Yerevan, 21.October.2017,
--
:
--
,

2025 թվականին Հայաստանում մահերը գերազանցելու են ծնունդների թվաքանակը


Մեր հյուրն է պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը

– Պարոն Մարկոսյան, ինչպե՞ս կգնահատեք մեր երկրի ժողովրդագրական ներկա վիճակը:

– Այս տարի արդեն բավականին վատ ցուցանիշներ են գրանցվում: Գրանցվել է ծնելիության անկում: Փաստորեն 2016 թվականին 2011–ի համեմատությամբ ծնելիությունն անկում է ապրել մոտ 10%–ով: Այս տարի ևս, եթե հենվենք առաջին կիսամյակի տվյալների վրա, նույն վիճակը կպահպանվի:
 Այս ցուցանիշն արդեն վկայում է, որ մեր երկրում տեղի են ունենում ժողովրդագրական առումով շատ ցավալի իրողություններ:

– Ո՞րոնք են ծնելիության անկման պատճառները:

– Բանն այն է, որ ամուսնական ակտիվ տարիք է մտնում 1992 թվականից հետո ծնված սերունդը, որն ունի փոքր թվաքանակ:
Միաժամանակ ներկա սոցիալ–տնտեսական վիճակն էլ այնքան բարվոք չէ: Անբարենպաստ այս իրողությունը ևս կասեցնում է ծնելիության աճը:
Մյուս գործոնն արտագաղթն է, որը չենք կարող հաշվի չառնել: Վերջին տարիներին տարեկան մոտավորապես 30–35 հազար մարդ թողել է երկիրը և հեռացել: Իսկ հեռացողների մեծ մասը երիտասարդ, աշխատունակ, վերարտադրողական տարիքում գտնվող մարդիկ են:
Այս ամենի հանրագումարում բնական է, որ պետք է ծնելիությունն անկում ապրեր: Կանխատեսվում է, որ 2025 թվականին մահերը կգերազանցեն ծնունդները:

– Իսկ ծնելիության անկումը կասեցնելու համար ինչպիսի՞ լծակներ մենք ունենք:

– Անշուշտ, ծնելիության անկումը կանխելը մեխանիկական գործողություն չէ, որ որոշենք ու անենք: Այսօր առաջնահերթ է հարցը, որ յուրաքանչյուր ընտանիք ունենա գոնե երկու երեխա: Պետք է նվազագույնը գոնե սա ապահովվի: Այլևս չենք խոսում երեք և ավելի երեխաների մասին: Քանզի եթե այս տարի ունեցանք տասը տոկոսանոց այդ անկումը, ուրեմն իրավիճակը շատ է լրջանալու:
Ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից: Դուրս գալու համար պետք է արագորեն համալիր ծրագիր մշակվի: Եվ այն մշակվի պետական մակարդակով:
Իսկ մենք վերջին 25 տարիների ընթացքում առաջին անգամ է, որ ունենում ենք բնակչության բացասական աճ: Աճը միշտ եղել է դրական: Այդ բնական աճն է, որն էլ կոմպենսացրել է արտագաղթի հետևանքները: Հակառակ դեպքում մեր բնակչության թվաքանակը շատ ավելի քիչ կլիներ, քան այսօր է:

– Հարկ կա՞, որպեսզի ժողովրդագրական հատուկ քաղաքականություն մշակվի և ներդրվի կիրառության մեջ:

– Ժողովրդագրական քաղաքականություն կար մշակված: Այնտեղ խոսվում էր ընտանիքների մասին, որտեղ կային երեխաներ, և որոնք ունեին բնակարանի կարիք: Սակայն միջնաժամկետ այդ ծրագիրը չգործեց:
Ներկայում մշակվում է նոր ծրագիր: Բայց ասեմ, որ նման ծրագիրը պետք է լինի բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում: Քանզի առաջնահերթորեն ամեն ինչ պետք է արվի ծնելիության մակարդակը պահպանելու համար:
Ծրագիրը դեռևս պատրաստ չէ, և Ազգային Ժողովը պետք է այն շատ լրջորեն քննության ենթարկի: Համակողմանիորեն դիտվի հարցը, հասկացվի, թե այս իրավիճակն ինչի՞ արդյունք է: Առանց այս հարցի պատասխանը իմանալու, ոչ մի ծրագիր չի կարող էֆեկտիվ լինել:
Իսկ այդ ծրագիրը մեզ այսօր անհրաժեշտ է օդ ու ջրի պես, հակառակ դեպքում արդեն գործ ենք ունենալու ազգային լուրջ սպառնալիքի հետ:

Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan