Yerevan, 18.November.2017,
--
:
--
,

Անուշ Սեդրակյանը քաղաքական թեժ աշնան և սպասվող ցնցումների մասին



Աշունը պաշտոնապես դեռ նոր է մտել մեր կյանք, բայց քաղաքագիտական շրջանակներն արդեն իսկ հասցրել են կանխատեսումներ անել 2017–ի ներքաղաքական աշնան մասին: Սովորույթի ուժն էր պատճառը, թե դա սովորական զուգադիպություն էր, բայց շատերի կարծիքով այս աշունը նախորդների նման հանդարտ չի անցնելու: Կանխատեսումներ կան նաև, որ ներքաղաքական թատերաբեմում իրավիճակն այնքան է թեժանալու, որ նույնիսկ կարող է որոշ առումներով մոտենալ անկառավարելիի «շեմին»:

Այսօրինակ կանխատեսումների հիմքում, անշուշտ վարչապետի գնալ–մնալու հարցն է: Եվ ստացվում է, որ ընդամենը հաշված ամիսներ հետո ազգովի դառնալու ենք վարչապետի աթոռակռվի հանդիսատեսը, ուստի թեժ աշնանային կանխատեսումները կարծես իրատեսության հիմք են ներշնչում:
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանի կարծիքով, սակայն աշունն առանձնապես աչքի չի ընկնի իր թեժությամբ:

«Մենք սպանվեցինք թեժ աշունների ու թեժ գարունների կանխատեսումներից: Առայժմ Հայաստանում միայն թեժ ամառն է շարունակվում և այս ընթացքում ինչ–որ Հայաստանում կար՝ վառվեց: Միայն մեկ բան կա, որ լավ կլիներ, որ այդ կրակը կարողանար վառել նաև մեր մտածելակերպը փոխելու բոլոր խոչընդոտները, և մենք այսուհետ սկսենք նորովի մտածել: Վերջապես հասկանանք, որ հին մտածողությամբ կործանվում է ամեն ինչ»,– ասաց քաղաքագետը:

Նրա կարծիքով Հայաստանում քաղաքական աշունը թեժ չի լինելու, իսկ իրադարձությունները կսկսեն թեժանալ այն ժամանակ, երբ «թեժ աշուն» կսկսվի տարածաշրջանում:

«Իսկ դա կլինի մոտավորապես դեկտեմբերի սկզբին և չեմ կարծում, որ Հայաստանը կկարողանա ապրել տարածաշրջանից զատ կյանքով»,– ասաց Ա. Սեդրակյանը:
Պատասխանելով հարցին, թե ապրիլին արդյո՞ք վարչապետի փոփոխություն կլինի, թե՝ ոչ, քաղաքագետն ասաց, որ միջազգային թատերաբեմն այնպիսի ցնցում կառաջացնի տարածաշրջանում, որ ներքաղաքական թատերաբեմում գործող անձանց անուններն այլևս նշանակություն չեն ունենա:

«Այսինքն, այն կարևորությունը, որը մենք հիմա տալիս ենք ներկայի քաղաքական էլիտային, միանգամից կփոխվի»,– ասաց Անուշ Սեդրակյանը:

Արմինե Գրիգորյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan