Երևան, 18.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Ավելի լավ ա մարդուն հայհոյես, քան հարցնես ո՞նց ես. կյանքը սահմանամերձ գյուղում չի լավանում

Բերքահավաքի ամենաեռուն շրջանում Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի՝ այժմ Նոյեմբերյանի կազմում, բնակիչներն անգործ են: Այստեղ վարելահողերը չեն մշակվում: Հողերի մի մասը սահմանին են՝ անվտանգությունից ելնելով ոսկեպարցիներն այնտեղ ոտք չեն դնում: Մյուս մասն էլ այլ պատճառներով չի մշակվում: «Մեխանիզացիա չկա, տրակտոր չկա, ո՞նց մշակենք»,– բողոքեց ոսկեպարցի Սպարտակ Կոստանդյանը:

Տարիներ առաջ ոսկեպարցիները գյուղտեխնիկայից չէին դժգոհում: Կոմբայն կար, սակավահող գյուղում եղած տեխնիկան բավարարում էր գյուղացիներին: Արտագաղթը, սակայն, Ոսկեպարի միակ տեխնիկան տարավ: «Կոմբայնավարը տեխնիկան ծախեց, գնաց Ռուսաստան: Ստեղ չէր կարողանում դրանով վաստակել, քիչ էր աշխատում, գնաց»,– պատմեց Ոսկեպարի տարեց բնակիչներից Ռազմիկ Բեգլարյանը:

Հետո աչքերը լցվեցին՝ ինքն էլ է մենակ մնացել: Երկու որդիները Ոսկեպարում աշխատանք չունենալու պատճառով Ռուսաստան արտագնա աշխատանքի են մեկնել: Կինն էլ պատերազմի տարիներին է մահացել՝ վախից: Ադրբեջանական կողմը սահմանապահ Ոսկեպարի վրա հաճախ էր գնդակոծում, Ռազմիկ Բեգլարյանի կնոջ առողջությունն էլ կրակոցների պատճառով քայքայվեց: 82–ամյա ոսկեպարցին հետո ինքն իրեն մխիթարեց՝ գյուղում իր նման շատերը կան՝ մնացել են ծերերով:

«Ռուսաստան մի տեղ կա՝ 130 ընտանիք մեր գյուղից են»,– ասաց ոսկեպարցին՝ ոչ մի կերպ չհիշելով այդ քաղաքի անունը, տարիքի հետ հիշողությունն է վատացել, ամեն ինչ չի հիշում:

Գյուղամիջում՝ նստարաններին, կողք կողքի ոսկեպարցի տարեց բնակիչներն են նստած: Հուղարկավորումից են գալիս, բայց միայն այսօր չէ, որ հավաքվել են գյուղի կենտրոնում, մշտապես այստեղ են: Նրանք իրենց 80–ամյա համագյուղացիներից մեկին են հրաժեշտ տվել: Սերյոժա պապն ասաց, որ մնացածներն էլ գերեզման գնալու իրենց հերթին են սպասում:

«Տարին 20 մահ ենք ունենում, որովհետև ջահելները փախել են, մնացել ենք պառավներով: Գյուղում մի 30 ընտանիք կա, որտեղ երեխեք կան, մնացածը, որ դուռը թակես, մի պառավ մարդ ու կնիկ կտենաս: Էս տարի գյուղումը 17 մահ է գրանցվել ու ոչ մի ծնունդ»,– բարկությունից ձեռնափայտն անկանոն շարժելով ասաց Սոկրատ Պապյանը:
Սահմանապահ Ոսկեպարի դպրոցում 60 երեխա է սովորում։ Սեպտեմբերի մեկին չորս առաջին դասարանցի են ունեցել:

Իր ապրուստից հետաքրքվողների վրա բարկանում է Մնացական պապը:
«Էս թվին մարդուն կհարցնեն ո՞նց ես ապրում: Հիմա ավելի լավ ա մարդուն հայհոյես, քան հարցնես՝ ո՞նց ես ապրում»,– զայրացավ նա:

Այստեղ ոչ ոք իր ապրուստից գոհ չէ: Նույնիսկ անասնապահությամբ չեն զբաղվում: Հակառակորդի ափի մեջ գտնվող Ոսկեպարում խոզաբուծությունն է միայն զարգացած, բայց այն էլ վերջին երկու տարիներին ևս հետընթաց է ապրում:

«Հիվանդություն կա խոզերի, չգիտենք ինչիցն է: Իմ բաջանաղն էլ վախից մինչև հիվանդություն կըպնիլը իրա 30 խոզը ծախեց»,– ասաց գյուղացին:
Թեև կառավարությունը սահմամերձ գյուղերի բնակիչների հողի, ջրի և գազի վարձը զեղչում է, բայց դա, ըստ գյուղացիների, աննպատակ է:

«Գազ չունենք մեր տներում, ի՞նչ արտոնություն, 7 գյուղում գազի խողովակները քաշած են, բայց գազ մեջը չկա»,– ասաց ոսկեպարցին:

 Ոսկեպարցիների պնդմամբ՝ համայնքների խոշորացումն էլ իրենց ոչինչ չի տվել՝ ուզեցին ունքը սարքեն, բայց աչքն էլ հանեցին: Սահմանամերձ գյուղի բնակիչների խոսքով՝ այսօր իրենք աշխատանքի կարիք ունեն և աշխատատեղ են պահանջում:

Մանյա Պողոսյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ Շվեդիայի հավաքական Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են Արոնյանը հաղթանակ տարավ ՖԻԴԵ-ի «Գրան պրիում» Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար հեկտար աշնանացան Էրդողանը հայտնել է Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին. Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Իտալիայում մահացել Է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել են օձաքարից զարդեր, ուլունքներ ՊԵԿ պատվիրակությունն ուսումնասիրել է ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է. Տարոն Մարգարյան Կառավարության որոշումը չի փրկի ընդդիմությանը Ուղիղ միացում ԱԺ-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan