Ереван, 20.Ноябрь.2017,
--
:
--
,

ԱՄՆ-ից Հայաստան ժամանած պաշտոնյաներն աջակցելու են հայ-ամերիկյան տնտեսական կապերի խթանմանը

 Հայ-ամերիկյան առեւտրային պալատը եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը համախմբել են գործարար համայնքի ներկայացուցիչներին՝ առավել մանրամասն ներկայացնելու արտոնյալ ռեժիմով հայաստանյան ապրանքների ԱՄՆ արտահանման հնարավորությունները «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) միջոցով:

Համաժողովին բացման խոսքով ելույթ ունեցավ Հայաստանում Ամերիկյան առեւտրային պալատի (AmCham)-ի նախագահ Արա Հովսեփյանը՝ ընդգծելով, որ Ամերիկյան առեւտրային պալատը մշտապես սատարել է հայաստանյան գործարար համայնքին այս համակարգից օգտվելու հարցում:

«Այս համակարգը նպաստում է տնտեսական աճին՝ ապահովելով արտոնյալ ռեժիմով ապրանքների մուտքը 129 երկրներից դեպի Միացյալ Նահանգներ: Հայաստանն այդ  երկրների շարքում է, 500-ից ավելի հայկական ապրանքատեսակ հենց այս ռեժիմով է կարող է մուտք գործել ԱՄՆ առանց  մաքսային վճարների: Հայկական ընկերություններն օգտվում են այս համակարգով, եւ թե ինչքանով է հաջողվել, չեմ կարող ասել, բայց որ դրական շարժեր կան, գործընթացը գնում դա ակնհայտ է: Միացյալ Նահանգները ցանկանում է ավելի լուրջ մակարդակի բարձրացնել համագործակցությունը եւ խթանել տնտեսական կապերը: Մեր կողմից կարող եմ ասել, որ ամեն ինչ արվում  է հայ գործարարներին ներկայացնելու այդ բոլոր հնարավորությունները»,- ասաց նա:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ Հայաստանի գործարարների եւ պաշտոնատար անձանց հետ քննարկումներ ունենալու, համակարգի հնարավորություններն ավելի ընդլայնված կերպով ներկայացնելու, Հայաստանից ԱՄՆ արտահանման ներուժի ընդլայնմանը նպաստելու համար հատուկ Հայաստան է ժամանել ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության ու տնտեսության գծով տեղակալ Էդ Գրիսերը:  

«Որպես դեսպան ինձ համար թիվ մեկ գերակայությունը Հայաստանում հայ-ամերիկյան գործարար եւ առեւտրային կապերի խորացումն է, և, այդ իսկ պատճառով այսօրվա հանդիպումը շատ մեծ կարեւորություն ունի: Հայաստանում շատ առումներով առաջընթաց է եղել, սակայն այս ծրագիրն իսկապես կարեւոր է հայաստանյան գործարար համայնքի համար, կարող է էապես մեծացնել մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալը:  Հայաստանի արտահանումների 60 տոկոսը մտնում է Միացյալ Նահանգներ GSP ծրագրի միջոցով: Այդ ապրանքներից են ոսկերչական իրերը, ջեմը և այլ արտադրատեսակներ»,-ասաց դեսպանը:

Սա երկրորդ համաժողովն է Հայաստանում, որն անդրադարձ է կատարում GSP արտոնյալ առևտրային ռեժիմի հետ կապված հարցերին՝ շարունակելով այն քննարկումները, որ 2016թ. թեմայի շուրջ սկսել էր GSP ծրագրի տնօրեն Այմի Լարսենը: Արտոնյալ առևտրային ռեժիմի GSP ծրագիրը սահմանվել է Առևտրի մասին 1974թ. օրենքով և նպատակ ունի խթանել տնտեսական աճը զարգացող երկրներում: Ծրագրի ներքո 3451 ապրանքատեսակ 129 շահառու երկրներից ու տարածքներից, այդ թվում՝ Հայաստանից կարող է ԱՄՆ ներմուծվել արտոնյալ պայմաններով՝ առանց մաքսային վճարների: Քանի որ Հայաստանը ծրագրի շահառու է, հայաստանյան ապրանքների գերակշիռ մասը 2012-2016թթ. ԱՄՆ մուտք են գործել GSP արտոնյալ ռեժիմով: Ներկայումս GSP-ի շրջանակում Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների ծավալը գնահատվում է 25 միլիոն ԱՄՆ դոլարի սահմաններում:

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan