Yerevan, 20.November.2017,
--
:
--
,

Սամվել Կարապետյան. «Վախենում են ազգի սերուցքի հիշատակը հարգել՝ պատճառաբանելով, թե քաղաքականացված է»


Օրեր առաջ անհայտ անձանց սպառնալիքների և վարչական սեկտորի միջամտությամբ փակվեց Հովհաննես Թումանյանի անվան թանգարանում բացված «Խավարում» անունը կրող ցուցահանդեսը, որը նվիրված էր խորհրդային բռնապետության զոհերի հիշատակին: Այն մարդկանց հիշատակին, որոնց թվում են եղել նաև Հովհաննես Թումանյանի երեք որդիները:

Բացօթյա ցուցահանդեսը բացվել էր օգոստոսի 4–ին: Նախատեսվում էր, որ այն բաց կլինի մինչև աշնան կեսերը, սակայն ինչ–ինչ պատճառներով փակվեց: Ավելի հստակ՝ այն փակել տվեցին, ինչի մասին նախորդ շաբաթ օրը բարձրաձայնեց թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Նա իր խոսքում նշել էր, որ ցուցահանդեսը բոլշևիկյան տեռորի մասին է, որի առանցքում ստալինյան բռնաճնշումների զոհ դարձած Թումանյանի երեք զավակներն են. «Նրանք անմեղ էին, վեհ, ազնիվ ու բարձր մարդկային արժանիքներ ունեին: Թումանյանի զավակների միջոցով մենք պատմում ենք մի սերնդի ճակատագրի մասին, որ իշխանությունների հիստերիկ, շիզոֆրենիկ քաղաքականության զոհը դարձավ»,– ասել էր նա:

Ու եթե մինչ ցուցահանդեսի՝ նման անհարգալից կերպով փակելը դրա մասին ոչ բոլորին էր հայտնի, ապա խնդրի բարձրաձայնումից հետո դրա մասին իմացան բոլորը և ավելացավ ցուցահանդեսին ներկա գտնվել ցանկացողների և այն կրկին վերաբացելու կոչեր անող մարդկանց թիվը:

Նման կոչ անողներից մեկն էլ «Ելք» դաշինքն է, ով երեկ է նման հայտարարությամբ հանդես եկել: Մասնավորապես, դաշինքի հայտարարության մեջ ասվում է, որ իրենք խստորեն դատապարտում են ցուցահանդեսի արգելումը, ինչը մշակութային գրաքննության նենգ դրսևորում է՝ պայմանավորված քաղաքական նկատառումներով և սեփական պատմությանը առերեսվել չկարողանալու խիստ սահմանափակ մտածողությամբ:

«Պահանջում ենք ցուցահանդեսի վերաբացում առանց որևէ գրաքննության: Մշակույթի նախարարությանը կոչ ենք անում իր վրա չվերցնել մշակութային ոստիկանության գործառույթներ, ինչպես նաև՝ իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրում է Նարինե Թուխիկյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու խնդրի վրա»,– ասված է հայտարարության մեջ:
Սրանից բացի բազմաթիվ հասարակական ու մշակութային գործիչներ ևս իրենց զայրույթն են արտահայտել Մշակույթի նախարարության՝ ցուցահանդեսը փակելու կապակցությամբ: Ինչին ի պատասխան, փոխնախարար Արև Սամուելյանը պատճառաբանել էր, թե ցուցահանդեսը «քաղաքականացված էր»: Եվ նշել, թե որոշակի շտկումներից հետո այն կվերաբացվի:

«Փաստի» հետ զրույցում գրող, լրագրող Վահրամ Մարտիրոսյանը նշեց, որ այս ամենին միայն մեկ անուն կարող է տալ, այն է՝ բարբարոսություն: Մարտիրոսյանը ցուցադրություն փակելը համարում է ստալինյան բռնության զոհերի հիշատակի հանդեպ անարգանք: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն էլ ասաց, որ ամոթ է ապրում նման բանն իմանալով: Նրա կարծիքով սա նույնն է, թե այդ զոհերի հիշատակը չենք ցանկանում հարգել: «Փաստի» հարցին, թե սրա հետևում ի՞նչ նպատակ կար և ինչո՞ւ են այն անվանում քաղաքականացված, հուշարձանագետը նախ զարմացավ, ապա և պատասխանեց.

«Ցավոք սրտի, ես ժամանակ չունեցա այնտեղ գնալու, բայց շատ էի ուզում: Չկարողացա ցուցահանդեսը տեսնել, բայց պատկերացնելով, թե ինչ նյութ էր այնտեղ և ինչ կերպ պիտի մատուցվեր, չեմ կարծում, որ այդ ցուցահանդեսին նման որակում կարելի է տալ: Ցանկացած պատմական նյութի, ժամանակի վերաբերող ցուցահանդեսը, եթե ցանկանանք, կարող ենք անվանել քաղաքականացված: Այն քաղաքական ինչ–որ մի ժամանակաշրջանի զոհերի մասին էր, պարզ է, որ գաղափարի ու քաղաքական նկատառումների պատճառով մարդիկ ոչնչացվել են: Բայց այդ մարդկանց հիշատակը, ովքեր էլ նրանք լինեին, թեկուզ պարզ մարդիկ, պետք է հարգել: Բայց չէ՞ որ այդ մարդկանց մեջ մեծ տոկոսը կազմում էին մտավորականներ ու զինվորականներ, ովքեր սերուցքն էին: Եթե մենք վախենում ենք մեր ազգի սերուցքի հիշատակը հարգել՝ պատճառաբանելով, որ դա քաղաքականացված է կամ մեկ այլ բան, դա արդեն լուրջ չէ: Անկախ Հայաստանը պետք է ցույց տա, որ ինքն անկախ է»,– ասաց Կարապետյանը:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan