Yerevan, 23.September.2017,
--
:
--
,

Ավագանու նիստի միջադեպը իշխանությանը սաստող չունենալու հետևանք է



Երեկ կայացավ Երևանի ավագանու երկրորդ նստաշրջանի անդրանիկ նիստը, որն ընթացավ բավական լարված մթնոլորտում: Փոխադարձ ռեպլիկներ հնչեցին ավագանու երեք խմբակցությունների ներկայացուցիչների կողմից: Բայց այս ամենից ամենատգեղը ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Սահակյանի՝ «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին «Անո» և «պարոն Բախշյան» անուններով դիմելաձևն էր:

Նման վերաբերմունքը դրդեց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին պատասխան տալու և իր թիմակցի պատիվը պահելու: Վերջինս դիմեց Արմեն Սահակյանին՝ ասելով` «Հավաքի՛ քեզ, այ ծիտ»: Ավելորդ է նշել, թե սրանից հետո որքան տևեց երկու ավագանիների երկխոսությունը, սակայն Ալեն Սիմոնյանը դիմեց նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կարգի հրավիրելու համար ՀՀԿ–ական ավագանու անդամին: Սրան ի պատասխան քաղաքապետն ընդամենը կոչ արեց ավագանու բոլոր անդամներին նիստի ժամանակ զսպվածություն ցուցաբերել և հարգել միմյանց:

Միջադեպի հետ կապված «Փաստը» զրուցել է «Ելք» խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանի հետ:

– Ինչո՞ւ էին տիկին Բախշյանի նկատմամբ անհարգալից եղել: Դուք այդ վարքն ինչպե՞ս կգնահատեք:

–Տիկին Բախշյանի հետ կապված իրավիճակը շատ անսպասելի եղավ, այնքան, որ ես ինքս էլ չլսեցի, թե ինչպես տեղի ունեցավ ու ինչից սկսվեց: Ալեն Սիմոնյանը ներկայացրեց, թե ինչի համար նա այդպես արեց, և բնականաբար, հենց այդպես էլ եղել էր: Մեր թիմակիցներից շատեն էին լսել, չնայած մինչ նիստը սկսելը այդ անձը մոտեցավ տիկին Բախշյանին և ողջունեց: Իսկ հետո հավանաբար ինչ–որ արտահայտություն էր արել, որից էլ բնականաբար ծագեց այդ ամենը:
Բնականաբար, դա շատ վատ է, և առաջին հերթին վիրավորական է ցանկացած վայրում: Երբ հասուն մարդիկ քննարկում են ինչ–որ բան, ռեպլիկներ չպետք է հնչեն: Այս ամենը հետևանք է նրա, որ տարիներ շարունակ անօրինականության մթնոլորտ է տիրել, և իշխանությունը երբ և ինչ ուզեցել՝ արել է և իրեն սաստող չի եղել: Իմ վերաբերմունքը շատ վատ է, ցանկացած նման երևույթ պետք է բացառվի:

– Ավագանու անդրանիկ նիստի նման մեկնարկը ինչի՞ մասին է վկայում: Այս պարագայում դուք ինչպե՞ս կարող եք ՀՀԿ–ի հետ համընդհանուր լեզու գտնել, երբ իրենց ներկայացուցիչները նման վերաբերմունք ունեն իրենց կոլեգաների հանդեպ:

– Քանի որ ավագանու աշխատանքը միայն այս նիստերով չի սահմանափակվում, ապա ասեմ, որ «Ելք»–ի ավագանու կազմը աշխատում է ամեն օր առանց հանգստյան կամ տոն օրերի ու մշտապես հանդիպումների կամ քննարկումների մեջ է քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Մենք նպատակ չունենք թեժացնելու իրավիճակը նիստերի ժամանակ, քանի որ առանց այն էլ թեժացնողները շատ–շատ են: Ուստի մեզ նպատակահարմար է նիստերին միմիայն գործնական շփումը՝ անկախ նրանից՝ դա դրական արդյունք կունենա, թե բացասական, բայց կարևորը պետք է գործնական լինի:
Ավագանու նիստին 65 ավագանի է ներկա լինում, այսինքն՝ 65 տարբեր բնավորություններ: Բայց մինչ դահլիճ մտնելը պետք է սեփական ամբիցիաները թողնել դռնից դուրս և ներս մտնել գործնական ամբիցիաներով, հակառակ դեպքում ամեն անգամ նման դեպքերը կշատանան: «Ելք»–ը ընդդիմություն չի, որ միայն դեմ քվեարկի, «Ելք»–ը ադեկվատ ընդդիմություն է, որը բաց է քննարկումների համար:

– Ի վերջո, Արմեն Սահակյանը ներողություն խնդրե՞ց Անահիտ Բախշյանից:

– Դա ավելի լավ կիմանա տիկին Բախշյանը: Ամեն դեպքում, դահլիճում նման բան տեղի չունեցավ:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan