Երևան, 22.Հունվար.2018,
--
:
--
,
«Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում

Առողջապահության նախարարությունը համագործակցելու է 15 եվրոպական դեղագործական ընկերությունների անվտանգության պատասխանատուների հետ

 Կարևորելով դեղերի անվտանգությունը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը համագործակցության հուշագիր է ստորագրել եվրոպական դեղագործական 15 ճանաչված ընկերության տարածաշրջանային անվտանգության պատասխանատուների հետ։ Հիմնական նպատակը տարածաշրջանում այդ ընկերությունների կողմից արտադրվող դեղերի կեղծման դեպքերի բացահայտումն ու դրանց կանխարգելման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացումն է։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այս համագործակցության շրջանակում հերթական  համատեղ միջոցառումը դեղերի շրջանառության կարգավորման  հարցերին նվիրված «Դեղերը և սպառողի անվտանգությունը» խորագրով համաժողովն էր։  Դեղերի  շրջանառության ոլորտում առկա  մարտահրավերներին,  սպառողի  անվտանգության  ապահովմանը  վերաբերող և այլ հարցերի մասին ելույթներ են ունեցել Սանոֆի և Պֆայզեր դեղագործական ընկերությունների,  ինչպես նաև կենսաակտիվ հավելումներ արտադրողների միության ներկայացուցիչները:  Անդրադարձ է կատարվել նաև կեղծ դեղերի   շրջանառության կանխարգելման հարցերին: Համաժողովին մասնակցել են նաև Հայաստանի և օտարերկրյա դեղագործական ընկերությունների դեղերի անվտանգության հարցերով  պատասխանատուները։

Մինչև  սպառողին  հասնելը,  դեղը  պետք  է  անցնի  մի շարք  գործընթացներ՝  երաշխավորելու  համար,  որ  սպառողը ստանում է որակյալ, անվտանգ և արդյունավետ դեղ: Այս երեք հատկանիշներով  է  պայմանավորված  դեղի  նպատակային կիրառումը՝  որպեսզի  այն  իսկապես  բուժի  կամ  կանխարգելի հիվանդությունները: Բայց, քանի որ սպառողը չի կարող ինքնուրույն գնահատել դեղի այս հատկանիշները` դրա շրջանառության  բոլոր  օղակներում`  ստեղծումից  մինչև կիրառում, իրականացվում է կենտրոնացված  հսկողություն։

            Որակյալ  դեղը  սպառողի  անվտանգության հիմնական  բաղկացուցիչներից է, այդ իսկ պատճառով առողջապահության մարմիններն ակտիվորեն պայքարում են դեղերի կեղծման դեմ:

            Այս ամենի մասին նշվել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ համաժողովի մի խումբ մասնակիցների հանդիպման ընթացքում։

            Եվրոպական դեղագործական ճանաչված ընկերությունների տարածաշրջանային անվտանգության պատասխանատուներն ընդգծել են, որ այս ձևաչափով համագործակցությունն արդյունավետ է։

Դեղերի նկատմամբ հսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով առաջարկվել է նախարարության, ինչպես նաև Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կայքում տեղեկատվություն զետեղել զուգահեռ ներմուծվող դեղերի մասին, որպեսզի դեղագործական ընկերությունները տեղեկացված լինեն և կարողանան աջակցել դրանց նկատմամբ վերահսկողության իրականացմանը:

            Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է կենսաակտիվ հավելումների շրջանառության նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտության հարցը։

            Կարևորելով դեղերի որակի, անվտանգության և արդյունավետության ապահովումը՝ Լևոն Ալթունյանն առաջարկել է մի շարք ոլորտներում, այդ թվում՝ դեղերի կլինիկական փորձարկումներն իրականացնելիս, առավել արդյունավետ դարձնել պետական  ու  մասնավոր ընկերությունների համագործակցությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը։

loading...
«Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել Դեռահասության տարիքը հարկավոր Է ավելացնել մինչեւ 24. գիտնականներ Միրգը և բանջարեղենը՝ լավագույն միջոց քաղցկեղի դեմ Սիրիայի քրդերը հայտնել են թուրքական ուժերն Աֆրինից հետ շպրտելու մասին Ֆրանսիան կոչ է անում Սիրիայում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ գումարել Կիևում 2017 նոյեմբերին առևանգված երկու ՀՀ քաղաքացիները ազատության մեջ են Ֆրանսիայի 2018 թվականի ռազմական բյուջեն կկազմի 34,2 մլրդ եվրո Թերեզա Մեյը բացառել է «Brexit»-ի վերաբերյալ ևս մեկ հանրաքվեի հնարավորությունը Նոր Զելանդիայի վարչապետը հղի Է եւ սպասում Է առաջնեկին Կիմ Չեն Ընը ազգի բոլոր խնդիրները կլուծի կորեացիների ուժերով Իրանական բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը Ադրբեջանն Արցախի դեմ տնայնագործական զինամթերք է կիրառել Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 10-հազարանոց Էքսպեդիցիոն կորպուս կստեղծեն
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan