեզմանոցում: Սակայն, քանի որ տարածքը Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի հիման վրա հատկացված է «Յունիգրաֆ -Իքս» ընկերությանը, ընկերությունից բացի որևէ մեկն այդ տարածքում իրավունք չունի կենդանի թաղել։

Երևանում դեռևս չկան նաև ընտանի կենդանիների զբոսանքի համար հատկացված հատուկ տարածքներ: «Սակայն ներկայում Երևանի քաղաքապետարանը քայլեր է իրականացնում քաղաքի վարչական շրջաններում շների զբոսանքը կազմակերպելու համար առանձին տարածքներ առանձնացնելու և հատկացնելու ուղղությամբ, և շուտով այդ աշխատանքները կավարտվեն»,- տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունից:

Երևան քաղաքի ավագանու 2011թ. համապատասխան որոշմամբ ՝ ընտանի կենդանիների զբոսանքի համար արգելված վայրերն են մանկական հրապարակները, առողջապահական, կրթական, մշակույթի, սպորտի հիմնարկների և շուկաների տարածքները: Քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելու դեպքում սահմանվում է տուգանք նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով։ Երևան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը 5000 դրամ է:

loading...
ԵՄ պաշտոնյան մտահոգիչ է համարում ՀՀ սահմանին և Արցախի շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումները Մանվել Գրիգորյանը գործընկերներին կոչ է արել համաձայնություն տալ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու. aysor.am Նոր նշանակումներ՝ Զինված ուժերում Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին լիազորությունն իրականացնելու է ՊՆ-ում Ուղիղ միացում կառավարության նիստից Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան Չեմ կարծում, որ տեղի ունեցածի համար միայն Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա. Էդմոն Մարուքյան Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. ԱԱԾ տնօրեն Եթե հաստատվի Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը, նա պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ. ՀՀԿ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրգործն ընդունվել է ՀՔԾ քննիչի վարույթ ՀՀ գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարել է նրան իրավաբանական օգնություն տրամադրելը Փաշինյանը հրապարակել է գեներալ Մանվելի առանձնատնից գտնված՝ զինվորին ուղղված նամակներից մեկը Խնդիրն այլևս բացառապես իրավական դաշտում է. Աշոտյանը Մանվել Գրիգորյանի մասին ԱԱԾ բացահայտումների վերաբերյալ Օրինականությունն այլընտրանք չի ունենալու. Տիգրան Ավինյան Լիսկան լքո՞ւմ է Հայաստանը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց Իսպանիայում փրկարարները ավելի քան 900 փախստականի կյանք են փրկել Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային. E խումբ «Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ ԱԱԾ-ն հրապարակել է, թե Մանվել Գրիգորյանին պատկանող տարբեր շինություններից որքան ռազմամթերք է հայտնաբերվել Կալիֆորնիայում վերականգնել են էֆթանազիան Լևոն Արոնյանը 5-րդն է «Grand chess tour»-ում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan