Yerevan, 23.September.2017,
--
:
--
,

«Գյուղը միայն գյուղացունն ու այնտեղ ապրողինը չէ» գաղափարի հաղթանակը


Այս ամռանը, ինչպես հայտնի է, Արդվիում փորձ էր արվել Շեկաղբյուրի ոսկու հանքի շահագործման նպատակով հետախուզություն իրականացնել: Սակայն գյուղացիների, ծագումով արդվեցիների, բնապահպանների, հասարակական ու քաղաքական գործիչների համատեղ ջանքերով այդ փորձը ձախողվեց: Եվ գրեթե մեկ ամիս է այլևս ոչ ոք չի փորձում կրկին խաթարել արդվեցիների անդորրը՝ գուցե վախից, գուցեև գիտակցելով գյուղացիների ու հասարակության միահամուռ լինելու մղումը:

Այսօր գյուղացիներն իրենց հանգիստ կյանքն են վայելում՝ չվախենալով, որ իրենց գյուղը կկորչի փոշու ամպի մեջ: Գյուղի մշտական հյուրերն են նաև արվեստագետները:
Նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանը նույնպես այս հողում է ծնվել: Թեև այսօր ապրում է Երևանում, բայց արմատներով ամուր կապված է գյուղին, այնտեղ իր ծնողներն են ապրում, իր ապուպապերի գերեզմաններն են գտնվում: Վահրամյանն իրենց գյուղում ոսկու հանքի շահագործման հանրային լսումները տապալած, գյուղի ճանապարհը փակած քաղաքացիներից մեկն է:

Վահրամյանի համար Արդվին ոգեշնչման աղբյուր է, ում մանկությունն անցել է այդ գյուղում, ում համար աշխարհը սկսվում ու վերջանում է այդ գյուղով, ով ապրում է իր՝ մանկությունից եկած հեքիաթներով և չի կարող թույլ տալ, որ այդ մանկությունն իր մեջ մոռացության մատնվի:

«Արդվին մի գյուղ է, որտեղ վատ դրվածք լինելու պարագայում ազնվական Քալանթարյանները երբեք այստեղ ամառանոց չէին կառուցի, և մարդիկ չէին հիանա այս բնությամբ: Հովհան Օձնեցու գերեզմանը մեր եկեղեցում է: Մեզ մոտ էկո տուրիզմի զարգացման բավական նախադրյալներ կան: Այստեղ գալիս են պարզապես հանգստանալու, բնությամբ հիանալու համար: Ամեն տարի ապրիլի 17–ին՝ Հովհան Օձնեցու ծննդյան օրը, ուխտագնացություններ են կազմակերպվում: Ոչ ոք իրավունք չունի մեր տունը քանդել, որովհետև սա տուն քանդելու նման մի բան է:»,– պատմեց Վահրամյանը:

Նրա խոսքով՝ այդ օրերին բավական շատ մարդիկ համախմբվել էին և թևութիկունք էին արդվեցիներին: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ասել էր, եթե ավագանին ու արդվեցիները դեմ են, ապա ոչ ոք չի կարող այդտեղ որևէ բան փորփրել:
Մոտ 150 բնակիչ ունեցող գյուղը տարածքով նույնպես շատ փոքր է, նույնիսկ իր լեռներն են շատ փոքր, և նկարիչը համոզված է, որ այնտեղ չի կարելի ոչնչի ձեռք տալ, ոչինչ փչացնել: Մոտ ապագայում Արդվին ևս մեկ հուշակոթող կունենա: Այնտեղ նախատեսում են տեղադրել Հովհան Օձնեցու արձանն ու գավազանը, որ 11–12 մետր բարձրություն կունենա: Ըստ Վահրամյանի՝ եթե դա արվի, տուրիստների մուտքը Արդվի պետք է ավելի շահագրգիռ դառնա:

Վահրամյանը նաև նշում է, որ չի կարծում, թե Արդվիում ոսկու մեծ պաշարներ կան, եթե լինեին, պետական մասշտաբով կհետաքրքրվեին: Ասում է, որ հաշվի առնելով նման աշխատանքների հետևանքները և այն, որ էկոլոգիան կտուժի, բավարար է դեմ լինելու այդ նախագծին: Համոզված է, եթե ավիրեն Արդվին, իրենք չեն ունենա անցյալ, իրենց պապերի գերեզմանները կպղծվեն, չեն ունենա ներկա ու ապագա:

Հարցին, թե կարծում է, որ իրենք վերջնական հաղթանակ են տարել, պատասխանում է. «Կարծում եմ այո, որովհետև ղեկավարությունը, ինքը Էդուարդ Շարմազանովը նույնպես ելույթ ունեցավ՝ ասելով, որ չի կարելի պղծել այդ գյուղը, սա սրբավայր է, չի կարելի սրբավայրին ձեռք տալ, մարդ պետք է մի փոքր էլ աստվածավախ լինի: Ես մտածում եմ այսպես, երևի եկել են գյուղ, տեսել՝ ծերեր են ապրում, մտածել, թե կարելի է խաբել մարդկանց և քանդել ամեն ինչ: Բայց իրականում այդպես չէ, որովհետև այդ գյուղը միայն գյուղացունն ու ապրողինը չէ, այն բոլորինն է:

Ասում էին, թե սարը գյուղից ու եկեղեցուց հեռու է, բայց իրականում հեռու չէ: Ուղիղ գծով 100 մետր է: Ինչպե՞ս կարող է եկեղեցուն չխանգարել, թեկուզև կես կիլոմետր լինի: Մեզ համար ամեն մի սանտիմետրը շատ թանկ է»,– ասաց նա:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan