Երևան, 18.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Նոր ծրագրի շնորհիվ կլուծվի Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների խնդիրը

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության նոր ծրագրի շնորհիվ Հայաստանում կլուծվի անտառային և դաշտային հրդեհների խնդիրը:  Նախարար Արծվիկ Մինասյանն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն ստորագրեցին ՌԴ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի իրականացման փաստաթուղթը:

«Պատահական չէ, որ այս փուլում մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող կենսաբազմազանության և կանաչ տարածքների պահպանությունը, որը մեր կառավարության հիմնական գերակայություններից մեկն է, դառնում է այսպիսի տեխնիկական աջակցության առարկա: Այն ներառում է  3 հիմնական բաղադրիչ` քաղաքականությունների ճշգրտում, տեղական մարմինների պատրաստվածության աստիճանի բարձրացում, անտառտնտեսությունների կարողությունների հզորացում, գերատեսչությունների տեխնիկական զինվածության և մասնագիտական ունակությունների բարձրացում, որոնք թույլ կտան նախևառաջ արագ ահազանգել հնարավոր սպասվելիք հրդեհների մասին: Նախատեսվում է նաև նորարարական  սարքավորումներով աջակցություն»,-ասաց ՀՀ բնապահպանության նախարարը:

Նրա խոսքով, նաև աշխատանքներ են իրականացնում ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, մեքենաներ ձեռք բերելու ուղղությամբ: Մշակվել է միջգերատեսչական համագործակցության նոր մոդել:

«Կլիման աշխարհում տաքանում է: Սա դառնում է առաջնահերթություն ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների համար: Կստեղծվեն վաղ ահազանգման և զգուշացման համակարգ, նոր սարքավորումներ: Ուզում ենք խթանել նորամուծական մեթոդները»,-ասաց Բրեդլի Բուզետոն ու հավելեց՝ շնորհակալություն ՌԴ-ին՝ ֆինանսական աջակցության համար:  Ռուսաստանը առանցքային գործընկերներից մեկն է ՄԱԿ-ի համար Հայաստանում:

Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի խոսքով՝ ծրագիրն իրականանում է Ռուսաստանի «Տրանս» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Կատարվում է 1 մլն դոլարի ֆինանսավորում: Ծրագիրը կտևի 3 տարի՝ մինչ 2020 թվականը: «Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն ու անտառային տնտեսության դաշնային գործակալությունը ոչ ուղղակի մասնակցություն կունենան ծրագրի իրականացման հարցում: Նախատեսվում է վերանայել և թարմացնել Հայաստանի օրենսդրությունը անտառների կառավարման և անտառային հրդեհների կանխման ոլորտում: Նախատեսվում է նաև վերապատրաստումների իրականացում»,-եզրափակեց նա:

loading...
Դավիթ Բաբայան. «Ադրբեջանի անօրինականությունը ձախողվեց». Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչող ԵԽ բանաձևը «Քեթրինի» Միհրանի «личная неприязнь»–ը բժիշկների հանդեպ Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ Շվեդիայի հավաքական Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են Արոնյանը հաղթանակ տարավ ՖԻԴԵ-ի «Գրան պրիում» Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար հեկտար աշնանացան Էրդողանը հայտնել է Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին. Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Իտալիայում մահացել Է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել են օձաքարից զարդեր, ուլունքներ ՊԵԿ պատվիրակությունն ուսումնասիրել է ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է. Տարոն Մարգարյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan