Երևան, 24.Նոյեմբեր.2017,
--
:
--
,
Սամվել Կարապետյանը «Հեռուստամարաթոն-2017»-ին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց մոտ 6 ժամ ձգված պարտիան. Գրան Պրի Հիշողություն ունեցող մետաղով բացառիկ վիրահատություններ Արամյանց ԲԿ-ում Ուղիղ միացում. Լոս Անջելեսում տեղի է ունենում «Հեռուստամարաթոն-2017»-ը ՀՀ Նախագահը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի անդամներին է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման հեռանկարները ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա Գագիկ Ծառուկյանն Արցախում զորամաս կկառուցի Ադրբեջանը հաստատել է հայկական դիրքերի մոտ ադրբեջանցի զինծառայողի դիակ հայտնաբերելու մասին լուրը Արցախում ականի պայթյունից վիրավորում ստացած զինվորին Երեւան են տեղափոխում

2025 թվականին Հայաստանում մահերը գերազանցելու են ծնունդների թվաքանակը


Մեր հյուրն է պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը

– Պարոն Մարկոսյան, ինչպե՞ս կգնահատեք մեր երկրի ժողովրդագրական ներկա վիճակը:

– Այս տարի արդեն բավականին վատ ցուցանիշներ են գրանցվում: Գրանցվել է ծնելիության անկում: Փաստորեն 2016 թվականին 2011–ի համեմատությամբ ծնելիությունն անկում է ապրել մոտ 10%–ով: Այս տարի ևս, եթե հենվենք առաջին կիսամյակի տվյալների վրա, նույն վիճակը կպահպանվի:
 Այս ցուցանիշն արդեն վկայում է, որ մեր երկրում տեղի են ունենում ժողովրդագրական առումով շատ ցավալի իրողություններ:

– Ո՞րոնք են ծնելիության անկման պատճառները:

– Բանն այն է, որ ամուսնական ակտիվ տարիք է մտնում 1992 թվականից հետո ծնված սերունդը, որն ունի փոքր թվաքանակ:
Միաժամանակ ներկա սոցիալ–տնտեսական վիճակն էլ այնքան բարվոք չէ: Անբարենպաստ այս իրողությունը ևս կասեցնում է ծնելիության աճը:
Մյուս գործոնն արտագաղթն է, որը չենք կարող հաշվի չառնել: Վերջին տարիներին տարեկան մոտավորապես 30–35 հազար մարդ թողել է երկիրը և հեռացել: Իսկ հեռացողների մեծ մասը երիտասարդ, աշխատունակ, վերարտադրողական տարիքում գտնվող մարդիկ են:
Այս ամենի հանրագումարում բնական է, որ պետք է ծնելիությունն անկում ապրեր: Կանխատեսվում է, որ 2025 թվականին մահերը կգերազանցեն ծնունդները:

– Իսկ ծնելիության անկումը կասեցնելու համար ինչպիսի՞ լծակներ մենք ունենք:

– Անշուշտ, ծնելիության անկումը կանխելը մեխանիկական գործողություն չէ, որ որոշենք ու անենք: Այսօր առաջնահերթ է հարցը, որ յուրաքանչյուր ընտանիք ունենա գոնե երկու երեխա: Պետք է նվազագույնը գոնե սա ապահովվի: Այլևս չենք խոսում երեք և ավելի երեխաների մասին: Քանզի եթե այս տարի ունեցանք տասը տոկոսանոց այդ անկումը, ուրեմն իրավիճակը շատ է լրջանալու:
Ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից: Դուրս գալու համար պետք է արագորեն համալիր ծրագիր մշակվի: Եվ այն մշակվի պետական մակարդակով:
Իսկ մենք վերջին 25 տարիների ընթացքում առաջին անգամ է, որ ունենում ենք բնակչության բացասական աճ: Աճը միշտ եղել է դրական: Այդ բնական աճն է, որն էլ կոմպենսացրել է արտագաղթի հետևանքները: Հակառակ դեպքում մեր բնակչության թվաքանակը շատ ավելի քիչ կլիներ, քան այսօր է:

– Հարկ կա՞, որպեսզի ժողովրդագրական հատուկ քաղաքականություն մշակվի և ներդրվի կիրառության մեջ:

– Ժողովրդագրական քաղաքականություն կար մշակված: Այնտեղ խոսվում էր ընտանիքների մասին, որտեղ կային երեխաներ, և որոնք ունեին բնակարանի կարիք: Սակայն միջնաժամկետ այդ ծրագիրը չգործեց:
Ներկայում մշակվում է նոր ծրագիր: Բայց ասեմ, որ նման ծրագիրը պետք է լինի բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում: Քանզի առաջնահերթորեն ամեն ինչ պետք է արվի ծնելիության մակարդակը պահպանելու համար:
Ծրագիրը դեռևս պատրաստ չէ, և Ազգային Ժողովը պետք է այն շատ լրջորեն քննության ենթարկի: Համակողմանիորեն դիտվի հարցը, հասկացվի, թե այս իրավիճակն ինչի՞ արդյունք է: Առանց այս հարցի պատասխանը իմանալու, ոչ մի ծրագիր չի կարող էֆեկտիվ լինել:
Իսկ այդ ծրագիրը մեզ այսօր անհրաժեշտ է օդ ու ջրի պես, հակառակ դեպքում արդեն գործ ենք ունենալու ազգային լուրջ սպառնալիքի հետ:

Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Սամվել Կարապետյանը «Հեռուստամարաթոն-2017»-ին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար Զիդանն իր աջակցությունն է հայտնել «Սևիլիա»-ի քաղցկեղով հիվանդ մարզչին Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց մոտ 6 ժամ ձգված պարտիան. Գրան Պրի Դաղստանում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ Հիշողություն ունեցող մետաղով բացառիկ վիրահատություններ Արամյանց ԲԿ-ում Ստվերային շրջանառությունները կրճատելու նպատակով ՊԵԿ-ը նոր մոտեցումներ կկիրառի Ուղիղ միացում. Լոս Անջելեսում տեղի է ունենում «Հեռուստամարաթոն-2017»-ը Իրանում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ դրամահավաք- միջոցառումը Դոննարումային չի վախեցնում այն, որ իրեն համարում են Բուֆոնի փոխարինող Ճապոնիայի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա ՀՀ Նախագահը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի անդամներին է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման հեռանկարները ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա Գագիկ Ծառուկյանն Արցախում զորամաս կկառուցի Ադրբեջանը հաստատել է հայկական դիրքերի մոտ ադրբեջանցի զինծառայողի դիակ հայտնաբերելու մասին լուրը Կառավարությունը Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի համար կիրառում է 50 տոկոս զեղչ Կառավարությունը ձեռնպահ մնաց «Ծառուկյան» խմբակցության առաջարկի ընդունումից Արցախում ականի պայթյունից վիրավորում ստացած զինվորին Երեւան են տեղափոխում Ամանորին Թել-Ավիվից Երևան հետադարձով ավիատոմսը կարժենա 175 դոլար ԼՂ հակամարտությունը ռազմական կարգավորում չունի. Ստոլտենբերգ Հայաստանի կորուստը սարսափելի երազ է Ռուսաստանի համար. Վլադիմիր Սոլովյով Ռիո Ֆերդինանտը Մխիթարյանի չխաղալը կապում է Պոգբայի վերադարձի հետ Առողջապահության նախարարությունում ՀԿ-ների հետ քննարկվել է պապիլոմավիրուսի դեմ իրականացվող պատվաստումների թեման Պետական պարտքի մասին օրենքը մեղմացվում է Կառավարության նիստից հետո ճեպազրույց լրագրողների հետ. ուղիղ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan