Yerevan, 23.September.2017,
--
:
--
,

Միջազգային փորձագետներն ուսումնասիրում են «Նաիրիտ գործարան»-ը

Եվրոպայի արձագանքման համագործակցության կենտրոնը (ERCC), ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDCA)` Հայաստան են գործուղել միջազգային երեք փորձագետի, որոնք ուսումնասիրում են «Նաիրիտ գործարան»-ը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. ««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում оգոստոսի 28-ին բռնկված հրդեհի հաջորդ օրը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դիմել էր միջազգային կազմակերպությունների օգնությանը՝ խնդրելով փորձագիտական առաքելություն ուղարկել Հայաստան: ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի միջոցով (UN OCHA) այդ հայտին պատասխանել են Եվրոպայի արձագանքման համագործակցության կենտրոնը (ERCC), ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDCA)` Հայաստան գործուղելով միջազգային երեք փորձագետ՝

  • Ուիլիամ Քրուզ-Մորեյ (Ֆրանսիա, ERCC), Hazmat & CBRN (քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային) ավագ տեխնիկական խորհրդատու
    • Մելվիանա Հեդեն (Շվեդիա, ERCC), շրջական միջավայրի պահպանության մասնագետ/էկոլոգիական հարցերով ինժեներ, աշխատում է թափոնների կառավարման ոլորտում
    • Լոուրեն Նիկոլ (Շվեյցարիա, SDCA), շրջակա միջավայրի և անվտանգության փորձագետ:

Սեպտեմբերի 11-ին փորձագետները ժամանել են Հայաստան և այցելել ՀՀ ԱԻ նախարարություն, որտեղ նրանց ներկայացվել է գործարանի ներկա վիճակն ու առկա խնդիրները: Դրանից հետո նրանք այցելել են «Նաիրիտ» գործարան՝ տեղում ծանոթանալու հրդեհի հետևանքով այրված պահեստարաններին և գործարանի տարածքում պահվող քիմիական նյութերին: «Նաիրիտի» գործադիր տնօրեն Ռ. Սաղաթելյանը փորձագետներին հակիրճ ներկայացրել է գործարանի պատմությունը, հրդեհից հետո ստեղծված իրավիճակը, գործարանի տարածքում պահպանվող նյութերը և դրանց բնութագրերը:

Իրավիճակին նախնական ծանոթացումից հետո փորձագետներին ընդունել է ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը:

Շնորհակալություն հայտնելով արագ արձագանքի համար՝ ԱԻ նախարարն ընդգծեց, որ հայկական կողմն ակնկալում է ստանալ առկա խնդրի հրատապ ու արդյունավետ լուծման առաջարկներ՝ ապագայում բացառելու համար հնարավոր արտակարգ պատահարները:

Փորձագետները պատրաստակամություն հայտնեցին իրենց փորձն ու գիտելիքն ի սպաս դնել այս խնդրի լուծման համար: Առաջիկա օրերին նրանք կշարունակեն ուսումնասիրությունները (ՀՀ օրենսդրական դաշտ, քիմիական նյութերի և թափոնների պահպանման, դրանց իրացման կամ չեզոքացման հնարավորություններ, մարդկանց և շրջակա միջավայրի համար առկա ռիսկեր և այլն): Առաքելության ավարտին փորձագետները հանդես կգան առաջարկությունների փաթեթով, որը հիմք կհանդիսանա ծրագիր մշակելու համար:

Փորձագիտական խումբը Հայաստանում կաշխատի երկու շաբաթ՝ հետազոտություններում ներգրավելով նաև այլ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների»:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan