Yerevan, 20.November.2017,
--
:
--
,

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրինագծեր

 Հայաստանի ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրինագծեր:  Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հավաքների ազատության մասին» օրենքի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու» մասին հարցը: Օրինագծին կողմ քվեարկեց 68, դեմ՝ 28 պատգամավոր: Դեմ քվեարկեց «Ծառուկյան» դաշինքը, իսկ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կողմ են քվեարկելու, քանի որ հիմնական զեկուցողը և հարակից զեկուցողները իրենց վստահեցրել են, որ իրենց մտահոգող դրույթները տեղ չեն գտնի վերջնական տարբերակում:

Օրենքի նախագծով սահմանվում են հանրահավաքներ անցկացնելու կարգը, հանրահավաքի մասնակիցների իրավունքները, ինչպես նաև այն դեպքերը, երբ հանրահավաքների անցկացումը կարող է սահմանափակվել: Ինչպես նաև ամրագրվում է, որ ուժային կառույցների աշխատակիցները համազգեստով հանրահավաքին մասնակցելու իրավունք չեն ունենա, իսկ մասնակցելու պարագայում պետք է չեզոք դիրք գրավեն:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Ճարտարապետական գործունեության մասին» և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով Հայաստանի ճարտարապետների միության բազայի վրա առաջարկվում է ստեղծել ճարտարապետների պալատ:

Խորհրդարանը միաձայն ընդունեց նաև  «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  օրենքի նախագիծը, որով քաղաքական ապաստան տրամադրելու լիազորությունը ՀՀ նախագահից անցնելու է լիազոր մարմնին, որը ֆիքսելու է կառավարությունը: Առաջարկվող փոփոխություններով քաղաքական ապաստան ստանալու հայտերը 10 օրվա փոխարեն կքննարկվեն 30 օրվա ընթացքում: Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 93 պատգամավոր:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan