Yerevan, 23.September.2017,
--
:
--
,

ԼՂ ԱԳՆ–ն հասավ ՄԱԿ. Արևմուտքում խոսում են Արցախի սուվերենացման մասին




Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն արդեն հաստատել են իրենց հանդիպումը, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ չեն նշվում: Սակայն Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ հնարավոր է՝ «հանդիպումը կայանա Նյու Յորքում անցկացվելիք ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում»:

Հիշեցնենք, որ արտգործնախարարների վերջին հանդիպումը այս տարվա հուլիսին Բրյուսելում էր: Հենց այդ ժամանակ էլ Մինսկի խմբի համանախագահները կողմերին առաջարկել էին հերթական հանդիպումն անցկացնել Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ շրջանակներում: Սակայն ուշագրավ է, որ այս մեկուկես ամսվա ընթացքում ո՛չ կողմերի միջև և ո՛չ էլ համանախագահների հետ խորհրդակցություններ չեն անցկացվել: Թեմային առնչվող միակ հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի արդեն նախկին Հոգլանդինն էր:

Ըստ քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի, Հոգլանդի այդ հայտարարության մեջ Բաքուն նկատել է ԱՄՆ–ի մտադրությունը՝ ակտիվացնելու իր դերը հակամարտության կարգավորման հարցում: Ու Բաքվի քարոզչամեքենան մշակել է մոտեցում, ըստ որի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ–ի ու Ռուսաստանի միջև սկզբունքային հակասություններ կան: «Նրանք հանգում են հետևյալ սիլոգիզմին՝ եթե Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հակասություններ կան Դամասկոսի ու Կիևի հարցում, ապա ինչու դրանք չպետք է լինեն Ստեփանակերտի հարցում»,– նշում է վերլուծաբանը:

Լեհական Nowa Europa Wschordina պարբերականը գրում է, որ ԱՄՆ–ի նախագահն արդեն հստակեցրել է իր դիրքորոշումը Աբխազիայի ու Հարավային Օսիայի նկատմամբ և աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որը կոչ է անում Վրաստանին տրամադրել «պաշտպանական հնարավորություններ»: Սակայն որևէ նման բան չկա Ադրբեջանի մասով, որն ամեն հնարավոր բան անում է՝ «դառնալու Արևմուտքի անկեղծ դաշնակիցն ու գործընկերը»: Ինչո՞ւ: Ադրբեջանցի որոշ փորձագետներ այդ ամենը պայմանավորում են ԱՄՆ–ում հայկական լոբբիի ակտիվ գործունեությամբ:

Հայկական լոբբին, իհարկե, աշխատում է: Բայց, օրինակ, ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն համարում է, որ ԱՄՆ–ի համար Հայաստանն ավելի կարևոր է, քան Ադրբեջանը, քանի որ մեր երկիրը կարող են կիրառել որպես հաղթաթուղթ Թուրքիայի, Ադրբեջանի և հենց Ռուսաստանի դեմ: Ուստիև, ամերիկացիները ինչպես աջակցում էին, այնպես էլ շարունակելու են աջակցել Հայաստանի դիրքորոշմանը ղարաբաղյան հակամարտության հարցում: Ըստ Ալիզադեի՝ ԱՄՆ–ն, Արևմուտքն անընդհատ խոսում են Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին, «սակայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում միշտ խուսափում են կոնկրետ գործողություններից»: Տեսնելով այդ կարևոր նրբությունը՝ ռուս որոշ փորձագետներ սկսել են ենթադրել, որ Վաշինգտոնի համար «Անդրկովկասում լավագույն սցենարը կլինի ոչ թե վրաց–ադրբեջանական, այլ վրաց–հայկական դաշինքը»: Իսկ ԼՂ հակամարտության կարգավորման համար արվում է էլ ավելի համարձակ կանխատեսում՝ Արևմուտքը գնալու է Ղարաբաղի «սուվերենացման» ճանապարհով: Միայն թե խնդիրն այն է, թե երբ և ինչ պայմաններով Արևմուտքը կգնա այդ քայլին և ինչ սահմաններում կճանաչի ԼՂ սուվերենությունը: Հիշեցնենք, որ դեռ 2016–ի աշնանը Ադրբեջանի նախագահ Ալիևը դժգոհում էր, որ փակ դռների հետևում իր վրա ճնշում են գործադրում՝ ճանաչելու ԼՂ անկախությունը:

Ինչևէ: Վերադառնալով առաջիկա բանակցություններին: Մամեդյարովն այդ առթիվ նշել է. «Բոլորին հայտնի է, թե վերջին շրջանում ինչ ծրագիր ենք քննարկում: Միակ բանը, որ անհրաժեշտ է, քաղաքական կամք դրսևորելն է, ինչի արդյունքում Հայաստանը պետք է զորքերը դուրս բերի Ադրբեջանի գրավված տարածքներից»: «Նախ, գրեթե ոչ մեկը չգիտի, թե խոսքը ինչ ծրագրի մասին է: Երկրորդ, եթե շեշտը դրվում է միայն Ադրբեջանի շրջաններից հայկական զորքերի դուրսբերման վրա՝ առանց փոխզիջման գնալու Բաքվի պատրաստակամության, ստեղծվում է փակուղային վիճակ: Այնպես որ, չկա որևէ տեսանելի նշան, որը կվկայեր բանակցություններում առաջընթացի հասնելու հեռանկարի մասին, եթե չհաշվենք երկու կողմերի մոտեցումները ճշտելու հնարավորությունը: Այնպես որ, կրկին գործում է «բանակցություններ հանուն բանակցությունների» բանաձևը»,– համարում է Ս. Տարասովը:

Ընդհանուր առմամբ, ինչպես գրում է իտալական Gli Occhi Della Guerra պարբերականը, ժամանակակից աշխարհում գոյություն ունեն մեկ տասնյակ դե ֆակտո պետություններ, որոնք ճանաչված են կամ մասնակիորեն, կամ էլ ընդհանրապես ճանաչված չեն: Դրանց թիվը կարող է հասնել 12–ի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հաշվին, որտեղ «իրավիճակը դեռ չի հանգել իր տրամաբանական ավարտին»: Թե դա երբ կլինի, ոչ ոք չգիտի: ԼՂՀ ԱԳՆ–ն ՄԱԿ–ում շրջանառել է Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին պատմող մի փաստաթուղթ: Դրանում Բաքվի քաղաքականությունը որակվում է որպես «զարգացման իրավունքի ճչացող խախտում, իրավունք, որն ամրագրված է ՄԱԿ–ի Կանոնադրությամբ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, ինչպես նաև Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պակտով ու Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավուքների միջազգային պակտով»: Սիմվոլիկան բազմանշանակ է:

Արփի Սահակյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan